Սիմին Դանեշվար
Սիմին Դանեշվար سیمین دانشور | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 28, 1921[1] |
| Ծննդավայր | Շիրազ, Իրան |
| Վախճանվել է | մարտի 8, 2012[2] (90 տարեկան) |
| Վախճանի վայր | Թեհրան, Իրան |
| Գերեզման | Բեհեշտ-է Զահրա |
| Մասնագիտություն | լեզվաբան, թարգմանչուհի, գրող, վիպասան, համալսարանի դասախոս և վիպասան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Թեհրանի համալսարան և Սթենֆորդի համալսարան |
| Աշխատավայր | Թեհրանի համալսարան |
| Ամուսին | Jalal Al-e-Ahmad? |
Սիմին Դանեշվար (պարս.՝ سیمین دانشور, ապրիլի 28, 1921[1], Շիրազ, Իրան - մարտի 8, 2012[2], Թեհրան, Իրան), պարսիկ արձակագիր, թարգմանիչ։
Իրանում ուսումնասիրել է պարսկական, իսկ ԱՄՆ-ում անգլիական գրականություն, ստացել դոկտորի աստիճան։ Տարիներ շարունակ անգլերեն գրականություն է դասավանդել Թեհրանի համալսարանում։ Նրա ամուսինը եղել է արձակագիր Ջալալ Ալ Ահմադը, որից, ինչպես ինքն է խոստովանում, շատ բան է սովորել ու յուրացրել։
Նրա գրչին են պատկանում հետևյալ գրքերը՝ «Մարած կրակ», «Դրախտի պես մի քաղաք» (պատմվածքներ, 1961)։ Պարսկական գրականության գլուխգործոցներից է «Սուվաշուն» վեպը, տպագրված 1969 թվականին։
Ս. Դանեշվարը պարսկերեն է թարգմանել համաշխարհային գրականության նմուշներից։ Նրա թարգմանությամբ 1978 թվականին Թեհրանում լույս է տեսել Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգությունը»։ Ապրել և ստեղծագործել է Թեհրանում[3]։
Սիմին Դանեշվարը հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էլ ո՞ւմ բարևեմ (պատմվածք)։ Մետաքսի ճամփան (Իրանի ժամանակակից պատմվածքը), Ե., Ապոլոն, 1996, էջ 57-67։ Պարսկերենից թարգմ.՝ Խաչիկ Խաչեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Fister B. Third World Women's Literatures — 1995.
- 1 2 Simin Daneshvar dead — Iranian.com.
- ↑ Մետաքսի ճամփան (Իրանի ժամանակակից պատմվածքը), Ե., Ապոլոն, 1996, էջ 56։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմին Դանեշվար» հոդվածին։ |
| ||||||||||||
- Ապրիլի 28 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Շիրազ քաղաքում ծնվածներ
- Մարտի 8 մահեր
- 2012 մահեր
- Թեհրան քաղաքում մահացածներ
- Թեհրանի համալսարանի շրջանավարտներ
- Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Պարսիկ արձակագիրներ
- Պարսիկ թարգմանիչներ
- Անգլերենից պարսկերեն թարգմանիչներ
- Իրանցի թարգմանիչներ
- 20-րդ դարի վիպասաններ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Իրանցի կին գրողներ
- 21-րդ դարի կին գրողներ
- Իրանցի գրողներ