Jump to content

Սիրուն Զարդարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրուն Զարդարյան
Ծնվել է1896
ԾննդավայրԿ. Պոլիս
Մահացել է1982.03.28
Մահվան վայրԼոս Անջելես
Մասնագիտությունդերասան

Սիրուն Զարդարյան (1896, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն, 1982, Լոս Անջելես), հայ դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կոստանդնուպոլիսում, որտեղ ստացել է նախնական կրթությունը, ընտանիքով տեղափոխվել Բուլղարիա, շարունակել ուսումը։ Երիտասարդ հասակից խանդավառվել է բեմական արվեստով, մասնակցել տարբեր թատերախմբերի ներկայացումնների։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին եկել է Կովկաս, այնտեղից մեկնել Նոր Նախիջևան, որտեղ 1916 թ. դերասան Ստ.Խաչատրյանի հետ կազմել է Պոլսահայ թատերախումբը, տվել է մի քանի ներկայացում։ 1917 թ. խաղացել է Թիֆլիսի հայկական դրամատիկական խմբում։ 1920 թ. մեկնել է Պոլիս, այնտեղից՝ Ռումինիա, ունեցել է թատերական բեղմնավոր գործունեություն, կազմակերպել հարյուրից ավել ներկայացումներ։ Կոնստանցայում ստեղծել է դրամատիկ մի թատերախումբ։ Որպես ռեժիսոր աշխատել է նաև թատրոններում[1]։

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 321.