Սյուզեն Քեր
Սյուզեն Քեր անգլ.՝ Susan Kare | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 5, 1954 (68 տարեկան) |
Ծննդավայր | Իթակա, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան[3], Մշակույթի, Կրթության և Մարդու զարգացման Սթեինհարդթի դպրոց, Մաունթ Հոլիուոք քոլեջ (1975), Harriton High School? (1971) և Նյու Յորքի համալսարան (1978) |
Երկեր | Athens? |
Մասնագիտություն | գրաֆիկական դիզայներ, user interface designer, համակարգչային գիտնական, դիզայներ և computer graphics designer |
Աշխատավայր | Էփլ, Pinterest[4], ՆեՔՍԹ և Niantic Labs[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | kare.com |
![]() |
Սյուզեն Քեր (անգլ.՝ Susan Kare, փետրվարի 5, 1954, Իթակա, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասանուհի և գրաֆիկական դիզայներ, որը 1980-ական թվականներին ստեղծել է Էփլ Մակինտոշի, Windows-ի, IBM OS/2-ի արտաքին տեսքի տարրերից շատերը։ NeXT Computer-ի համահիմնադիր և Սթիվ Ջոբսի ստեղծած ընկերության ստեղծագործական տնօրեն 1985 թվականից՝ նրա՝ Apple Computer-ից հեռանալուց հետո[6]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քերը ծնվել է 1954 թվականին Իթակայում՝ Նյու Յորքում[7], ֆիզիկոս Ջորդինա Քերի քույրն էր[8][9]։ Արվեստի բակալավրի աստիճան և summa cum laude (լատինական մրցանակ) է ստացել Mount Holyoke College-ում 1975 թվականին և փիլիսոփայության դոկտորի աստիճան՝ Նյու Յորքի համալսարանում 1978 թվականին, ինչից հետո տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ աշխատել է արվեստի թանգարանում[8][10]։
Apple Computer Inc[խմբագրել | խմբագրել կոդը]
Քերին Apple է հրավիրել նրա դպրոցական ընկեր Էնդի Հերցֆելդը[11] 1982 թվականին[7]։ 1983 թվականի հունվարին միացել է մշակողների խմբին[12] և այստեղ աշխատել գրեթե չորս տարի։ Apple-ի համար այդ տարիներին նրա արած նշանակալից աշխատանքներից էին Chicago, Geneva, Clarus the Dogcow, Happy Mac տառատեսակները և Apple-ի ստեղնաշարերի վրա Command ստեղնի համար նկարը[8][10]։
Apple-ից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Լքելով Apple-ը՝ Քերը աշխատանքի է տեղավորվել NeXT-ում։ Ավելի ուշ դարձել է հաջողակ անկախ գրաֆիկական դիզայներ և աշախատել այնպիսի հաճախորդների հետ, ինչպիսիք են Microsoft-ը և IBM-ը[10][13]։ Նրա՝ Microsoft-ի համար նախագծերի թվում էին «Կոսինկա» թղթախաղերի կապուկը[13][14] և Windows 3.0-ի դիզայնի շատ տարրեր[6][8]։ IBM համար նա պատրաստել է OS/2 Warp-ի նշանները և տարրերի դիզայնը[14][15], Eazel համար՝ Nautilus ֆայլային մենեջերի նշանները[16]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.aiga.org/medalist-susan-kare
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ http://kare.com/about/
- ↑ https://www.theverge.com/2015/7/31/9080511/susan-kare-pinterest-hires-as-product-design-lead
- ↑ https://twitter.com/SusanKare/status/1356719623161278465
- ↑ 6,0 6,1 Ron Wolf։ «The mother of the Mac trash can»։ en:San Jose Mercury News (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-27-ին։ Վերցված է 15 августа 2007
- ↑ 7,0 7,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Graphic Design
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 8,0 8,1 8,2 8,3 Alex Soojung-Kim Pang։ «Interview with Susan Kare»։ Making the Macintosh (անգլերեն)։ Stanford University։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-27-ին։ Վերցված է 15 августа 2007
- ↑ «The Monell Connection, Winter 2003» (PDF) (անգլերեն)։ en:Monell Chemical Senses Center։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-27-ին։ Վերցված է 13 августа 2007
- ↑ 10,0 10,1 10,2 Janet Tobin։ «Designer Susan Kare '75 Gives Pixels Personality»։ MHC Vista, Summer 2001, volume 6, number 1 (անգլերեն)։ en:Mount Holyoke College։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-27-ին։ Վերցված է 15 августа 2007
- ↑ Hamish Mackintosh։ «Technology: Talk Time»։ en:Guardian Unlimited (անգլերեն)։ Guardian News and Media Limited։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-27-ին։ Վերցված է 15 августа 2007
- ↑ Andy Hertzfeld Revolution in The Valley: The Insanely Great Story of How the Mac Was Made. — O'Reilly Media, Inc., 2011. — P. 149. — 320 p. — ISBN 1449323871, ISBN 9781449323875
- ↑ 13,0 13,1 http://www.kare.com Личный сайт Сузэн Кэр(անգլ.)
- ↑ 14,0 14,1 Laurence Zuckerman։ «The Designer Who Made the Mac Smile»։ The New York Times (անգլերեն)։ The New York Times Company։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-27-ին։ Վերցված է 15 августа 2007
- ↑ Craig Bromberg։ «I.D. Forty/Susan Kare»։ I.D. Magazine, Jan/Feb 1997 (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-27-ին։ Վերցված է 8 августа 2007
- ↑ Nautilus File Manager
|