Սթիվեն Հանեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվեն Հանեսյան
Ծնվել էապրիլի 25, 1935(1935-04-25)[1] (88 տարեկան)
Ալեքսանդրիա, Եգիպտոս[1]
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունքիմիկոս և հետազոտող
ԳործակիցՄոնրեալի համալսարանի Քիմիայի ֆակուլտետ
Հաստատություն(ներ)Մոնրեալի համալսարան, Փարք Դևիս և Իրվինի կալիֆոռնիական համալսարան
Գործունեության ոլորտօրգանական քիմիա
ԱնդամակցությունԿանադայի թագավորական ընկերություն
Ալմա մատերՕհայո նահանգի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2] և ֆրանսերեն
Գիտական ղեկավարMelville Wolfrom?
Պարգևներ
 Stephen Hanessian Վիքիպահեստում

Սթիվեն (Ստեֆեն) Հանեսյան (անգլ.՝ Stephen Hanessian, ապրիլի 25, 1935(1935-04-25)[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս[1]), հայ քիմիկոս և պրոֆեսոր, Կանադայի և Միացյալ Նահանգների քաղաքացի, որը ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Կանադայի թագավորական ընկերության անդամ (1988), Կանադայի շքանշանի ասպետ (1998)։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվեն Հանեսյանի հետազոտական խումբը Մոնրեալի համալսարանում հայտնի է սինթետիկ մեթոդոլոգիաների, ինչպես նաև բնական արտադրանքի ընդհանուր սինթեզի մշակմամբ։ Բացի այդ, նրա խումբը մշակել է Chiron համակարգչային ծրագիրը, որն օգտագործվում էր օրգանական քիմիկոսների կողմից սինթետիկ պլանավորման համար։

Դոկտորական աստիճանը Հանեսյանը ստացել է Օհայոյի պետական համալսարանում 1960 թվականին Մելվիլ Լոուրենս Վոլֆրոմի ղեկավարությամբ։ Նա աշխատել է որպես հետազոտող Parke-Davis & Co. ընկերությունում (Էնն Արբոր, Միչիգան) մինչև 1968 թվականը։ 1969 թվականին միացել է Մոնրեալի համալսարանին։ 2000 թվականից նա նաև ադյունկտ-պրոֆեսոր (դոցենտ) է Իրվինի Կալիֆոռնիական համալսարանում[7]։

Նրա գիտահետազոտական հետաքրքրությունները վերաբերում են օրգանական, կենսաօրգանական և բժշկական քիմիայի ոլորտներին[7]։

Պրոֆեսոր Հանեսյանը մի քանի գիտական խորհրդատվական խորհուրդների անդամ է և աշխարհի դեղագործական և կենսատեխնոլոգիական ընկերությունների խորհրդատու[7]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվեն Հանեսյանը հրապարակել է մոտ 500 հոդված և ունի 42 գյուտի արտոնագիր[7]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1974 - Merck Sharpe & Dohme մրցանակ, Կանադայի քիմիական ինստիտուտ
  • 1982 - Հադսոնի մրցանակ, Ամերիկյան քիմիական միություն
  • 1987 - Urgel Archambault մրցանակ
  • 1988 - CIC Palladium մեդալ, Կանադայի քիմիական ինստիտուտ
  • 1988 - Ալֆրեդ Բադերի մրցանակ օրգանական քիմիայում, Կանադայի քիմիայի միություն
  • 1988 - Կանադայի թագավորական ընկերության անդամ
  • 1991 - Bell Canada-Forum մրցանակ
  • 1991 - Prix Marie-Victorin
  • 1992 - Է. Սմիսմանի Medal, Կանզասի համալսարան
  • 1993 - Մ. Լ. Ուոլֆրոմի մրցանակ, Ամերիկյան քիմիական միություն
  • 1996 - Արթուր Քոուփի գիտական մրցանակ, Ամերիկյան քիմիական միություն
  • 1997 - Izaak-Walton-Killam մրցանակ
  • 1997 - Compagnon Lavoisier, Ordre des chimites du Québec
  • 1998 - Կանադայի շքանշանի ասպետ[7]
  • 2008 - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://prixduquebec.gouv.qc.ca/recipiendaires/stephen-hanessian/
  2. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  3. http://www.acfas.ca/prix-concours/prix-acfas/urgel-archambault/
  4. https://acscarb.org/awards/hudson-award/
  5. https://www.acs.org/funding/awards/ernest-guenther-award-in-the-chemistry-of-natural-products/past-recipients.html
  6. 6,0 6,1 Հանեսյան Ստեֆեն
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Ханесян Стивен — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2022 թ․ հուլիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Հանեսյան» հոդվածին։