Սյուզաննա Մելքոնյան (օպերային երգչուհի)
Jump to navigation
Jump to search
Սյուզաննա Մելքոնյան | |
---|---|
Ծնվել է | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2002) |
Սյուզաննա Մելքոնյան (, Երևան, Հայաստան), հայ օպերային երգչուհի (սոպրանո)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սյուզաննա Մելքոնյանը ծնվել է Երևանում։ 1987-1997 թվականներին սովորել է Երևանի թիվ 17 վոկալ միջնակարգ մասնագիտացված երաժշտական դպրոցում, այնուհետև՝ 1997-2002 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնում: 2005 թվականից՝ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի[1]։
2011 թվականից համագործակցում է նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայում կատարելով Տատյանայի դերերգը, հանդես գալով նաև Մոցարտի `«Ռեքվիեմ» և Հալաջյանի՝ «Մեսսա» օպերաներում[1]։
2012-2014 թվականներին աշխատել է Վոլգոգրադի երաժշտական թատրոնում` Վերդիի «Տրավիատա» օպերայում կատարելով Վիոլետտայի դերերգը[1]։
Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ | Օպերա | Դեր |
---|---|---|
Արմեն Տիգրանյան | Անուշ | Անուշ |
Ջուզեպպե Վերդի | Տրավիատա | Վիոլետտա |
Պյոտր Չայկովսկի | Եվգենի Օնեգին | Տատյանա |
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ | Կախարդական սրինգ | Պամինա, Գիշերային թագուհի |
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ | Դոն Ժուան | Ցերլինա |
Ժորժ Բիզե | Կարմեն | Միքայելլա |
Ջակոմո Պուչինի | Մադամ Բատերֆլայ | Բաթերֆլայ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Սյուզաննա Մելքոնյան»։ opera.am (am-AM)։ Վերցված է 2018-01-04