Սիրո կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրո կամուրջ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Թվական2013
Պրեմիերադեկտեմբերի 4, 2013
Լեզուհայերեն
ՊրոդյուսերՌուբեն Ջաղինյան,
Կարեն Ղազարյան,
Արմեն Համբարձումյան
Սցենարի հեղինակՎահրամ Սահակյան,
Հակոբ Ռուբինյան
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=vUg1qvhr2Ow

«Սիրո կամուրջ», հայկական մյուզիքլ երիտասարդների մասին։ Պրեմիերան կայացել է 2013 թվականի դեկտեմբերի 4-ին և 5-ին Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում։

Բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուզիքլի գլխավոր հերոսը երաժիշտ է. նա ցանկանում է հաղթել երաժշտական մրցույթում և ըմբոշխնել իր սիրո բերկրանքը։ Սակայն երազանքների իրագործման ճանապարհին բախվում է կյանքի անարդարություներին և թևաթափ լինում… Մտորումների խաչմերուկում նա ծանոթանում է թափառական մի աշուղի հետ, ում բոլորը վարպետ են կոչում։ Նա նկատում է, որ թեև հերոսը երաժիշտ է, սակայն չի ընմբռնում երաժշտության ոգին… Հենց նա էլ հերոսին քաջալերում է շարունակել պայքարել՝ իր սիրո ու հաղթանակի համար։ Վարպետը նրան աշուղական երաժշտության հետ է ծանոթացնում, ինչի շնորհիվ հերոսը նորովի է նայում իր արվեստին, և մրցույթին մասնակցում է ոչ թե կիթառով, այլ քյամանչայով։

Այլ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սիրո կամուրջ» մյուզիքլը նվիրվում է աշուղ Սայաթ-Նովայի ծննդյան 300- ամյակին։ Մյուզիքլում հնչում է Սայաթ-Նովայի ժամանակակից գործիքավորմամբ ստեղծագործություններից մեկը։

Գործող անձնինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Վլադիմիր Բարխոյան Հարութ Հարութ
Մարտա Կիրակոսյան/Սոնա Ռուբենյան Աննա Աննա
Նարեկ Բավեյան Սմբատ Սմբատ
Անի Լուպե/Շողեր Գրիգորյան Լիզա Լիզա
Արա Սարգսյան/Դավիթ Հակոբյան/Հակոբ Խալաթյան Աշուղ Աշուղ
Ռադիկ Գաբրիելյան Լևոն Արամիչ Լևոն Արամիչ
Ֆրեդ Դավթյան Սայադյան Սայադյան
Սուրեն Առուստամյան Մեսրոպյան և ոստիկան Մեսրոպյան և ոստիկան
Արման Մարգարյան Արտյոմ Արտյոմ
Արսեն Գրիգորյան Փառատոնի հաղորդավար Փառատոնի հաղորդավար

Երաժիշտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անահիտ Գինոսյան
  • Անի Նիկոյան
  • Արկադի Աթասունցով
  • Արմեն Ալեքսանյան
  • Գայանե Խաչատրյան
  • Գարիկ Ալեքսանյան
  • Գևորգ Վերդյան
  • Դիանա Հայրապետյան
  • Էլեն Ղուկասյան
  • Կարեն Խաչատրյան
  • Կարեն Օհանյան
  • Հովհաննես Սարգսյան
  • Մարիա Չանդիրյան
  • Միլենա Ոսկանյան
  • Մոնիկա Գաբրիելյան
  • Նարեկ Մարտիրոսյան
  • Ռոբերտ Խաչատրյան
  • Սաթենիկ Խաչատրյան
  • Քրիստինե Վիրաբյան

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նախաձեռնող և իրականացնող՝ Արտ Թիմ և Շարմ Հոլդինգ
  • Նախագծի տնօրեն՝ Վահան Թովմասյան
  • Նախագծի համակարգող՝ Իզաբելլա Մանասարյան
  • Երաժշտական ղեկավար՝ Արա Թորոսյան (Մուրզո)
  • Երաժշտական պրոդյուսեր՝ Արթուր Ասատրյան
  • Գործադիր պրոդյուսեր՝ Արմեն Համբարձումյան
  • Պրոդյուսեր՝ Կարեն Ղազարյան
  • Գլխավոր պրոդյուսեր՝ Ռուբեն Ջաղինյան
  • Բեմադրող ռեժիսոր՝ Վահան Բադալյան
  • Սցենարի հեղինակներ՝ Հակոբ Ռուբինյան, Վահրամ Սահակյան
  • Խոսքերի հեղինակներ՝ Անիտա Հախվերդյան, Էմմա Ասատրյան, Գրիգոր Կյոկչյան, Քրիստ Մանարյան
  • Բեմադրող պարուսույց՝ Վալերի Արխիպով

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին «Սիրո Կամուրջ» մյուզիքլը հաղթող է ճանաչվել և մրցանակի արժանացել Luxury ամսագրի «Տարվա մարդիկ» մրցանակաբաշխության «Լավագույն մյուզիքլ» անվանակարգում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]