Փազլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փազլի հավաքման պրոցես

Փազլ, ծալովի նկար, խճանկար (անգլ.՝ jigsaw puzzle — մանրասղոցած գլուխկոտրուկ), խաղ-գլուխկոտրուկ է, որը պահանջում է խճանկար հավաքել նկարի տարբեր ձևերի բեկորներից։

Ըստ հոգեբանների, փազլ հավաքելը նպաստում է մարդու երևակայության և տրամաբանական մտածողության զարգացմանը, ընդհանուր ուշադրությանը, ընկալմանը, մասնավորապես` տարբեր իրեր ըստ գույնի, ձևի, չափի տարբերակմանը և այլն, սովորեցնում է ճիշտ ընկալել մասնիկի ու ամբողջության կապը, զարգացնում է փոքր շարժումների հմտությունները։

Փազլի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս գոյություն ունեն մեծ թվով տարբեր տեսակների փազլներ։ Դրանց հավաքելու նպատակը մեկն է` առանձին տարրերից ստանալ միասնական պատկեր։ Փազլները տարբերվում են տարրերի քանակով ու ամբողջական պատկերի չափով։ Նույն քանակով տարրեր պարունակող փազլների բարդությունն որոշվում է ըստ նկարի, իսկ հիմնական չափանիշը հենց տարրերի քանակն է. որքան այն բարձր է, այնքան փազլը մեծ է և բարդ։

Փոքր փազլների տարրերի դասական քանակը հասնում է 54-ի։ Փազլի չափերը տատանվում են փոքրից (50 սմ2) մինչև շատ մեծ (մինչև մի քանի մ2): Օրինակ, 500 տարրից կազմված փազլի ստանդարտ չափը 47x33 սմ է։

Կան հատուկ փոքր երեխաների համար նախատեսված մեծ չափսերի փազլներ` բաղկացած ոչ շատ տարրերից։ Մանկական փազլներում հաճախ պատկերվում են մուլտֆիլմերի կերպարներ կամ դրվագներ։

Այն փազլները, որոնց տարրերի թիվը գերազանցում է 260-ը, ուղղված են ավելի հասուն լսարանին։ Համապատասխանաբար, դրանց վրա հնարավոր են պատկերված լինել բնանկարներ, էրոտիկ կամ ֆանտաստիկ տեսարաններ։ Լինում են գովազդային նկարներով փազլներ[1]։ Շատ խոշոր փազլներում (բաղկացած ավելի քան 6 հազար տարրերից) սովորաբար պատկերված են տեսարաններ Աստվածաշնչից, հայտնի նկարիչների նկարներ, աշխարհագրական հնագույն քարտեզներ։ Դրանք հավաքելու համար շատ ժամանակ է պահանջվում։

Բացի դասականից, գոյություն ունեն եռաչափ (3D փազլներ), «փափուկ» (երեխաների համար նախատեսված) և համակարգչային փազլներ։

Փազլների ելուստները կարող են տարբեր լինել։ Առավել տարածված է ուղղանկյուն ձևը (ելուստներով և փորվածքով), հանդիպում են նաև եռանկյունաձև, կլոր, օվալային և այլ ձևերի տարրեր պարունակող փազլներ։

Եռաչափ փազլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

3D փազլերում (անգլ.՝ 3D jigsaw puzzle) խճանկարը պետք է հավաքել նկարի բազմաթիվ հատվածներից` եռաչափ տարածքում։ Սովորաբար 3D փազլները ներկայացնում են տարբեր ճարտարապետական շենքեր և տեսարժան վայրեր, կան փազլներ, որոնցում պատկերված են տեխնիկայի տարբեր միջոցներ (մեքենաներ, նավեր)։ Այսպիսի փազլներում տարրերի քանակը հասնում է 3046-ի։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվականին Ravensburger Puzzle ընկերությունը թողարկել է փազլ` կազմված է 32 256 տարրերից (այդ ժամանակ դա եղել է ամենաշատ մասնիկներով փազլը)։ Նրա վրա պատկերված էր կոլաժ` 32 երգիծական կոմիքսներից, որի հեղինակն է Կիտ Հարինգը։ Այս փազլի չափսը կազմել է 544×192 սմ, զանգվածը` 26 կգ[2]։
  • 2012 թվականին ստեղծվել է աշխարհի ամենամեծ փազլը (20×15 մ)` ի պատիվ Ռուսաստանում Գերմանիայի տարվա տոնակատարության։ Սա գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերի «Ինքնանկար մուշտակով» կտավի վերարտադրությունն է։ Խճանկարը հավաքել են Մոսկվայում, Եկատերինբուրգում, Նովոսիբիրսկում, Սանկտ Պետերբուրգում և ռուսական այլ քաղաքներում։ Նկարի հավաքման միջին արագությունը կազմել է 3 ժամ։ Փազլը կազմված էր 1023 տարրերից, յուրաքանչյուր տարրի զանգվածը մոտ 800 գ է, նրանց չափը` 70 × 70 սմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Advertising Puzzles Archived 2012-05-01 at the Wayback Machine. History of Puzzles
  2. New Greatest Puzzle in the World