Սնյեզնիկ լեռներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սնյեժնիկ լեռներ | |
---|---|
չեխ․՝ Králický Sněžník | |
![]() Կրալիցկի Սնյեժնիկ լեռները գարնանը | |
Տեսակ | Պալեոզոյան |
Երկիր | Չեխիա, Լեհաստան |
Աշխարհագրական տեղադրություն | Արևելյան Եվրոպա, 50/12/25.2/N/16/50/56.4/E |
Լեռնաշղթա | Սուդետներ |
Լեռնային համակարգ | Արևելյան Սուդետներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 1424 մ |
Հարաբերական բարձրություն | 664 մ |
Բարձրագույն գագաթ | Սնյեժնիկ |
Պահպանման տարածք | Սնյեժնիկ լանդշաֆտային պարկ |
Սնյեզնիկ լեռներ, նաև՝ Սնյեժնիկ լեռներ(չեխ․՝ Králický Sněžník, լեհ.՝ Śnieżnik կամ լեհ.՝ Śnieżnik Kłodzki, գերմ.՝ Glatzer Schneegebirge), լեռնազանգված Արևելյան Սուդետներում՝ Չեխիայի և Լեհաստանի սահմանին։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարվա մեծ մասը՝ մինչև ութ ամիս, լեռնազանգվածը ձնածածկ է։ Այդտեղից էլ ծագել է նրա անունը։ Քանի որ Լեհաստանում Սնյեժնիկ անունով լեռ կա նաև Դեչին քաղաքի մոտ (Դեչինսկի Սնյեժնիկ), լեռնազանգվածի անվանը ավելացվել է Կրալիկ ածականը և վերանվանվել է Կրալիցկի Սնյեժնիկ։ Ըստ մեկ այլ ստուգաբանության, լեռան անվան ծագումը կապում են լեռնազանգվածին մոտ գտնվող լեհական Կլոձկո քաղաքի անվան հետ։
Սնյեժնիկ լեռնազանգվածը Կրալիցկի Սնեժնիկ համանուն լեռնազանգվածի ամենաբարձր գագաթն է (1424 մ)։ Կրալիցկի Սնեժնիկը ջրբաժան գիծ է Սև ծովի (Մորավա գետ), Բալթիկ ծովի (Նիսա-Կլոձկա գետ) և Հյուսիսային ծովի (Լիպտովսկի ջրահոսք) ավազանների միջև։ 1981 թվականին լեռնազանգվածի լեհական հատվածում հիմնվել է 288 քկմ մակերես զբաղեցնող Սնյեժնիկ լանդշաֆտային պարկը։ Ավելի ուշ՝ 1990 թվականին, չեխական կողմում հիմնադրվել է Կրալիցկի Սնյեժնիկ պետական արգելոցը[1]։
Լեռնազանգվածի լեհական լանջին 1899-1973 թվականներին գոյություն է ունեցել քարե դիտաշտարակ, իսկ լեռնալանջին՝ տուրիստական բազա։ Ներկայումս Չեխիայի, Մորավիայի և Կլադայի կոմսությունների միջև սահմանն անցնում է Սնյեժնիկ լեռնագագաթով, իսկ նախկին տուրիստական բազայի տեղում կանգնեցված է փղի արձան[2].։
Լեռնազանգվածի լանջերին շատ են միջին և փոքր մեծության բնակավայրերը, որոնցից հայտնի են.
- Մենձիգուժե
- Գովորով
- Մենձիլեսյե
- Վիլկանուվ
- Դոմաշկուվ
- Սիեննա
- Կլետնո
- Բոլեսլավով
- Նովա Մորավա
- Յոդլուվ
- Իձիկուվ
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Śnieżnik: szlak z Międzygórza. Schronisko i wieża widokowa»։ Hasające Zające (pl-PL)։ 2020-09-29։ Վերցված է 2022-04-06
- ↑ «Кралицкий Снежник (Králický Sněžník)» (չաշխատող հղում)