Սիրահարները (նկար, Ֆրիան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրահարները
տեսակգեղանկար
նկարիչԷմիլ Ֆրիան
տարի1899
բարձրություն111 ± 1 սանտիմետր
լայնություն145 ± 1 սանտիմետր
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՆանսիի կերպարվեստի թանգարան
հավաքածուՆանսիի կերպարվեստի թանգարան[1]
կայք
Ծանոթագրություններ
 Idylle sur la passerelle Վիքիպահեստում

«Սիրահարները։ Հովվերգություն կամրջին»[2] (ֆր.՝ Les Amoureux, Idylle sur la passerelle), կամ «Աշնանային երեկո» (ֆր.՝ Soir d'automne), ֆրանսիացի նկարիչ-ռեալիստ Էմիլ Ֆրիանի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1888 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 111 × 145 սմ։

Այսօր «Սիրահարները» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Նանսիի կերպարվեստի թանգարանում (Նանսի, Ֆրանսիա

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սիրահարները» ստեղծագործության առաջին պլանում երկու ֆիգուր է պատկերված՝ տղամարդ և կին։ Նրանք զրուցում են ինչ-որ բանի մասին։ Արմունկներով հենվել են գետի կամ ջրանցքի վրա կառուցած երկաթե ճաղաշարին։ Տղամարդը հագել է մոխրագույն վերարկու։ Նա մի փոքր թեքվել է դեպի աջ։ Ձեռքին ծխախոտի գլանակ կա։ Հայացքն ուղղված է երիտասարդ կնոջը։ Կինը սև զգեստ է հագել։ Նա, թվում է, լսում է տղամարդուն՝ գլուխը ձեռքին դրած։ Նրանց աչքերը, ըստ էության, չեն հանդիպում։ Հետին պլանը դիտավորյալ կերպով նկարված է ֆոկուսից դուրս, գրեթե իմպրեսիոնիզմի ոճով։ Ձախ կողմում գետն է և դրա մեջ արտացոլված երկինքը, իսկ աջ կողմում՝ անտառային կամ պուրակային բնանկար է։ Ծառերը նկարված են նարնջակարմրից մինչև բաց կանաչ ու, որքան հեռանում է՝ կապույտ երանգներով։ Նկարում երևում է նաև Գրան Մուլեն դը Նանսիի շրջանի հետիոտնային կամուրջը[3]։ Ֆրանը նկարը ստեղծելիս նկարել է սկզբից բնանկարը, հետո ավելացրել մարդկանց․ ընդ որում յուրաքանչյուր մոդել կեցվածք է ընդունել առանձին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սիրահարները» նկարը հասարակությանն առաջին անգամ ներկայացվել է Նանսիի սալոնում 1887 թվականին, որտեղ մեծ հաջողությունների է հասնում[4]։ Հաջորդ տարի նկարը գնում է Նանսիի կերպարվեստի թանգարանը։ Նկարը ցուցադրվում է Ֆրիանի մեկ այլ՝ «Բոլոր սրբերի օրը» կտավի և Վիկտոր Պրուվեի «Հեշտասերները» նկարի հետ[5]։

1912 թվականին նկարը ենթարկվել է վանդալիզմի։ Վանդալը ծխախոտով այրել է նկարի կնոջ ձախ այտը և տղամարդու աջ աչքը։ Ընդ որում, դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ֆինանսների նախարարության տեսուչը գտնվում էր Նանսիում, որ ուսումնասիրի թանգարանի ձեռնարկած անվտանգության համակարգը՝ Լուվրից «Մոնա Լիզայի» առևանգումից հետո[6][7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://mban.nancy.fr/fr/collections/peintures/xixe.html
  2. «Влюблённые. Идиллия на мосту (картина) — Эмиль Фриан». Gallerix.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 4-ին.
  3. Musée de Nancy. Catalogue descriptif et annoté : tableaux dessins, statues et objets d'art. — Nancy: Crépin-Leblond, 1909. — 327 с.
  4. «Dossier de presse ː Emile Friant, le dernier naturaliste» (PDF). Somogy Éditions d'Art (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
  5. Bouleau, Cécile (2005). Éclats : collection du Musée des beaux-arts de Nancy (ֆրանսերեն). Paris: Somogy. ISBN 2-85056-879-1.
  6. «Figaro : journal non politique». Gallica (ֆրանսերեն). 1912 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
  7. Journal des débats politiques et littéraires, 1er avril 1914 lire en ligne Արխիվացված 2022-01-22 Wayback Machine
  8. «Excelsior : journal illustré quotidien : informations, littérature, sciences, arts, sports, théâtre, élégances». Gallica (ֆրանսերեն). 1912 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրահարները (նկար, Ֆրիան)» հոդվածին։