Արյունակից եղբայրներ (ֆիլմ)
Երկիր | Նիդերլանդներ |
---|---|
Ժանր | փաստավավերագրական |
Թվական | 2015 |
Ռեժիսոր | Քեյս Սխապ |
Դերակատարներ | Սինան Ջան Արա Հալիջի |
Կինոընկերություն | «VARA» («Ֆարա») |
«Արյունակից եղբայրներ» (հոլ.՝ Bloedbroeders), Քեյս Սխապի ֆիլմը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի 7-րդ՝ նախավերջին օրը արտամրցութային ծրագրի շրջանակներում, «Մոսկվա կինոթատրոնի» կապույտ դահլիճում ներկայացվեց Հոլանդական «Ֆարա» հանրային հեռուստաընկերության կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ նկարահանված «Արյունակից եղբայրներ» («Bloodbrothers») փաստավավերագրական ֆիլմը։ Հայաստանցի հանդիսականին ներկայացվեց 4,5 ժամանոց ֆիլմի ընդամենը վերջին՝ Հայաստանում նկարահանված մասը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Փաստավավերագրական ֆիլմը Նիդերլանդներում ապրող թուրք լրագրողի և հայտնի հայ դերասանի մասին է, ովքեր միասին փորձում են պարզել 1915 թվականի եղելությունները։ Նրանց հետ միասին հեռուստադիտողը ճանապարհորդում է Թուրքիայով և Հայաստանով, հանդիպումներ ունենում տարբեր տեսակետ ունեցող մարդկանց, բացահայտում Հայոց ցեղասպանության ցավալի դրվագները։ Ճանապարհորդելու ընթացքում ի վերջո ֆիլմի հերոսներն իրենց հետազոտության արդյունքում պարզում են որ կատարված ոճիրը Ցեղասպանություն է և իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Նիդերլանդներում ցուցադրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքը
- Bloedbroeders
- 135022.html/ «Արյունակից եղբայրները» Հայաստանում
- «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնում
- Նիդերլանդական օրագրի հարցազրույցը Սինան Ջանի հետ
- «Bloedbroeders: Blood Brothers». 2015 թ․ մարտի 22. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.