Սզնի կեռասռնակավոր
Սզնի կեռասռնակավոր | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Crataegus kyrtostyla Fingerh
|
Սզնի կեռասռնակավոր (լատին․՝ Crataegus kyrtostyla Fingerh), վարդազգիների ընտանիքի, սզնի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևաթափ, փոքր ծառ կամ թուփ է, 2,5-5 մ բարձրությամբ և 10-15 սմ բնի 380 տրամագծով։ Տերևները ներքևի կողմում մոմաշերտ չունեն, ավելի բաց գույնի են, քան վերևի կողմը։ Ներքևի կողմից ջղավորությունը դուրս է ցցված։ Տերևների բաժինները նեղ են, վերին մասում ատամնաեզր, գրեթե մերկ, մեծ մասամբ հնգաբլթակ։ Ճ ներքևի կողմում մոմաշերտ չունենյուղերը ծածկված են գորշամոխրավուն կեղևով։ Ընձյուղները մերկ են կամ թեթևակի մազմզուկապատ։ Ծաղկաբույլերը լայն են, ճյուղավորված, գրեթե մերկ։ Հիպանթիումը մազմզուկապատ է։ Պտուղները կարմիր են, ունեն մեկ կորիզ։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կովկասում, նախկին ԽՍՀՄ-ի եվրոպական մասում, Ղրիմում, Հարավային Սկանդինավիայում, Հարավային Եվրոպայի միջին շրջաններում, Բալկանյան թերակղզում։ Հայաստանի պայմաններում տարածված է Լոռի ում, Իջևանի, Շամշադինի, Նոյեմբերյանի շրջաններում, Ապարանում, Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, Մեղրիում, ստորինից մինչև միջին լեռնային գոտիներում՝ լայնատերև անտառների եզրերին, ծովի մակերևույթից մինչև 1800-1900 մ բարձրություններում։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարելի է օգտագործել բարձրլեռնային շրջանները կանաչապատելու նպատակով։ Էկոլոգիական խումբը՝ Xllp: Մշակության հավանական շրջանները 1-32[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 380։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սզնի կեռասռնակավոր» հոդվածին։ |
|