Սիմոն Բոլիվար Բաքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոն Բոլիվար Բաքներ
ապրիլի 1, 1823(1823-04-01)[1][2] - հունվարի 8, 1914(1914-01-08)[1][2][3] (90 տարեկան)
ԾննդավայրՀարտ շրջան, Կենտուկի, ԱՄՆ
Մահվան վայրՀարտ շրջան, Կենտուկի, ԱՄՆ
ԳերեզմանFrankfort Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
ԶորատեսակԱՄՆ բանակ և Ամերիկայի Կոնֆեդերատիվ Նահանգների բանակ
Կոչումգեներալ
Մարտեր/
պատերազմներ
Seminole Wars?, Ամերիկա-մեքսիկական պատերազմ և Ամերիկայի քաղաքացիական պատերազմ
ԿրթությունԱՄՆ Ռազմական ակադեմիա
ՍտորագրությունИзображение автографа

Սիմոն Բոլիվար Բաքներ (անգլ.՝ Simon Bolivar Buckner, ապրիլի 1, 1823(1823-04-01)[1][2], Հարտ շրջան, Կենտուկի, ԱՄՆ - հունվարի 8, 1914(1914-01-08)[1][2][3], Հարտ շրջան, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի ռազմական գործիչ, որը մասնակցել է Ամերիկա-մեքսիկական պատերազմին` ԱՄՆ-ի կողմից և Ամերիկայի քաղաքացիական պատերազմին` համադաշնության կողմից։ Ավելի ուշ նա դարձել է Կենտուկի նահանգի 30-րդ նահանգապետը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքները ծնվել է Կենտուկի նահանգի իր հայրական "Glen Lily" կալվածքում[4]։ Նա ընտանիքի երրորդ երեխան էր և Այլեթ Հարթսվելի և Էլիզաբեթ Էն Մորհեդի երկրորդ որդին։ Իր անունը նա ստացել Է վենեսուելացի հերոս Սիմոն Բոլիվարի պատվին։ 9 տարեկան հասակում նա Մանֆորդվիլում ընդունվել է մասնավոր դպրոց, որտեղ ընկերացել է Թոմաս Վուդի հետ։ 1838 թվականին նրա հայրը տեղափոխվել է Մյուլենբերգի շրջան, որտեղ հիմնադրել է երկաթագործական արդյունաբերության միություն։ Բաքները դպրոց է գնացել Գրիննվիլում, այնուհետև սեմինարիա` Հոփկինսվիլում։ 1840 թվականին Բաքներն ընդունվել է Վեստ-Փոինթի ակադեմիա` 1844 թվականին ավարտելով 11-րդ դասարանը։ Երկրորդ հետևակային գնդում ստացել է երկրորդ լեյտենանտի ժամանակավոր կոչում։ Նրան ուղարկել են Օնտարիո լճի կայազոր, սակայն 1845 թվականի օգոստոսի 28-ին նա վերադարձել է ակադեմիա և սկսել է դասավանդել աշխարհագրություն, պատմություն և էթիկա[5]։

Մեքսիկական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկա-մեքսիկական պատերազմի տարիներին թողել է դասավանդելը` միանալով գործող բանակին և մասնակցելով շատ խոշոր մարտերի։ 1855 թվականին Բաքները հրաժարական է տվել` Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում իր աներոջ անշարժ գույքի կառավարման գործին անցնելու համար։

Միջպատերազմական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1857 թվականին նա վերադարձել է իր հայրենի Կենտուկի նահանգ, իսկ 1861 թվականին նշանակվել է նահանգապետ Բերիա Մագոֆնի (անգլ.՝ Beriah Magoffin) գեներալ-համհարզ և նահանգի ոստիկանության հրամանատար։ Այս պաշտոններում Բաքները փորձել է ապահովել Կենտուկի նահանգի չեզոքությունը Քաղաքացիական պատերազմի առաջին օրերին։

Քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ պետության չեզոքությունը խախտվել է, Բաքները միացել է Համադաշնային բանակին` մերժելով Միության բանակի կողմից հնչած նմանատիպ առաջարկը։ Նա մասնակցել է Բրեգ Բրեքսթոնի չհաջողված ներխուժմանը Կենտուկի, իսկ 1862 թվականին դարձել է Էդմունդ Քիրբի Սմիթի շտաբի ղեկավարը Տրանս-Միսիսիպիի վարչությունում։ Սակայն հենց նույն 1862 թվականին Բաքներն ընդունել է գեներալ Ուլիսես Ս. Գրանթի` կապիտուլյացիայի անվերապահ պայմանները Ֆորթ Դոնելսոնի ճակատամարտում։ Նա դարձել է դաշնակցային առաջին գեներալը, որը հանձնվել է պատերազմում։

Պատերազմից հետո առաջին տարիներին Բաքները ակտիվորեն ներգրավվել է քաղաքականության մեջ։ 1887 թվականին նա ընտրվել է Կենտուկիի նահանգապետ։ Սա նրա երկրորդ արշավն էր` այս պաշտոնն ստանալու փորձով։ Նրա պաշտոնավարման ընթացքում նահանգի արևելյան մասում տեղի են ունեցել մի քանի զինված բախումներ, այդ թվում` Հաթթֆիլդների և Մաքքոյների միջև տոհմային թշնամությունն ու պատերազմը Ռոուան կոմսությունում։ Նրա վարչակազմը ցնցված էր այն սկանդալով, որը ծագել էր, երբ պետական գանձապահ Ջեյմս Թեյթը` «Ազնիվ Դիք» մականունով, անհետացել էր 250.000 դոլարով։ Որպես նահանգապետ, Բաքները առավել հայտնի էր դարձել վետոյի կիրառման նկատմամբ իր մեծ սիրով։ Օրենսդիր մարմնի միայն մեկ նիստում նա ավելի շատ է վետո կիրառել, քան նախորդ տասը նահանգապետերը միասին վերցրած[6]։

1895 թվականին նա անհաջող փորձ է կատարել ԱՄՆ Սենատում պաշտոն զբաղեցնելու համար։ Հաջորդ տարի նա անդամագրվել է Ազգային ժողովրդավարական կուսակցությանը, որը պաշտպանում էր կոշտ արժութային քաղաքականությունը։ Նա կուսակցության փոխնախագահի թեկնածուն էր, 1896 թվականի ընտրություններում ընտրողների միայն 1%-ն էր կողմ քվեարկել այդ կուսակցության նախագահի թեկնածու Ջոն Պալմերի օգտին։ Դրանից հետո Բաքներն այլևս երբեք չի ձգտել պետական պաշտոնների։ Մահացել է երիկամների սուր վնասման հետևանքով, 1914 թվականի հունվարի 8-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Բոլիվար Բաքներ» հոդվածին։