Սիմոն Նեսման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոն Նեսման
անգլ.՝ Simon Nessman
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 5, 1989(1989-11-05) (34 տարեկան)
ԾննդավայրCourtenay, Comox Valley Regional District, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
Ազգությունկանադացի
ԿրթությունGeorges P. Vanier Secondary School?
Մասնագիտությունմոդել
 Simon Nessman Վիքիպահեստում

Սիմոն Նեսման (նոյեմբերի 5, 1989(1989-11-05), Courtenay, Comox Valley Regional District, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի մոդել։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեսմանը ծնվել է Բրիտանական Կոլումբիայում (Կանադա)։ Իր ընտանիքի երեք երեխաներից կրտսերն է։ Նա բացահայտվեց 2006 թվականին, երբ նրա քրոջ ընկերը ուղարկեց Նեսմանի նկարը տեղական մոդելային գործակալության։ Այդ ժամանակ նա 18 տարեկան էր և դեռ սովորում էր «Georges P. Vanier» միջնակարգ դպրոցում և ասելով, որ կրթությունը քննարկման ենթակա չէ՝ շարունակում է սովորել։

Ավարտելուց հետո մեկնում է Նյու Յորք՝ իր մոդելային գործունեությունը սկսելու համար և մնում քաղաքում հաջորդ հինգ տարին։ Քանի որ դպրոցում նա հետաքրքրված էր բասկետբոլով, նա կրկին վերադառնում է Կանադա և շարունակում իր բասկետբոլային գործունեությունը Քուեսթի համալսարանում[1][2]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկին վերադառնալով մոդելային աշխարհ, նա դառնում է Ջորջիո Արմանի ընկերության դեմքը։ Գովազդել է Վերսաչե, D&G, Givenchy, Քելվին Քլայն, Ռալֆ Լոուրեն, Լանվին, Yves Saint Laurent, Barneys, Գապ և Ջոն Գալիանո բրենդների և դիզայներների հավաքածուները։ 2012 թվականին հայտնվել է Մադոննայի «Girl Gone Wild» տեսահոլովակում։ Նա քայլել է անցուղով Սալվատոր Ֆերագամոյի, Ռոբերտո Կավալիի, Թոմի Հիլֆիգերի, Ջորջիո Արմանիի, Վիկտոր և Ռոլֆի, Lacoste–ի, DSquared²–ի, Նարկիսո Ռոդրիգեսի և Մայքլ Կորսի համար։ Հայտնվել է Vogue, Details, Numéro, V Man և L'Officiel Hommes ամսագրերի շապիկներին։

Գովազդել է A/X Armani Exchange–ի գարուն 2011 հավաքածուն Կլարա Ալոնսոյի, Ալեհանդրա Ալոնսոյի, Մառլոն Տեյշեյրայի և Ֆրանցիսկո Լաչովսկիի հետ միասին[3]։

2012 թվականի գարնանը գովազդել է Ջորջիո Արմանիի «Acqua di Gio Essenza» օծանելիքը։ Լուսանկարիչը Բրյուս Վեբերն էր։ Նեսմանը հայտնվել է օծանելիքի տեսահոլովակում և պիտակում[4]։

2010–ից 2014 թվականներին աշխատել է դիզայներ Մայքլ Կորսի համար, մոդել Կարմեն Պիդալուի հետ միասին։ 2015 թվականին Նեսնամնն ու մոդել Կարա Դելևինը նկարահանվեցին Սեբաստիան Ֆաենայի կողմից Կալիում «John Hardy» զարդեղենի գարուն/ամառ ցուցադրությունների համար[5]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Նեսմանը Models.com–ի ամենահաջողված տղամարդ մոդել էր՝ զիջելով իր տեղը Շան Օ'Փրային[6]։ 2013 թվականին Forbes ամսագիրը Նեսմանին ներկայացրեց երրորդ հորիզոնականում «Ամենավարձատրվող տղամարդ մոդելները» ցուցակում։ Նա զիջում էր Դևիդ Գանդիին (2–րդ տեղ) և Շան Օ'Փրային (1–ին տեղ)[7] In 2014, Nessman was nominated for a Model Of The Year award.[8]։ 2014 թվականին նա առաջարված էր «Տարվա տղամար մոդելը» մրցույթում։ 2015 թվականին Նեսմանը դարձավ Models.com–ի «Ամենակրքոտ տղամարդը», «Թոփ տղամարդ իկոնաները» և «Ամենավարձատրվող տղամարդ մոդելները» ցանկերում առաջատարը[9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեսմանն ունի ավստրիական և շոտլանդական արմատներ։ Նա ժամադրվել է լուսանկարիչ Ջիլիան Մանսոնինգ Սթեփլեսի հետ 2007–ից 2010 թվականներին[10]։ Իսկ 2012–ից 2015 թվականներին հանդիպել է դերասանուհի Իմոգեն Բեքվիթի հետ[11]։

Նեսմանի սիրած զբաղմունքը՝ ալիքասահքն է[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  3. «A|X Armani Exchange Enlists Fashion Icon, Kate Lanphear to Turn Up the Style With Spring 2011 Advertising Campaign». PR Newswire. 2011 թ․ հունվարի 28.
  4. «Simon Nessman by Bruce Weber for Giorgio Armani Acqua di Giò Essenza Campaign». The Fashionisto. 2012 թ․ մայիսի 10.
  5. http://www.thefashionisto.com/simon-nessman-travels-bali-john-hardy-springsummer-2015-campaign/
  6. MODELS.com's 50 Top Male Models - 5-1
  7. http://www.forbes.com/pictures/eimi45mlh/no-2-sean-opry-1-5m/
  8. http://models.com/mdx/model-of-the-year-award-2014/
  9. http://models.com/models/Simon-Nessman
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  11. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  12. https://www.youtube.com/watch?v=8rgk7_jREjA