Սոկրատ Հովհաննիսյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոկրատ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Ծնվել է | հուլիսի 27, 1920 |
---|---|
Մահացել է | փետրվարի 13, 1996 (75 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Սոկրատ Ստեփանի Հովհաննիսյան (հուլիսի 27, 1920, գյուղ Բիստ (Օրդուբադի գավառում) - փետրվարի 13, 1996, Լոս Անջելես), հայ նյարդավիրաբույժ[1], Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիրներից։ Բժշկական գիտությունների թեկնածու (1951 թ.), դոցենտ (1963 թ.)։ ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1963 թ.)։ ԽՍՀՄ հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականին ավարտել է ԵԲՀ։ 1946 թվականից աշխատել է ԵԲՀ ընդհանուր վիրաբուժության կլինիկայում, 1952-1995 թվականներին ղեկավարել է նյարդավիրաբուժական կլինիկան։ 1952-1958 թվականներին՝ Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ԳՀԻ տնօրեն։ 1962-1966 թվականներին՝ ԵԲԻ ռեկտոր, 1967-1996 թվականներին՝ իր նախաձեռնությամբ կազմակերպված ԵԲՀ տրավմատոլոգիայի, նյարդավիրաբուժության և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի վարիչ։
Աշխատանքները վերաբերում են նյարդային համակարգի ծանր վնասվածքների և դրանց հետևանքների, ուռուցքների, հետբորբոքային և անոթային հիվանդությունների ախտորոշման և վիրահատական բուժման հարցերին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 281 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
- Հուլիսի 27 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Փետրվարի 13 մահեր
- 1996 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Բժշկական գիտությունների թեկնածուներ
- ՀԽՍՀ վաստակավոր բժիշկներ
- Հայ նյարդավիրաբույժներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ