Սլավոնական մարշ (Չայկովսկի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox music.png
Սլավոնական մարշ
Տեսակքայլերգ և programme music?
ԿոմպոզիտորՊյոտր Չայկովսկի
Սյուժեի աղբյուրSerbian-Ottoman War?
Ստեղծման տարեթիվսեպտեմբեր 1876
Առաջնախաղի տարեթիվնոյեմբերի 5 (17), 1876
Կատալոգի համար31
ՊատվիրատուՌուսական երաժշտական ընկերություն
Հրատարակման տարեթիվհոկտեմբեր 1876
ՏոնայնությունB-flat minor?

Սլավոնական մարշ/Սերբական-ռուսական մարշ ստեղծագործություն՝ սի-բեմոլ մինորի մեջ, նվագախմբի համար (Սլավոնական քայլերգ՝ ժողովրդական թեմաներով): Հեղինակ՝ ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկի: Ստեղծագործությունը նվիրված է բալկանյան սլավոնական ժողովուրդների պայքարին՝ Օսմանյան լծի դեմ:

Պատմական հենքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1876 թվականի հունիսին Սերբիան և Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ էին միմյանց դեմ (պատերազմը տևեց 1876-ից մինչև 1878 թվականը): Կայսերական Ռուսաստանը բացահայտ կերպով աջակցում էր Սերբիային: 1876 թվականին Ռուսական երաժշտական միությունը կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկուն պատվիրեց գրել մի պիես նվագախմբի համար՝ նվիրված պատերազմում վիրավորված կամ զոհված սերբ զինվորներին: Ռուս ժողովրդի զգալի մասը համակրում էր իրենց ազգակից սերբերին և ուղղափառ քրիստոնյաներին և ուղարկում էին կամավոր զինվորների՝ նրանց աջակցելու համար: Չայկովսկին պիեսի նոտաների ձեռագրի վրա նշել է «Սերբական-ռուսական մարշ», մինչ կգրեր կավարտեր այն: Ստեղծագործության պրեմիերան կայացել է 1876 թվականի նոյեմբերի 5-ին (նոյեմբերի 17) Մոսկվայում՝ Նիկոլայ Ռուբինշտեյնի ղեկավարմամբ:

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշը ձևով ու կառուցվածքով խիստ ծրագրային է: Առաջին հատվածը նկարագրում է սերբերի կեղեքումը թուրքական լծի տակ: Այստեղ օգտագործված են սերբական ժողովրդական երգերի մեղեդիներ՝ "Sunce jarko, ne sijaš jednako" (Պայծառ արև, դու բոլորի համար չես շողում նույն չափով), և "Rado ide Srbin u vojnike" (Սերբն ուրախությամբ զինվոր է դառնում): Այս վերջինով անցում է կատարվում պիեսի հաջորդ հատվածին, որը հաջորդում է մաժոր հնչողությամբ: Դա ներկայացնում է սերբերին օգնության շտապող ռուսներին: Այստեղ երաժշտությունը հիմնված է պարային պարզ մեղեդիների վրա: Այդ երաժշտական թեման հնչում է նվագախմբի կատարման տարբեր բաժիններում, մինչև որ զարգանալով հանդիսավորապես փոխակերպվում է ռուսական ազգային օրհներգի՝ («Боже, царя храни!» - Աստված, պահպանիր ցարին) մեղեդուն: Պիեսի երրորդ հատվածում, առավել զորեղ հնչողությամբ, կրկնվում է նվագախմբային կատարումը՝ վերահաստատելով սերբերի՝ օգնության կանչը: Իսկ չորրորդ հատվածը ներկայացնում է օգնության շտապող ռուս կամավորների քայլերթը: Այս հատվածում օգտագործված են ռուսական մեղեդիներ, այժմ արդեն մաժոր հնչողությամբ: Սա «Боже, царя храни!» երգի մի նոր մեկնաբանություն է, որը կանխանշում է սլավոնական ժողովուրդների հաղթանակը սուլթանական բռնապետության դեմ: Պիեսն ավարտվում է ամբողջ նվագախմբի զորեղ կատարմամբ: Այս ստեղծագործությունը մի փոքր զիջում է «1812 օվերտյուրային», որի հետ հաճախ հնչում է մեկ կատարման մեջ:

Ընդգրկված նվագարանները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սլավոնական մարշ»-ի կատարման համար նախատեսված են երկու ֆլեյտա, երկու պիկոլո, երկու հոբոյ, երկու կլարնետ (սի-բեմոլ), երկու ֆագոտ, չորս գալարափող (F-ֆա), երկու կոռնետ, երկու շեփոր (սի բեմոլ), երեք տրոմբոն, մեկ տուբա, երեք լիտավր, մեկ փոքր թմբուկ, մեկ ծնծղա, մեծ թմբուկ, գոնգ և լարային նվագարաններ:

Մեղեդու գործածությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին գերմանական Accept ռոք-խումբն օգտագործել է «Սլավոնական մարշ»-ի հիմնական երաժշտական թեման՝ իր Metal heart (Մետաղյա սիրտ) երգի մեջ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]