Սթիվ Բուլոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվ Բուլոք
անգլ.՝ Steve Bullock
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Կլարեմոնտի ՄաքԿենի քոլեջ, Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ և Helena High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր ապրիլի 11, 1966(1966-04-11)[1][2] (58 տարեկան)
Ծննդավայր Միսսուլա, Մոնտանա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ[3][4]
Ի ծնե անուն անգլ.՝ Stephen Clark Bullock
 
Կայք՝ governor.mt.gov
 
Ինքնագիր Изображение автографа

Սթիվ Բուլոք (անգլ.՝ Steve Bullock, ապրիլի 11, 1966(1966-04-11)[1][2], Միսսուլա, Մոնտանա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Մոնտանա նահանգի 23-րդ նահանգապետը (2013-2021)։ Դեմոկրատական կուսակցության անդամ է։

Բուլոքը 2018-2019 թվականներին եղել է Նահանգապետերի ազգային ասոցիացիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլոքը ծնվել է 1966 թվականին Միզուլա քաղաքում՝ ուսուցիչների ընտանիքում, և մեծացել Հելենա քաղաքում[5]։ Մայրը՝ Պենի Քոփսը (անգլ.՝ Penny Copps), Հելենա քաղաքում եղել է դպրոցի խորհրդի հոգաբարձուն, իսկ խորթ հայրը՝ Ջեք Քոփսը (անգլ.՝ Jack Copps), դպրոցական տեսուչ Հելենա և Բիլլինգս քաղաքներում[6]։ 1984 թվականին Բուլոքն ավարտել է Հելենայի ավագ դպրոցը, որից հետո Կալիֆոռնիայի «Claremont McKenna» քոլեջում և Կոլումբիայի համալսարանում սովորել է իրավունք[5]։

1990-ականների սկզբին Բուլոքը սկսել է գործունեությունը որպես իրավաբանական խորհրդական։ Մասնավորապես, եղել է Մոնտանա նահանգի այն ժամանակվա քարտուղար Մայք Կունիի օգնականը։ Այդ ժամանակ նաև աշխատել է Մոնտանայի արդարադատության քարտուղարությունում և 1997 թվականից մինչև 2001 թվականը եղել Է նահանգի գլխավոր դատախազ Ջո Մազուրեկանի տեղակալը։

2000 թվականին Բուլոքը Մոնտանայի գլխավոր դատախազների թեկնածու էր, սակայն պարտվեց ներկուսակցական փրայմերիզները։ 2001-2004 թվականներին աշխատել է Վաշինգտոնի «Steptoe & Johnson» իրավաբանական ընկերությունում։ Նա նաև Ջորջ Վաշինգտոնի համալսարանում հրավիրված պրոֆեսոր-ուսուցչապետ էր։ 2004-2008 թվականներին Հելենա քաղաքում ղեկավարել է սեփական իրավաբանական ընկերությունը, որտեղ ներկայացրել է հասարակ մարդկանց, սպառողական կազմակերպությունների, արհմիությունների, ոստիկանների, ինչպես նաև մասնավոր ձեռնարկությունների շահերը։ 2008 թվականին դարձել է Մոնտանայի գլխավոր դատախազ[7]։

2012 թվականին Բուլոքն ընտրվել է Մոնտանայի նահանգապետ, և հաջորդ տարվա հունվարի 7-ին երդվել է[5]։

2020 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու է[8]։

Ամուսնացած է Լայզա Դոունզի հետ (անգլ.՝ Lisa Downs), ունեն երեք երեխա[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://votesmart.org/candidate/biography/110899/steve-bullock
  2. 2,0 2,1 http://ballotpedia.org/Steve_Bullock
  3. http://www.britannica.com/EBchecked/topic/390518/Montana
  4. http://www.britannica.com/EBchecked/topic/1816103/Governors-of-US-States-and-Territories
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Montana Governor Steve Bullock» (անգլերեն). National Governors Association, www.nga.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
  6. Charles Johnson (23 сентября 2012). «Bullock seeks governor's office vowing to create jobs, protect union rights» (անգլերեն). stevebullock.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  7. «2008 Statewide General Canvass» (PDF) (անգլերեն). Montana Secretary of State. 2008. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  8. «Губернатор штата Монтана Стив Буллок объявил о выдвижении в президенты». Голос Америки. 14 мая 2019. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվ Բուլոք» հոդվածին։