Սղոց 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սղոց 2
անգլ.՝ Saw II
Երկիր ԱՄՆ
Ժանրսփլեթեր, քրեական ֆիլմ և սլեշեր
Թվական2005, հոկտեմբերի 28, 2005, փետրվարի 9, 2006[1] և հունվարի 20, 2006
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴարեն Լինն Բոուսման
ՊրոդյուսերՋեյմս Վան, Լի Ուոննել, Գրեգ Հոֆման, Մարկ Բուրգ և Օրեն Կաուլզ
Սցենարի հեղինակԼի Ուոննել և Դարեն Լինն Բոուսման
ԴերակատարներԴոննի Ուոլբերգ, Ֆրենկի Ջի, Բևերլի Միտչել, Դինա Մեյեր, Էմանուել Վոժիե, Էրիկ Կնուդսեն, Շոունի Սմիթ, Տոբին Բել, Գլեն Պլամմեր, Noam Jenkins?, Kelly Jones?, Լի Ուոննել, Քերի Էլվես, Մայքլ Էմերսոն, Լայրիք Բենտ և Timothy Burd?[2]
ՕպերատորDavid A. Armstrong?
ԵրաժշտությունՉարլի Կլոուզեր
ՄոնտաժՔևին Գրոտերգ
Նկարահանման վայրՏորոնտո
ԿինոընկերությունTwisted Pictures
Տևողություն93 րոպե
Բյուջե4 000 000 $
Շահույթ147 700 000 $
Պաշտոնական կայքէջ

«Սղոց 2» (անգլ.՝ Saw II), 2005 թվականին թողարկված սարսափ ֆիլմ։ 2004 թվականին թողարկված «Սղոց» ֆիլմի սիքվելն է։ Ֆիլմը ցուցադրվել է 2005 թվականի հոկտեմբերի 28-ին։ Առաջին օրերին ֆիլմը հավաքել է 31,5 միլիոն դոլար, իսկ ընդհանուր համաշխարհային շահույթը կազմել է 153 միլիոն դոլար[3]։ Ամբողջ ֆիլմը, բացի մի քանի տեսարաններից, նկարահանվել է մեկ շինությունում 25 օրվա ընթացքում։ Ֆիլմի բյուջեն կազմել է 4 միլիոն դոլար։ Հաշվի առնելով գովազդային բյուջեն՝ ֆիլմի արտադրությունն ու առաջխաղացումը 6 միլիոն դոլար է արժեցել[4][5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլը ուշքի է գալիս սենյակում, նրա գլխին բաց դիմակ է, որի ներսում փշեր կան («Մահվան դիմակ»)։ Հեռուստացույցը միանում է, էկրանին հայտնվում է Բիլի տիկնիկը և Մայքին ասում, որ նա մատնիչ է։ Դիմակը կփակվի, և նա կմահանա, եթե նա չհասցնի մեկ րոպեի ընթացքում գտնել բանալին, որը կարված էր իր աջ աչքին։ Առաջարկվում էր հերձադանակ։ Անելով մի քանի փորձ՝ Մայքը հասկանում է, որ չի կարող հանել իր աչքը, և դիմակը փակվում է՝ սպանելով նրան։

Խուզարկու Էրիկ Մեթյուսը հետաքննում է Մայքլի սպանությունը։ Տանը կիսաքուն վիճակում նա հիշում է, որ սարքի վրա դրված էր Wilson Steel գործարանի դրոշմը, և որոշում է Կոնստուկտորին փնտրել այնտեղ։ Հատուկ ջոկատը ներխուժում է լքված գործարան և գտնում Ջոն Կրամերին։ Սղոցին ձեռնաշղթաներ են անցկացնում։ Կոնստուկտորը Էրիկին առաջարկում է գնալ հարևան սենյակ։ Այնտեղ նա գտնում է մոնիտորներ, որոնք ցույց են տալիս ինչ-որ տան տարբեր սենյակներ։ Այդ սենյակներից մեկում փակված է ութ մարդ, որոնցից մեկը Էրիկ Մեթյուսի տղան է` Դանիելը։ Կոնստրուկտորը հայտնում է, որ երկու ժամից այդ սենյակը կլցվի թունավոր գազով, բայց Էրիկը կարող է փրկել որդուն՝ Կոնստրուկտորի հետ խաղ խաղալով․ նրան ժամանակ պետք է տրամադրի և նրա հետ զրուցի։

Երկաթե դռնով սենյակում փակված է ութ մարդ։ Մի աղջիկ ավելի ուշ է ուշքի գալիս, քան մյուսները։ Նա Ամանդա Յանգն է՝ առաջին ֆիլմում Կոնստրուկտորի խաղից միակ ողջ մնացածը։ Նա խուզարկում է սենյակը և արագ գտնում գաղտնարանը՝ ձայնագրիչով ու բանալիով։ Ձայնագրիչում կցկտուր հուշումներով ասվում էր, թե ինչպես գտնել Հակաթույնը։ Գերիները սկսում են փնտրտուքները և հերթով մահանում Կոնստուկտորի ծուղակներում կամ սպանում են միմյանց։

Ջոնը զրույցի ընթացքում փորձում է օգնել Էրիկին կրկին կենդանի զգալ իրեն և հասկանալ, թե ինչքան է նա իրականում սիրում որդուն։ Նա բացատրում է Էրիկին, որ իր առաքելությունը սկսել է այն բանից հետո, երբ նրա բժիշկը (դոկտոր Լոուրենս Գորդոն) նրան նշանակեց ախտորոշում, ըստ որի՝ Ջոնը քաղցկեղ ունի։ Ջոնը փորձում էր ինքնասպան լինել՝ ավտոմեքենայով ժայռից ընկնելով, որի պատճառով ավտոմեքենան ջարդվեց, բայց հրաշքով նա ողջ մնաց։ Դրանից հետո նա որոշում է մարդկանց սովորեցնել գնահատել իրենց կյանքը։ Զրույցից ծեծի անցնելուց հետո Ջոնը համաձայնվում է Էրիկին ուղեկցել այդ տուն, բայց միայն նրա հետ։

Գերիները հասկանում են, որ նրանք բոլորն էլ Էրիկ Մեթյուսի սարքած քրեական գործերի զոհն են։ Նրանք նաև հասկանում են, որ նրանց վզի բանտային համարները հակաթույնի սեյֆի կոդի մի մասն են։ Որպեսզի փրկվեն, նրանք պետք է գործեն միասնաբար, բայց նրանց հոգեկանը բանտի պատճառով ավերված էր. ամեն մեկը գերադասում էր, որ հակաթույնը ոչ մեկին չհասնի, քան հասնի մյուսներին։ Ամանդան և Դենիելը գտնում են գաղտնի մուտք, որով ընկնում են առաջին ֆիլմի սանհանգույցը։ Էրիկը Կոնստուկտորի հետ գալիս է այդ տուն և սկսում փնտրել որդուն։ Բայց մթության մեջ նրա վրա հարձակվում են, նա կորցնում է գիտակցությունը։ Արթնանալով՝ Էրիկը գտնում է Ամանդայի ձայնով ձայնագրիչ։ Նա հայտնում է նրան, որ Էրիկի պատճառով բանտ ընկնելուց հետո նա իր համար գտավ հայր և դաստիարակ Ջոնին։ Նրա մահվանից հետո Ամանդան կշարունակի նրա գործը։ Ձայնագրության վերջում Ամանդան հայտնվում է դռան մոտ և «խաղն ավարտված է» ասելով փակում դուռը՝ Էրիկին ներսում թողնելով։

Ռեժիսորական տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ռեժիսորական տարբերակը երկու րոպեով երկար է սովորականից։ Տարբերությունները․

  • Երբ ոստիկանությունը մտնում է Սղոցի բույնը, երեք տեսարան ցույց է տալիս Ջոնին, որը հասկանում է, որ ոստիկանությունը ժամանել է։ Չնայած դրան, նա հանգիստ վերադառնում է իր գործին։
  • Մինչ ոստիկանությունը կհասներ Ջոնին, ցուցադրվում է մի քանի տեսարան, որտեղ նա ուտում է «Cheerios» (չոր նախաճաշ)։
  • Ջոնի և Էրիկի երկխոսությունում ավելացվել է մի քանի նախադասություն։
  • Երբ Օբին փակվում է վառարանի մեջ, նա փորձում է ջարդել իր առջևի ապակին։
  • Այն տեսարանին, որում Ամանդան հայտնվում է ասեղներով լի փոսում, ավելացրել են րոպե, որի ընթացքում նա անշարժ նստում է՝ վախենալով շարժվել։
  • Չառլի Կլաուզերի երգը սկսվում է այն պահից, երբ Կսավերը կտրում է իր մաշկը, մինչ նրա մահը։
  • Մի փոքր երկարացվել է «Մահվան դիմակի» մասը, ինչպես նաև դրա ժամանակ լսվում է «Irresponsible Hate Anthem (Venus Headtrap Mix)» երգը։
  • Այն տեսարանին, որում Էրիկը խփում էր Սղոցին, ավելացված է ևս մեկ հարված։

Ծուղակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում ներկայացված է 8 ծուղակ

  • մահվան դիմակ
  • էլեկտրական աստիճան
  • թունավոր գազով տուն
  • ատրճանակով դիտանցք
  • վառարան
  • ներարկիչներով փոս
  • արկղով ածելի
  • լոգարան

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Թոբին Բելլ Ջոն Կրամեր Ջոն Կրամեր
Դոնի Ուոլբերգ Էրիկ Մեթյուզ Էրիկ Մեթյուզ
Շոունի Սմիթ Ամանդա Յանգ Ամանդա Յանգ
Էմանուել Վոգյե Էդիսոն Կրեյդ Էդիսոն Կրեյդ
Ֆրենդկի Ջի Քսավեր Չեյվեզ Քսավեր Չեյվեզ
Դինա Մեյեր Էկիսոն Կերի հետախույզ Էկիսոն Կերի
Միտչել Բեվեռլի Լաուռա Հանտեր Լաուռա Հանտեր
Գլեն Պլամեր Ջոնաս Սինգեր Ջոնաս Սինգեր
Լիրիկ Բենտ Դենիել Ռիգ սերժանտ Դենիել Ռիգ
Թիմ Բարդ Օբի Թեիթ Օբի Թեիթ
Թոնի Նապո Գաս Կոլյարդ Գաս Կոլյարդ
Էրիկ Ջեյք Կնուդսեն Դենիել Մեթյուս Դենիել Մեթյուս
Նոամի Ջենկինս Մայքլ Մարկս Մայքլ Մարկս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. ČSFD (չեխերեն) — 2001.
  3. David, Erik (2005 թ․ օգոստոսի 22). «Saw II Sees Ads Yanked». Moviefone. AOL. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 24-ին.
  4. Pamela McClintock, Pamela McClintock (2006 թ․ մայիսի 7). «Lionsgate: The hidden enigma» (անգլերեն). Variety. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  5. Darren Lynn Bousman, Donnie Wahlberg and Beverly Mitchell (2006). Saw II Commentary (DVD). Lionsgate Home Entertainment. Event occurs at 1:29:11– 1:29:13.