Սթիվեն Քրեյգ Պեդոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվեն Քրեյգ Պեդոք
անգլ.՝ Stephen Craig Paddock
Ծնվել էապրիլի 9, 1953(1953-04-09)
ԾննդավայրClinton, Այովա, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 1, 2017(2017-10-01) (64 տարեկան)
Մահվան վայրMandalay Bay, Paradise, Քլարկ շրջան, Նևադա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունԿալիֆորնիայի նահանգային համալսարան (Նորթրիդջ) (1977) և Ջոն Հ․ Ֆրենսիսի անվան պոլիտեխնիկական ավագ դպրոց
Մասնագիտությունmass murderer, անշարժ գույքի գործարար, հաշվապահ, պոկեր խաղացող և օդաչու
ԱշխատավայրLockheed Martin, Ներքին եկամուտների ծառայություն և United States Postal Service?
Ծնողներհայր՝ Benjamin Hoskins Paddock?

Սթիվեն Քրեյգ Պեդոք (ապրիլի 9, 1953(1953-04-09), Clinton, Այովա, ԱՄՆ - հոկտեմբերի 1, 2017(2017-10-01), Mandalay Bay, Paradise, Քլարկ շրջան, Նևադա, ԱՄՆ), ամերիկացի զանգվածային մարդասպան, ով 2017 թվականի հոկտեմբերի 1-ին Լաս Վեգասում կրակել էր ամբոխի մեջ՝ սպանելով 60 մարդու և վիրավորելով 867 հոգու։ Ինքը՝ Փեդոքը, կրակել է ինքն իրեն հանցագործության վայրում[1][2][3][4]։ Ապրել է Մեսքիթում, Նեվեդա նահանգ[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվեն Պեդոքը ծնվել է 1953 թվականի ապրիլի 9֊ին Կլինտոնտում, Այովա նահանգի Քլինթոն քաղաքում և մեծացել Թուսոնում և Լոս Անջելեսում։ Նա ապրում էր Լաս Վեգասից 80 կմ հյուսիս-արևելք գտնվող Մեսքիտ քաղաքում։ Վերջին մի քանի տարիների ընթացքում նա հաճախ է այստեղից այնտեղ տեղափոխվել։ Նա որոշ ժամանակ ապրել է Արևմտյան Նևադայի Ռինոյում, մի քանի տարի անցկացրել Ֆլորիդայի Մելբուռնում, այնուհետև ապրել Հենդերսոնում, Նևադա։Հանցագործությունը կատարելու պահին Պեդոքը արդեն հինգ օր գտնվում էր Լաս Վեգասում։ Նա ուներ երկու եղբայր՝ Էրիկ Պեդոք և Բրյուս Պեդոք։ Ստիվենի հայրը՝ Բենջամին Հոսկինս Պեդոքը, 1961 թվականին դատապարտվել է մի շարք բանկերի կողոպուտների համար և դատապարտվել 20 տարվա ազատազրկման, սակայն 1968 թվականին փախել է Տեխասի Լա Թունա դաշնային բանտից, այնուհետև դարձել օգտագործված մեքենաների առևտրական և լոտո սրահի սեփականատեր Օրեգոնում։ Նրա մոտ ինքնասպանության հակումներ են նկատվել, նա «զինված էր և շատ վտանգավոր»[1]։

Փեդոքը երկար տարիներ հաշվապահ է եղել և միլիոնավոր դոլարների ներդրումներ է կատարել անշարժ գույքի ոլորտում։ Նա ապրում էր թոշակառուների համայնքում[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

64-ամյա Սթիվեն Փեդոքն ապրում էր իր 62-ամյա ընկերուհու՝ Մերիլու Դանլիի հետ։ Փադոքի նախկին կանանցից մեկը ոստիկաններին հայտնել է, որ նրանք ամուսնալուծվել են 27 տարի առաջ՝ վեց տարվա ամուսնությունից հետո։ Նրանք երեխաներ չունեին։ Փեդոքը ուներ մի քանի տուն, անշարժ գույք ամբողջ երկրում և մուլտիմիլիոնատեր էր[7]։ Նա սովորել է քոլեջում և աշխատել է Lockheed Martin-ի նախորդ ընկերությունում 1985-1988 թվականներին[8]։ Փադոքը նաև ուներ և կառավարում էր Դալլասի արվարձանում գտնվող բնակարանային համալիրը[9]։

Ինչպես ասում է կրակողի եղբայրը՝ Պատրիկը, Սթիվենում դաժանության կամ բռնության հակվածության հետքեր չեն եղել։ Կրակողի երեք եղբայրներից երկուսն ասել են, որ մտերիմ չեն, իսկ երրորդին չի հաջողվել գտնել։ Պատրիկ Փեդոքն ասել է, որ ինքը 20 տարի չի շփվել իր եղբոր հետ և անմիջապես չի ճանաչել հեռուստատեսությամբ ցուցադրված դեմքը[10]։

Զանգվածային հրաձգություն Լաս Վեգասում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեդոքը, ըստ երևույթին, քրեական պատմություն չուներ։ Մեսքիթի ոստիկանական բաժանմունքն ասում է, որ նրանք երբեք չեն խաչվել նրա և Դանլիի հետ և նույնիսկ չեն կանգնեցրել նրանց ճանապարհին։

Երբ Փեդոքը մուտք գործեց Լաս Վեգասի Mandalay Bay Resort-ի սյուիտ, ամեն ինչ կարծես սովորական էր։ Սակայն երեկոյան ժամը 22-ից անմիջապես հետո նա հյուրանոցի 32-րդ հարկի պատուհանից սկսեց ինքնաձիգով կրակել մարդկանց վրա՝ սպանելով քանթրի երաժշտության համերգին ներկա 58 մարդու։ Ավելի քան 800 մարդ վիրավորվել է[11]։

Փառատոնի լուսանկարներն ու տեսանյութերը ցույց են տալիս բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ գետնին արյունոտված մարդիկ։ ԱՄՆ-ի պատմության մեջ ամենասարսափելի զանգվածային կրակոցները սկսվել են տեղական ժամանակով 22:05-ին[12]։

Երբ ոստիկանները ներխուժեցին նրա սենյակ կեսգիշերից քիչ առաջ, Փեդոքն արդեն մահացած պառկած էր հրազենային վնասվածքից։ Նա հյուրանոցի իր համարում թողել է 23 զենք, 19-ը՝ իր տանը, հարյուրավոր փամփուշտներ և կոտրված ապակի։ Փեդոքը նաև տեսախցիկներ ուներ՝ տեսնելու, թե ինչպես են ժամանում սպաները։ Նա օգտագործել է երկոտանի վրա տեղադրված հեռահար հրացաններ։ Ոստիկանությունը կասկածում է, որ զենքերից 13-ը մոդիֆիկացված է, որպեսզի թույլ տա գործել որպես ավտոմատ զենք։ Զինանոցը ներառում էր .38 տրամաչափի ատրճանակ և .223 և .308 տրամաչափի հրացաններ։ Բոլոր զենքերը ձեռք են բերվել օրինական ճանապարհով[13][14]։ Պարզվել է, որ Պեդոքը արձակել է ընդհանուր առմամբ 1058 կրակոց 15 հրազենից՝ 1049-ը՝ 12 AR-15 տեսակի հրացանից, 8-ը՝ AR-10 ոճի երկու հրացանից և փամփուշտը, որով նա ինքն իրեն սպանել է Smith & Wesson ատրճանակից։

Շարժառիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոստիկանությունը հանցանքի շարժառիթ չգտավ[15]։ Որպես հնարավոր պատճառ նշվել են մոլախաղերի պարտքերը, հակահանրապետական ​​տրամադրությունները, ԴԱԻՇ-ը և հոգեկան հիվանդությունները[16]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանությունները հայտնել են, որ հրաձգության դրդապատճառը դեռ հայտնի չէ։ Նրանք նաև ասացին, որ Փեդոքը միայնակ է գործել և կապված չի եղել ահաբեկչության հետ։

Կրակոցներից ժամեր անց ԻՊ-ը ստանձնեց պատասխանատվությունը, թեև դա ավելի ուշ հերքվեց ՀԴԲ-ի խոսնակի կողմից, քանի որ պնդումը չուներ որևէ արժանահավատ ապացույց[17]։

Ծանոթագրությւոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Las Vegas shooter Stephen Paddock made recent large gambling transactions». NBC News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. A. B. C. News (2017 թ․ հոկտեմբերի 2). «What we know about Las Vegas suspect Stephen Paddock». ABC News. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  3. Alana Abramson, Joseph Hincks, Katie Reilly. «What to Know About the Mass Shooting in Las Vegas». Time. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. A. B. C. News (2017 թ․ հոկտեմբերի 3). «Vegas shooting death toll rises to 59, no apparent connection to international terror». ABC News. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  5. «Mass Shooting Outside Las Vegas' Mandalay Bay; 50+ Dead, 500+ Sent to Hospital - Breitbart». Breitbart (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  6. «Las Vegas shooter was a multi-millionaire real estate investor: brother». New York Post (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  7. «This is everything we know about Stephen Paddock, the gunman behind the worst mass shooting in US history». The Independent (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  8. Medina, Jennifer (2017 թ․ հոկտեմբերի 3). «Meticulous Planning by Las Vegas Gunman Before He Opened Fire». The New York Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
  9. Vives, Ruben (2017 թ․ հոկտեմբերի 2). «The mystery of Stephen Paddock — gambler, real estate investor, mass killer». Los Angeles Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
  10. «Shooter's Brother Says Stephen Paddock was a Typical Vegas Guy». TMZ. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  11. «Las Vegas shooting suspect Stephen Paddock died of self-inflicted gunshot wound, police say». masslive.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  12. «Who is Stephen Paddock? Police say he killed 59 in Las Vegas shooting rampage». USA TODAY (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  13. CNN, Emanuella Grinberg,. «Las Vegas gunman kept a low profile before shooting». CNN. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  14. DelReal, Jose A. (2017 թ․ հոկտեմբերի 2). «Stephen Paddock, Las Vegas Suspect, Was a Gambler Who Drew Little Attention». The New York Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  15. «The Latest: Guest next to Vegas gunman's room 'shaken'». AP News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  16. News, ABC. «Terrorism, race, religion: Defining the Las Vegas shooting». ABC News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  17. Wood, Graeme. «Why Did the Islamic State Claim the Las Vegas Shooting?». The Atlantic (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.