Սնեժնիկի լեռնազանգված
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սնեժնիկի լեռնազանգված | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռնաշղթա և mesoregion? |
Երկիր | ![]() ![]() |
Ամենաբարձր կետ | Králický Sněžník? |
Կազմված է | Q50595474?, Q50595514?, Podbělský hřbet?, Q50595566? և Q50595632? |
Լեռնաշղթա | Eastern Sudetes? |
![]() | |
![]() |
Սնեժնիկի լեռնազանգված, նաև՝ Սնեժնիկ լեռներ (չեխ․՝ Králický Sněžník, լեհ.՝ Masyw Śnieżnika կամ լեհ.՝ Śnieżnik Kłodzki, 1945 թվականից անմիջապես հետո լեհ. Góry Śnieżne[1], գերմ.՝ Glatzer Schneegebirge), լեռնազանգված Արևելյան Սուդետներում՝ Չեխիայի և Լեհաստանի սահմանին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարվա մեծ մասը՝ մինչև ութ ամիս, լեռնազանգվածը ձնածածկ է։ Այդտեղից էլ ծագել է նրա անունը։ Քանի որ Լեհաստանում Սնյեժնիկ անունով լեռ կա նաև Դեչին քաղաքի մոտ (Դեչինսկի Սնյեժնիկ), լեռնազանգվածի անվանը ավելացվել է Կրալիկ ածականը և վերանվանվել է Կրալիցկի Սնյեժնիկ։ Ըստ մեկ այլ ստուգաբանության, լեռան անվան ծագումը կապում են լեռնազանգվածին մոտ գտնվող լեհական Կլոձկո քաղաքի անվան հետ։
Սնյեժնիկ լեռնազանգվածը Կրալիցկի Սնեժնիկ համանուն լեռնազանգվածի ամենաբարձր գագաթն է (1424 մ)։ Կրալիցկի Սնեժնիկը ջրբաժան գիծ է Սև ծովի (Մորավա գետ), Բալթիկ ծովի (Նիսա-Կլոձկա գետ) և Հյուսիսային ծովի (Լիպտովսկի ջրահոսք) ավազանների միջև։ 1981 թվականին լեռնազանգվածի լեհական հատվածում հիմնվել է 288 քկմ մակերես զբաղեցնող Սնյեժնիկ լանդշաֆտային պարկը։ Ավելի ուշ՝ 1990 թվականին, չեխական կողմում հիմնադրվել է Կրալիցկի Սնեժնիկ պետական արգելոցը[2]։
Լեռնազանգվածի լեհական լանջին 1899-1973 թվականներին գոյություն է ունեցել քարե դիտաշտարակ, իսկ լեռնալանջին՝ տուրիստական բազա։ Ներկայումս Չեխիայի, Մորավիայի և Կլադայի կոմսությունների միջև սահմանն անցնում է Սնյեժնիկ լեռնագագաթով, իսկ նախկին տուրիստական բազայի տեղում կանգնեցված է փղի արձան[3]։
Լեռնազանգվածի լանջերին շատ են միջին և փոքր մեծության բնակավայրերը, որոնցից հայտնի են.
- Մենձիգուժե
- Գովորով
- Մենձիլեսյե
- Վիլկանուվ
- Դոմաշկուվ
- Սիեննա
- Կլետնո
- Բոլեսլավով
- Նովա Մորավա
- Յոդլուվ
- Իձիկուվ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mapa WIG z 1947.
- ↑ «Śnieżnik: szlak z Międzygórza. Schronisko i wieża widokowa». Hasające Zające (լեհերեն). 2020 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2022 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Кралицкий Снежник (Králický Sněžník)».
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սնեժնիկի լեռնազանգված» հոդվածին։ |
|