Սթինգ (ռեստլեր)
| Սթինգ Sting | |
|---|---|
| Ռինգային անուն(ներ) | Սայրի վազորդ Ֆլեշ Ֆլեշ Բորդեն Սթինգ |
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Հայտարարվող քաշ | 110 կգ |
| Հայտարարվող հասակ | 1,88 մ |
| Ծննդյան թվական | մարտի 20, 1959 (66 տարեկան) |
| Ծննդավայր | |
| Ապրելավայր | |
| Մարզիչ | Բիլ Նեյդերսոն Ռեդ Բաստեյն Ջորջիո Մարադոնա Թերի Ֆանկ |
| Դեբյուտ | Նոյեմբերի 28, 1985 թ. |
| Կայք | therealsting.com |
Սթիվ Բորդեն[1] (անգլ. Steve Borden, մարտի 20, 1959, Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ), առավել հայտնի իր Սթինգ ռինգային կեղծանվամբ, ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), TNA (2012), WWE (2016) և Պրոֆեսիոնալ ըմբշամարտի (2018) փառքի սրահների անդամ։ Առավել նշանակալի կարիերա է ունեցել «World Championship Wrestling» (WCW) կազմակերպությունում՝ 1990-ականների և վաղ 2000-ականների ընթացքում։
Մասնագիտական կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ Բորդենը նվաճել է 21 չեմպիոնական տիտղոս, որոնցից 15-ը՝ ծանրքաշային։ Երկու անգամ նվաճել է NWA աշխարհի ծանրքաշային չեմպիոնական տիտղոսը, վեց անգամ՝ WCW աշխարհի ծանրքաշային տիտղոսը, երկու անգամ՝ WCW միջազգային ծանրքաշային տիտղոսը, մեկ անգամ WWA աշխարհի ծանրքաշային տիտղոսը և չորս անգամ TNA աշխարհի ծանրքաշային տիտղոսը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սթինգի կենսագրությունը». «Սլեմ սպորտս». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 19 օգոստոսի, 2008 թ.-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2008-10-15 Library of Congress Web Archives
- Էջը IMDb կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթինգ (ռեստլեր)» հոդվածին։ |
| ||||||||||