Սինան Ջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սինան Ջան
Sinan Can (2017).jpg
Ծնվել էհոկտեմբերի 31, 1977(1977-10-31) (42 տարեկան)
ԾննդավայրՆեյմեյխեն, Խելդեռլանդ, Նիդերլանդներ, Նիդերլանդներ
ՔաղաքացիությունFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ
Մասնագիտությունլրագրող
Պարգևներ և
մրցանակներ
Dr. J.P. van Praag-prijs?
Sinan Can Վիքիպահեստում

Սինան Ջան (հոլ.՝ Sinan Can, հոկտեմբերի 31, 1977(1977-10-31), Նեյմեյխեն, Խելդեռլանդ, Նիդերլանդներ, Նիդերլանդներ), թուրքական ծագմամբ հոլանդացի լրագրող և կինոռեժիսոր։

Սինանը աշխատել է որպես հետաքննող լրագրող «Vara» հեռուստաընկերության «Զեմբլա» հաղորդաշարում։ 2013- 2015 թվականներին Արա Հալիջիի հետ միասին նկարահանել է «Արյունակից եղբայրներ» փաստավավերագրական ֆիլմը, որտեղ մեկ հայ և մեկ թուրք պատրաստվում են բացահայտել 1915 թվականի իրողությունները՝ այցելելով Ստամբուլ, Անկարա, Վաքըֆ, Կայսերի, Երզնկա, Մարդին, Կարս, Իգդիր և Երևան։ 2015- 2016 թվականներին Թոմաս Բլոմի հետ նկարահանել է «Արաբական փոթորիկ» հեռուստաֆիլմը։ 2016 թվականին Ամստերդամում Սինան Ջանը արժանացել է «Խաղաղության լրագրող 2016» մրցանակի։ Բացի երկու փաստավավերագրական ֆիլմերից, Սինանը հրատարակել է նաև գիրք։ 2016 թվականին հեռուստաէկրան է բարձրացել Սինան Ջանի նկարահանած երկմասանոց «Առաքելություն դեպի Աֆղանստան» ֆիլմը, որտեղ անդրադարձել է Աֆղանստանի սոցիալ-տնտեսական ծանր վիճակին։