Սինկեն Հոպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սինկեն Հոպ
նորվ.՝ Zinken Hopp, Signe Marie Brochmann
Zinken Hopp 1964.jpg
Ծննդյան անուննորվ.՝ Signe Marie Brochmann
Ծնվել էհունվարի 9, 1905(1905-01-09)[1]
ԾննդավայրՈւլլենսվանգ, Հորդալան, Նորվեգիա
Վախճանվել էսեպտեմբերի 3, 1987(1987-09-03) (82 տարեկանում)
Վախճանի վայրԲերգեն, Նորվեգիա
Մասնագիտությունդրամատուրգ, թարգմանիչ, մանկագիր, բանաստեղծ և գրող
Լեզունորվեգերեն և անգլերեն
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
ՊարգևներԴպրոցական գրադարանավարների ասոցիացիա
ԱմուսինEinar Meidell Hopp?
Zinken Hopp Վիքիպահեստում

Սինկեն Հոպ (նորվ.՝ Zinken Hopp, իսկական անունը Սիգնե Մարի Բրոքման, նորվ.՝ Signe Marie Brochmann, Սինկեն՝ դանիական հնչողությամբ, հունվարի 9, 1905(1905-01-09)[1], Ուլլենսվանգ, Հորդալան, Նորվեգիա - սեպտեմբերի 3, 1987(1987-09-03), Բերգեն, Նորվեգիա), նորվեգացի գրող, թարգմանիչ, մանկագիր և բանաստեղծուհի: Հատակապես հայտնի է իր մանկական գրքերով:

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինկեն Հոպը ծնվել է 1905 թվականի հունվարի 9-ին Ուլենսվագում՝ Նորվեգիայում: Առաջին անգամ գրականության ասպարեզում նա հանդես է եկել 1930 թվականին: Այդ ժամանակ Հոպը հրատարակեց բանաստեղծությունների ժողովածուներ, որոնք կոչվեցին «Տնային դաստիարակչուհու բանաստեղծություններ» և «Տեսարան դեպի լեռնային հարթավայրը»: Այդ ժամանակ նա ստորագրեց որպես Սիգնե Մարի Բրոքման: Հաջորդ գրքերը եղան 1933 թվականին՝ «Խոհանոցային բանաստեղծություններ», 1935 թվականին՝ «...ինչքան էլ որ տարօրինակ է», 1938 թվականին՝ «Չորս պատերի մեջ», որոնք նա արդեն ստորագրեց Սինկեն Հոպ անվանումով:

1948 թվականին Սինկեն Հոպը լույս է ընծայում երգիծական մի վեպ, որը կոչվում է «Պարգևատրություն վասն բարեգործության»: Այս ստեղծագործությունը մեծ ընդունելության արժանացավ ոչ միայն ընթերցասերների շրջանում, այլև գրաքննադատների[2]: Սակայն Սինկեն Հոպին ամենամեծ հաջողությունը բերեցին մանկական գրքերը: «Կախարդական կավիճը» և դրա շարունակությունը կազմող «Յունն ու Սոֆուսը» մանկական վիպակները նրան դարձին սիրելի բանաստեղծ երեխաների շարքում: Վերոնշյալ գրքերը թարգմանվել են աշխարհի զանազան լեզուներով:

Բացի բանաստեղծություններից ու մանկական գրքերից, Սինկեն Հոպը նաև կենսագրական մի քանի աշխատանքների հեղինակ է համարվում: Դրանք հիմնականում նվիրված են նորվեգական մշակույթի հայտնի նվիրյալներին:

Նորվեգերեն է թարգմանել «Ալիսը Հրաշքների աշխարհում», «Քամին ուռիներում», «Փիթեր Պեն» և «Բժիշկ Դուլիթլը»[3] ստեղծագործությունները:

2005 թվականին, Սինկեն Հոպի ծննդյան հարյուրամյակին, Նորվեգիայի կառավարության որոշմամբ հրատարակվեց նրա տեքստերի «Սինկեն» (Zinken) ժողովածուն:

Ամուսինը եղել է Էյնար Մեյդել Հոպը:

Սինկեն Հոպն իր մահկանացուն կնքեց 1987 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ութսուներկու տարեկան հասակում Բերգենում:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություններ՝ ստորագրված Սիգնե Մարի Բրոքման անունով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1930 - Guvernante-vers
  • 1930 - Viser fra vidda

Ստեղծագործություններ՝ ստորագրված Սիգնե անունով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1933 - Kjøkkenvers
  • 1935 - – merkelig nok!
  • 1938 - Innen 4 vegger

Ստեղծագործություններ՝ ստորագրված Սինկեն Հոպ անունով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1943 - Barn og blomster. Illustrert av Odd Brochmann.
  • 1943 - Et eventyr om Norge : i tekst og tegninger. Bind 1. Illustrert av Odd Brochmann.
  • 1943 - Hanna Winsnes : dikter og kokk
  • 1944 - Et eventyr om Norge : i tekst og tegninger. Bind 2. Illustrert av Odd Brochmann.
  • 1945 - Eventyret om Ole Bull
  • 1945 - Da mor var liten. Illustrert av Odd Brochmann.
  • 1946 - Boktanker med baktanker
  • 1947 - Bergen i et nøtteskall
  • 1948 - Dydens belønning : Av slekten Gabenfeldts historie
  • 1948 - Trollkrittet. Illustrert av Malvin Neset.
  • 1951 - Milla hos moster
  • 1957 - Hvem er hvem i kongerekken : Fra Harald Hårfagre til Håkon VII : En huskebok
  • 1959 - Jon og Sofus. Illustrert av Malvin Neset.
  • 1960 - Kari. Illustrert av Omar Andréen.
  • 1960 - Nils.
  • 1963 - Fra oldemor til tenåring : Av draktens historie.
  • 1969 - Arven fra Adamson. Illustrert av Odd Brochmann.
  • 1971 - Det gamle officin. Illustrert av Odd Brochmann.
  • 1973 - Boblene. Illustrert av Reidar Johan Berle.
  • 1978 - Papegøyen. Illustrert av Reidar Johan Berle.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Harald Bache-Wiig. «Foreldrene på hodet. Zinken Hopps Trollkrittet som nonsens og som psykologisk reise» I: hans Norsk barnelitteratur - lek på alvor : glimt gjennom hundre år. Cappelen, 1996. ISBN 82-456-0064-4. (ebok fra bokhylla.no) Først trykt i Norsk litterær årbok 1987.
  • Mette Hopp Christophersen. «Fjorten-to-en-og-åtti». I: Vi bodde der : tredve stemmer fra strøkene i Bergen. redgiert av Elisabeth Armand. Sigma forlag, 2002. ISBN 82-7916-017-5. Barndomsminner fra Hopps yngste datter.
  • Elina Druker. «Berättelser om ljus och mörker. Zinken Hopps Trollkrittet». I: Tidskrift för litteraturvetenskap; nr 4, 2003
  • Dag Orseth. «Avautomatisering : på reise med Zinken Hopp». I: Norsklæraren; nr 3, 1992
  • Sissel Veggeland. «Når et trollkritt og et barn møtes. Da kan vel det meste skje? : nonsenselementer i Zinken Hopps Trollkrittet». I: På terskelen : artikler om nordisk barne- og ungdomslitteratur : festskrift til Åsfrid Svensen. Redigert av Harald Bache-Wiig. Novus forlag, 2006. ISBN 978-82-7099-434-2
  • Zinken : en bok om Zinken Hopp. Redigert av Carl Lauritz Lund-Iversen. Eide forlag, 2005. ISBN 82-514-0684-6
  • Einar Økland. «Zinken Hopp-minne». I: Årboka Litteratur for barn og unge 2001. Samlaget, 2001

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]