Սիփան Հակոբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սիփան Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4, 1990 (34 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | օպերային երգիչ, դաշնակահար և դիրիժոր |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Երաժշտության թագավորական ակադեմիա |
Սիփան Հակոբյան (Օլահ) (հունիսի 4, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգիչ (տենոր), դաշնակահար, դիրիժոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիփան Հակոբյանը ծնվել է 1990 թվականի հունիսի 4-ին Երևանում։ 2007 թվականին ավարտել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի վոկալ-տեսական բաժինը (դասատու՝ Լ. Ստեփանյան), 2013 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիա դիրիժորության (Դ. Ղազարյանի դասարան) բաժիը, ապա՝ մագիստրատուրան։ 2012-2014 թվականներին սովորել Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայի վոկալ (Ֆ. Դոգհանի դասարան) բաժնում։
2007-2010 թվականներին եղել է Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի վոկալ քառյակի երգիչ և խմբավար, 2011-2013 թվականներին՝ Լոնդոնի ֆիլհարմոնիկ երգչախմբի երգիչ, 2011-2017 թվականներին՝ Սբ Սարգիս եկեղեցու երգչախմբի դիրիժոր (նաև՝ սարկավագ), 2013-2016 թվականներին՝ Լոնդոնի Թեքեյան մշակութային միության գեղարվեստական ղեկավար[1]։
2013 թվականին Լոնդոնում հիմնադրել է «Քլինգեն» (նախապես՝ «Կոմիտաս») երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է. 30-ից ավելի համերգներով հանդես է եկել մի շարք ճանաչված համերգասրահներում, եկեղեցիներում և այլուր՝ տարածելով հայկական երաժշտությունը։
Մենահամերգներով շրջագայել է Հայաստանում, Ավստրիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Մալթայում և այլ երկրներում։
2012թվականին՝ Անգլիայում, 2013 թվականին Հայաստանում ղեկավարել է Գ. Հենդելի «Մեսսիա» և Յ. Հայդնի «Աշխարհի արարումը» օրատորիաների խմբերգային հատվածները։ Հանդես է եկել Ա. Տիգրանյանի «Անուշ», Գ. Հենդելի «Ռոդելինդա» օպերաներում։
2018 թվականին Մալթայում ղեկավարել է երգչախումբ, որին երկացանկում ընդգրկված էին Կոմիտասի խմբերգերից։
2007 թվականին արժանացել է Հանրապետական մշակութային փառատոնի 1-ին մրցանակի և ոսկե մեդալի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |