Սղոց (ֆիլմաշար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Սղոց» (անգլ.՝ Saw) — ընդհանուր թեմատիկայով ամերիկյան սարսափ մեդիաֆրանշիզ։ Գաղափարը պատկանում է սցենարիստ Լի Ուաննելին և ռեժիսոր Ջեյմս Ուանին։ 2010 թվականի հուլիսի 23-ին (նախքան «Սղոց 3D»-ի թողարկումը) ֆիլմաշարը Գինեսի ռեկորդների գրքում հաստատվել է, որպես բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր սարսափ ֆիլմերի շարք՝ հավաքելով 1,016,891,688 ԱՄՆ դոլար ամբողջ աշխարհում՝ գերազանցելով այնպիսի դասական ֆրանշիզներին, ինչպիսիք են «Ուրբաթ, 13», «Մղձավանջ Էլմ փողոցում», «Հելոուին», «Մանկական խաղ», «Տեխասի շղթայով կոտորած» և «Ճիչ»[1]։

Հետագայում սերիալը զիճեց ամենաեկմտաբերի տիտղոսը նույն ռեժիսորի մեկ այլ սարսափ ֆիլմերի շարքին՝ «Անեծքը», որը հավաքեց ավելի քան 1,9 միլիարդ ԱՄՆ դոլար։

2019 թվականի մայիսին Lionsgate մեդիա ընկերությունը հայտարարեց ֆիլմի նոր ֆրանշիզի թողարկման մասին։ Հայտարարվեց նաև, որ նկարահանման գործընթացին մասնակցելու է ամերիկացի կատակերգու Քրիս Ռոքը, ով գրել է սյուժեն։ Ֆիլմի ռեժիսորը կրկին Դարեն Լինն Բոուսմանն էր[2]։ Նոր ֆիլմը թողարվեց 2021 թվականի մայիսին։

Շարքի տասներորդ ֆիլմի պրեմիերան կայացել է 2023 թվականի հոկտեմբերի 27-ին։

Ֆրանշիը հավաքել է ավելի քան 1 միլիարդ դոլար եկամուտ։ Ֆիլմաշարը, որպես ամբողջություն, ստացել է հիմնականում խառը և բացասական արձագանքներ, բայց մնում է բոլոր ժամանակների սարսափ ֆիլմերի ամենաեկամտաբեր ֆրանշիզներից մեկը[3][4][5][6][7][8][9]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կապող գիծը կառուցված է սերիական մարդասպան Ջոն Կրամերի՝ «Նախագծող» մականունով համոզմունքների վրա, ով կյանքի մի շարք ողբերգական իրադարձություններից հետո եկել է այն եզրակացության, որ մարդկանց մեծ մասը չեն գնահատում իրենց կյանքը և չեն կարողանա փոխել, մինչև դեմ առ դեմ չգան մահվան հետ։ Ժամանակի ընթացքում այս համոզմունքները ձևավորեցին աշխարհայացք կամ փիլիսոփայություն, որի իրականացմանը Ջոն Կրամերը նվիրեց իր կյանքի մնացած մասը։

Մասնագիտությամբ լինելով արդյունաբերական դիզայներ Ջոն Կրամերը ստեղծում էր զանազան մահաբեր մեխանիկական սարքեր, որոնք կոչվում էին «թակարդներ» և նրանց մեջ տեղավորում անգիտակից զոհերին։ Արթնանալիս, զոհին հեռուստատեսային էկրանից կամ ձայնագրչից առաջարկվում էր կարճ ժամանակում (սովորաբար 60 վայրկյանում) կատարել առաջադրանք, անվանակոչված «կանոններ», որի մեծ մասը կապված էր անդամավնասման հետ։ Որոշ դեպքերում առաջադրանքը կարող էր հիմնված լինել սովորական հանելուկի, վանկախաղի կամ բառախաղի վրա։ Եթե ​​զոհը սահմանված ժամանակահատվածում չկատարեր առաջադրանքը, նա անխուսափելիորեն կմահանար։ Ջոն Կրամերն ինքնին գործընթացն անվանում է «խաղ» կամ «փորձություն», իսկ կենդանի մնալու միակ միջոցը՝ «կանոններով խաղալն է»։ Միայն մի քանի զոհերը որոշեցին կատարել առաջադրանքը և ողջ մնացին։

Ջոն Կրամերին անվանեցին «Նախագծող» այն պատճառով, որ իր որոշ զոհերի դիակների վրա նա կտրեց մաշկի մի փոքրիկ կտոր՝ փազլի տեսքով, որը պարզաբանում էր այն փաստը, որ մարդուն պակասում էր հենց այդ մեկ կտորը կենդանի մնալու համար։ Ֆիլմաշարին համընթաց մենք ավելի մոտիկից և տարբեր կողմերից ենք ճանաչում գլխավոր հերոսին։ Նախկինում Ջոնն աշխատում էր որպես ինժեներ, շատ հաջողակ էր, ամուսնացած ու երջանիկ։ Բայց ինչ-որ պահից սկսված նրա կյանքում ամեն ինչ սկսեց փլուզվել։ Նրա կինը՝ Ջիլ Թակը, հղի էր և նրանք տղայի էին սպասում, որին մինչ ծնվելը կոչեցին Գեդեոն։ Սակայն հանգամանքները այնպես դասավորվեցին, որ մի թմրամոլ և նրա հանցակից Ամանդա Յանգը փորձում են իրենց համար թմրանյութեր հայթայթել այն հիվանդանոցից, որտեղ աշխատում էր Ջիլը, և արդյունքում․ անզգուշության պատճառով, տղան սպանում է երեխային՝ դռնով հարված հասցնելով Ջոնի կնոջ ստամոքսին։

Սակայն սա չէր սերիական մարդասպանի ինքնության ստեղծման միակ ելակետը։ Որդու մահից հետո Ջոն Կրամերը փակվում է իր մեջ և աշխատում փորձություն ստեղծելու վրա թմրամոլի համար, ով դարձել էր որդու մահվան պատճառը։ Սրանից գրեթե անմիջապես հետո տեղի է ունենում երկրորդ դժբախտությունը։ Ջոնին սարսափելի ախտորոշում են տալիս՝ քաղցկեղ,որը վիրահատության ենթակա չէ։ Այս իրադարձությունների հետ կապված՝ ապագա մահվան "Նախագծողը" որոշում է ինքնասպան լինել՝ իր մեքենան քշելով ժայռից ցած և, հրաշքով ողջ մնալով, վերջնականապես համոզվում է իր մեթոդի հուսալիության մեջ։ Նա փորձարկեց այն իր վրա, սկսեց արժևորել կյանքը և որոշեց, որ իր նպատակն է․ գործնականում ցույց տալ իր մշակած մեթոդը թունավորված հասարակությանը։

Ինքը՝ Նախագծողը, իրեն մարդասպան չի համարում և ավելին, չի սիրում ու արհամարհում է մարդասպաններին։ Իր թակարդներում զոհը միշտ հնարավորություն ուներ գոյատևելու, թակարդից դուրս գալու, որպեսզի փոխվի։ Հենց սա էր խաղի իմաստը։ Ջոնը ցանկանում էր փոխել մարդկանց, ոչ թե սպանել նրանց, բայց, ցավոք, նրա փորձությունները երբեմն չափազանց դժվար էին։ Կարելի է նկատել նաև, որ կան թակարդներ, որոնցից հնարավոր չէր փախչել, բայց դա բացատրվում է նրանով, որ ոչ բոլոր փորձություններն էր պատրաստել Ջոնը։

Երրորդ դրվագում Ջոն Կրամերը մահանում է Ջեֆ Դենլոնի՝ մեկ այլ զոհի ձեռքով, բայց դա չի նշանակում, որ «խաղն» ավարտված է։ Իրեն հատկացված ժամանակի ընթացքում Ջոնին հաջողվեց գտնել օգնականներ՝ Ամանդա Յանգ, Մարկ Հոֆման, Լոուրենս Գորդոն, Լոգան Նելսոն, ովքեր, թեև ոչ այնքան արդյունավետ, այնուամենայնիվ շարունակեցին իր աշխատանքը, որպեսզի մարդիկ սովորեն գնահատել իրենց կյանքը։

Գլխավոր կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսակում ներկայացված են «Սղոց» ֆիլմաշարում երկու կամ ավելի հայտնված կերպարները։

Աղյուսակի վերաբերյալ՝

  • Ա — Արխիվային կադրեր և աուդիո
  • Կ — Կամեո
  • Հ — հայտվում է համակցված կինոնկարահանման օգնությամբ
  • Ձ — Ձայն
  • Ե — Երիտասարդ ժամանակ
  • Ֆ — Ֆոտո
Կերպար Սղոց Սղոց 2 Սղոց 3 Սղոց 4 Սղոց 5 Սղոց 6 Սղոց 3D Սղոց 8 Սղոց՝ Պարույր Սղոց 10
2004 2005 2006 2007 2008 2009 2010 2017 2021 2023
Ջոն Կրամեր
Նախագծող
Թոբին Բելլ Ջոն ԿրամերՖ Թոբին Բելլ
Ամանդա Յանգ Շոունի Սմիթ Շոունի ՍմիթԱ Շոունի Սմիթ Շոունի ՍմիթԱ Շոունի Սմիթ
Լոուրենս Գորդոն Քերի Էլվես Քերի ԷլվեսՁ ՄարմինԿ Հիշատակվում է Քերի Էլվես
Ադամ Սթենհայթ Լի Ուոնել Լի ՈւոնելՁՀ Լի Ուոնել Հիշատակվում է Լի ՈւոնելԱ Լի ՈւոնելԱՁՀ Լի ՈւոնելՀ
Զեփ Հինդլ Մայքլ Էմերսոն Մայքլ ԷմերսոնՁՀ Մայքլ ԷմերսոնԱՀ Հիշատակվում է Մայքլ ԷմերսոնԱՀ Մայքլ ԷմերսոնՀ
Դեվիդ Թեփ Դենի Գլովեր Դենի ԳլովերԱ Դենի ԳլովերԱՖ
Սթիվեն Սինգ Քեն Լյուն Քեն ԼյունԱ Քեն ԼյունՖ
Էլիսոն Քերրի Դինա Մեյեր Դինա ՄեյերՖ
Էրիկ Մեթյուզ Դոնի Ուոլբերգ Դոնի ՈւոլբերգԱՖ
Դենիել Ռիգ Լիրիկ Բենտ Լիրիկ ԲենտԱՖ
Դենիել Մեթյուս Էրիկ Ջեյք Կնուդսեն Էրիկ Ջեյք ԿնուդսենԱ Էրիկ Ջեյք ԿնուդսենՖ ՄարմինԿ Էրիկ Ջեյք ԿնուդսենԱ
Օբի Թեիթ Թիմ Բարդ Թիմ ԲարդԿ Թիմ ԲարդՖ Թիմ ԲարդԿ Թիմ ԲարդԱ Թիմ ԲարդՖ
Քսավեր Չեյվեզ Ֆրենդկի Ջի Ֆրենդկի ՋիԿ Ֆրենդկի ՋիԿ Ֆրենդկի ՋիԱ
Մարկ Հոֆման Կոստաս ՄենդիլորԿ Կոստաս Մենդիլոր Կոստաս ՄենդիլորԿ
Ջիլ Տակ Բեթի ՌասելԿ Բեթի Ռասել Հիշատակվում է
Ջեֆ Դենլոն Անգուս Մակֆադեն Անգուս ՄակֆադենԿ Անգուս ՄակֆադենԱ Հիշատակվում է
Լին Դենլոն Բահար Սումեհ Բահար ՍումեհԱ
Կորբետ Դենլոն Նիվ Վիլսոն Նիվ ՎիլսոնԿ
լրտես Ստրամ Սքոթ Փեթերսոն Սքոթ ՓեթերսոնԱ
Լինդսի Փերես Աֆինա Քարքանիս Աֆինա ՔարքանիսԱ Աֆինա Քարքանիս
Դեն Էրիքսոն Մարք Րոլսթոն
Բրիթ Ջուլի Բենց Հիշատակվում է
Մալլիք Գրեգ Բրայք Գրեգ Բրայք
Փամելա Ջենքինս Սամանթա Լեմոուլ Հիշատակվում է
Ուիլյամ Իսթոն Փիթեր Աութերբիրջ Փիթեր ԱութերբիրջՖ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաստիք Ֆիլմ
Սղոց Սղոց 2 Սղոց 3 Սղոց 4 Սղոց 5 Սղոց 6 Սղոց 3D Սղոց 8 Սղոց՝ Պարույր Սղոց 10
Ռեժիսոր Ջեյմս Վան Դարեն Լինն Բոուսման Դեվիդ Հաքլ Քևին Գրոթերդ Սփիրինգ եղբայրներ Դարեն Լինն Բոուսման Քևին Գրոտերգ
Պրոդյուսեր Գրոեգ Հոֆման, Օրեն Քոուլզ և Մարք Բերգ Օրեն Քոուլզ և Մարք Բերգ
Սցենարի հեղինակ Լի Ուոնել Լի Ուոնել և Դարեն Լինն Բոուսման Լի Ուոնել Պատրիկ Մելթոն[en] и Մարկուս Դանտես Ջոշ Սթոլբերգ և Փիթ Գոլդֆինգեր Ջոշ Սթոլբերգ և Փիթ Գոլդֆինգեր
Սյուժե Ջեյմս Վան և Լի Ուոնել Ջեյմս Վան և Լի Ուոնել Թոմաս Ֆեն, Պատրիկ Մելթոն[en] и Մարկուս Դանտես Պատրիկ Մելթոն[en] и Մարկուս Դանտես Քրիս Ռոք Ջոշ Սթոլբերգ և Փիթ Գոլդֆինգեր
Օպերատոր Դևիդ Արմսթրոնգ Բրայան Գեյջ Բեն Նոթ Ջորդան Օրամ Նիք Մեթյուզ
Մոնտաժ Քևին Գրոտերգ Քևին Գրոտերգ և Բրեթն Սալիվան Քևին Գրոտերգ Էնդրյու Քոոութս Քևին Գրոտերգ Դև Սինք Քևին Գրոտերգ
Երաժշտություն Չարլի Կլոուզեր
MPAA վարկանիշ R
Տևողություն 102 ր․ 92 ր․ 108 ր․ 92 ր․ 92 ր․ 90 ր․ 90 ր․ 92 ր․ 93 ր․ 118 ր․

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկամուտ՝[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ Եկամուտ, ինչպես նաև՝ Բյուջե Աղբյուր
ԱՄՆ Այլ երկրներ Շահույթ
Սղոց 55 185 045 47 911 300 103 096 345 $1–1,2 մլն [10]
Սղոց 2 87 039 965 60 708 540 147 748 505 $4 մլն [11]
Սղոց 3 80 238 724 84 635 551 164 874 275 $10 մլն [12]
Սղոց 4 63 300 095 76 052 538 139 352 633 $10 մլն [13]
Սղոց 5 56 746 769 57 117 290 113 864 059 $10,8 մլն [14]
Սղոց 6 27 693 292 40 540 337 68 233 629 $11 մլն [15]
Սղոց 3D 45 710 178 90 440 256 136 150 434 $17 մլն [16]
Սղոց 8 38 052 832 64 900 056 102 952 888 $10 մլն [17]
Պարույր 23 216 862 17 392 032 40 618 920 $20 մլն [18]
Սղոց 10 32 242 136 23 700 000 55 942 136 $13 մլն [19]
Ընդհանուր 477 183 762 539 697 900 1 016 891 688 $107 մլն

Քննադատների և հեռուստադիտողների կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

IGN-ի բոլոր ժամանակների քսանհինգ լավագույն ֆիլմերի ցանկում «Սղոց» սերիալը զբաղեցրել է 25-րդ տեղը[20]։

Ֆիլմ Rotten Tomatoes Metacritic CinemaScore[21]
Սղոց 50 % (188 ակնարկ)[22] 46 (32 ակնարկ)[23] C+
Սղոց 2 37 % (122 ակնարկ)[24] 40 (28 ակնարկ)[25] B+
Սղոց 3 30 % (94 ակնարկ)[26] 48 (16 ակնարկ)[27] B
Սղոց 4 18 % (83 ակնարկ)[28] 36 (16 ակնարկ)[29] B
Սղոց 5 13 % (76 ակնարկ)[30] 20 (13 ակնարկ)[31] C
Սղոց 6 39 % (74 ակնարկ)[32] 30 (12 ակնարկ)[33] B
Սղոց 3D 9 % (81 рецензия)[34] 24 (17 ակնարկ)[35] B-
Սղոց 8 32 % (92 ակնարկ)[36] 39 (18 ակնարկ)[37] B
Պարույր 37 % (225 ակնարկ)[38] 40 (33 ակնարկ)[39] B-
Սղոց 10 79 % (141 ակնարկ)[40] 60 (24 ակնարկ)[41] B

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Пилу» внесли в Книгу рекордов Гиннесса». Lenta.ru. 2010 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
  2. Dave McNary, Dave McNary (2019 թ․ մայիսի 16). «Chris Rock Rebooting 'Saw' Franchise With Lionsgate» (անգլերեն). Variety. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
  3. Lidz, Franz (2009 թ․ հոկտեմբերի 21). «Limbs Pile Up, and Money, Too». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  4. Miska, Brad (2021 թ․ մայիսի 23). «'Spiral' Pushes the 'SAW' Franchise Past $1 Billion at the Box Office». Bloody Disgusting. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
  5. «Saw: Brutality is only skin deep». TheGuardian.com. 2009 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 6-ին.
  6. Sharrett, Christopher (2009 թ․ դեկտեմբեր). «The Problem of Saw: "Torture Porn" and the Conservatism of Contemporary Horror Films». Cineaste. Vol. 35, no. 1. էջեր 32–37. JSTOR 41690851. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
  7. Nelson, Rob (2009 թ․ հոկտեմբերի 23). «Saw VI Movie Review». Variety. Reed Business Information. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. Scheck, Frank (2009 թ․ հոկտեմբերի 23). «Saw VI – Film Review». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 15-ին.
  9. Tobias, Scott (2010 թ․ հոկտեմբերի 29). «Saw creators Leigh Whannell and James Wan». The A.V. Club. The Onion. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
  10. «Saw (2004)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 4-ին.
  11. «Saw II (2005)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 4-ին.
  12. «Saw III (2006)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 4-ին.
  13. «Saw IV (2007)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 4-ին.
  14. Saw V (2008) Արխիվացված 2010-02-21 Wayback Machine(անգլ.) Box Office Mojo.
  15. Saw VI (2009) Արխիվացված 2015-09-24 Wayback Machine(անգլ.) Box Office Mojo.
  16. Saw 3D Արխիվացված 2013-01-01 Wayback Machine(անգլ.) Box Office Mojo.
  17. Jigsaw Արխիվացված 2017-10-30 Wayback Machine(անգլ.) Box Office Mojo.
  18. «Источник». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 21-ին.
  19. «Saw X». Box Office Mojo. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 29-ին.
  20. «IGN: Top 25 Movie Franchises of All Time: #25». IGN. 2006 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 2-ին.
  21. «CinemaScore». CinemaScore. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 6-ին.
  22. «Saw». Rotten Tomatoes. Fandango Media. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 11-ին.
  23. «Saw (2004): Reviews». Metacritic. CBS Interactive. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 4-ին.
  24. «Saw II». Rotten Tomatoes. Fandango Media. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
  25. «Saw II (2005): Reviews». Metacritic. CBS Interactive. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 4-ին.
  26. «Saw III». Rotten Tomatoes. Fandango Media. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 11-ին.
  27. «Saw III (2006): Reviews». Metacritic. CBS Interactive. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 4-ին.
  28. «Saw IV». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 11-ին.
  29. «Saw IV (2007): Reviews». Metacritic. CBS Interactive. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 4-ին.
  30. «Saw V». Rotten Tomatoes. Flixster. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
  31. «Saw V (2008): Reviews». Metacritic. CBS Interactive. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 15-ին.
  32. «Saw VI». Rotten Tomatoes. Flixster. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 11-ին.
  33. «Saw VI (2009): Reviews». Metacritic. CBS Interactive. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 24-ին.
  34. «Saw 3D». Rotten Tomatoes. Flixster. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  35. «Critic Reviews for Saw 3D (2010)». Metacritic. CBS Interactive. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
  36. «Jigsaw (2017)». Rotten Tomatoes. Fandango Media. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 11-ին.
  37. «Jigsaw Reviews». Metacritic. CBS Interactive. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  38. «Spiral (2021)», Rotten Tomatoes (անգլերեն), Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին, Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 11-ին
  39. «Spiral: From the Book of Saw Reviews», Metacritic, Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին, Վերցված է 2021 թ․ մայիսի 12-ին
  40. «Saw X». Rotten Tomatoes (անգլերեն). 2023 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  41. «Saw X Reviews». Metacritic (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

https://www.lionsgate.com/movies/saw

https://www.lionsgate.com/franchises/saw