Անդամավնասում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անդամավնասում (անդամախեղում, ինքնավնասում), առողջության կամ մարմնի տարբեր մասերի դիտավորյալ, ապօրինի ինքնավնասում։ Անդամավնասման նպատակով օգտագործվում են հրազեն, սուր և բութ գործիքներ, տրանսպորտային միջոցներ, թերսնուցում, ցածր ջերմաստիճան ևն։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդամավնասման տեսակներն են՝ շնչառական օրգանների արհեստական ճանապարհով առաջացրած հիվանդություններ (բրոնխիտներ, պլևրիտներ), ստամոքս-աղիքային համակարգի (փորլուծություն), վիրաբուժական (հեշտոցի և ուղիղ աղիքի արտանկումներ, ճողվածքներ), մաշկի վնասվածքներ (խոցեր, թարախային բորբոքումներ), միզասեռական օրգանների (միզապարկի և միզուկի բորբոքումներ, արյունամիզություն) և այլ հիվանդություններ ու սինդրոմներ։

Անդամավնասումը առավելապես նկատվում է հոգեկան հիվանդների մոտ։ Առողջ անձանց կողմից անդամավնասումը տեղի է ունենում մարմնի այն մասերում, որոնք կյանքի համար սակավ վտանգավոր են։ Անդամավնասումը դատապարտելի արարք է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 388