Սեքսթուփլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սեքսթուփլ (անգլ.՝ Sextuple), ֆուտբոլային տերմին, որը նշանակում է ակումբի հաղթանակը վեց մրցումներում՝ մեկ մարզական մրցաշրջանի կամ օրացուցային տարվա ընթացքում։ Ֆուտբոլային մրցաշրջանի ընթացքում ակումբները մասնակցում են երկրի ներսում ազգային մրցումներին (Բունդեսլիգա, Լա Լիգա, Անգլիական Պրեմիեր Լիգա), միջազգային մրցաշարերին իրենց ասոցիացիայի շրջանակներում (ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, ՈՒԵՖԱ Սուպերգավաթ), ինչպես նաև միջմայրցամաքային մրցումներին (Աշխարհի ակումբային առաջնություն)։

Մի քանի մրցույթներում հաղթելը համարվում է նշանակալի և պատվավոր ձեռքբերում։ Ոսկե «դուբլներն» ու «թրեբլները» նույնպես գնահատվում են ֆուտբոլային հանրության մեջ, բայց դրանք տեղի են ունենում շատ ավելի հաճախ, քան սեքսթուփլը։ 2010-ական թվականներին «քվադրուփլ», «քվիթուփլ» և «սեքսթուփլ» տերմիններն օգտագործվում էին նշելու այն թիմերին, որոնք մեկ մրցաշրջանում կամ տարվա ընթացքում նվաճել են չորս, հինգ կամ վեց գավաթներ[1][2]։

Այս ցուցակը սահմանափակվում է այն ակումբներով, որոնք հանդես են գալիս իրենց լիգայի համակարգի բարձրագույն դիվիզիոնում։ Միայն երկու ակումբներին է հաջողվել նման նվաճման հասնել․ 2009 թվականին իսպանական «Բարսելոնային» և 2020 թվականին գերմանական «Բավարիային»։

2009 թվականին «Բարսելոնայի» նվաճած վեց գավաթները պահվում են ակումբի թանգարանում՝ «Կամպ Նոու» մարզադաշտում:

Սեքսթուփլ եվրոպական ֆուտբոլում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեքսթուփլը նշանակում է, որ թիմը պետք է նվաճի ուղիղ վեց գավաթ օրացուցային տարվա կամ մրցաշրջանի ընթացքում։ Գլխավոր պայմանը դրանց հարաբերակցությունն է ժամանակի մեջ[3]։

Ազգային տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթանակ ազգային առաջնությունում
  • Հաղթանակ ազգային գավաթում
  • Հաղթանակ ազգային սուպերգավաթում կամ լիգայի գավաթում

Միջազգային տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեքսթուփլի հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսեպ Գվարդիոլա, «Բարսելոնա» ակումբի նախկին մարզիչը, ով 2009 թվականին առաջինն է հասել սեքսթուփլին։
Հանս-Դիտեր Ֆլիկ, կրկնել է Գվարդիոլայի ձեռքբերումը 2020 թվականին Մյունխենի «Բավարիայի» կազմում։

2009․ Իսպանիա Բարսելոնա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցաշար
2009 Լա Լիգա
Իսպանիայի գավաթ
Իսպանիայի սուպերգավաթ
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա
ՈՒԵՖԱ սուպերգավաթ
Աշխարհի ակումբային առաջնություն

2020․ Գերմանիա Բավարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցաշար
2020 Բունդեսլիգա
Գերմանիայի գավաթ
Գերմանիայի սուպերգավաթ
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա
ՈՒԵՖԱ սուպերգավաթ
Աշխարհի ակումբային առաջնություն

Գավաթների համեմատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու թիմերի միջմայրցամաքային «թրեբլը» բաղկացած է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայից, ՈՒԵՖԱ Սուպերգավաթից և Աշխարհի ակումբային առաջնությունից։ Դա պայմանավորված է նրանով, որ օրացույցային տարվա վերջին մրցաշարին՝ Աշխարհի ակումբային առաջնությանը, ՈՒԵՖԱ-ից կարող է մասնակցել միայն այդ կոնֆեդերացիայի Չեմպիոնների Լիգայի հաղթողը։ Այսպես, օրինակ, սկսած 2009 թվականից, մադրիդյան «Ատլետիկոն» երեք անգամ (2010, 2012 և 2018) հաղթել է Եվրոպայի լիգայում և ՈՒԵՖԱ Սուպերգավաթում, բայց այդ պատճառով ի սկզբանե հնարավորություն չի ունեցել ձևակերպել «սեքսթուփլը», անկախ երկրի ներսում մրցաշարերում ունեցած հաջողություններից։

Բացի այդ, Ֆրանսիայի, Անգլիայի և այլ երկրների ակումբների համար, որտեղ կան լիգայի գավաթներ, այս մրցաշարերը համարժեք են ազգային գավաթներին։ Դրանից ելնելով՝ նշված երկրների ակումբներին հնարավորություն է տրվում մեկ մրցաշրջանում յոթ գավաթ նվաճել։ Շոտլանդիան չունի ազգային սուպերգավաթ, ուստի Լիգայի գավաթը Առաջնության և Ազգային գավաթի հետ միասին կարելի է համարել նաև ազգային «թրեբլ»՝ ճանապարհ հարթելով դեպի «սեքսթուփլ»[4]։

Ակումբ Տարեթիվ Մրցաշար
Ազգային առաջնություն Ազգային գավաթ ազգային սուպերգավաթ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա ՈՒԵՖԱ սուպերգավաթ Աշխարհի ակումբային առաջնություն
Իսպանիա Բարսելոնա 2009
Լա Լիգա
Իսպանիայի գավաթ
Իսպանիայի սուպերգավաթ
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա
ՈՒԵՖԱ սուպերգավաթ
Աշխարհի ակումբային առաջնություն
Գերմանիա Բավարիա 2020
Բունդեսլիգա
Գերմանիայի գավաթ
Գերմանիայյի Սուպերգավաթ
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա
ՈՒԵՖԱ սուպերգավաթ
Աշխարհի ակումբային առաջնություն

Բաց թողնված սեքսթուփլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև բերված թիմերը մեկ մրցաշրջանում նվաճեցին հինգ տիտղոս և հնարավորություն ունեցան նվաճելու վեցերորդ տիտղոսը (Մանչեսթեր Սիթին հնարավորություն ուներ մեկ օրացուցային տարում 7 տիտղոս վերցնելու), բայց բաց թողեցին.

Ակումբ Տարեթիվ Մրցաշար
Առաջնություն Գավաթ Սուպերգավաթ ՈՒԵՖԱ ՉԼ ՈՒԵՖԱ ՍԳ Ակումբային ԱԱ Լիգայի Գավաթ
Նիդերլանդներ Այաքս 1995 x Այս մրցաշարը չի կայացել
Եգիպտոս Ալ Ահլի 2006 x Այս մրցաշարը չի կայացել
Իտալիա Ինտեր 2010 x Այս մրցաշարը չի կայացել
Իսպանիա Բարսելոնա 2011 x Այս մրցաշարը չի կայացել
Գերմանիա Բավարիա 2013 x Այս մրցաշարը չի կայացել
Իսպանիա Բարսելոնա 2015 x Այս մրցաշարը չի կայացել
Իսպանիա Ռեալ Մադրիդ x Այս մրցաշարը չի կայացել
Անգլիա Մանչեսթեր Սիթի 2023 x x

Այսպիսով, այս բոլոր թիմերը ձևավորեցին «քվինթուփլը»։ Ութ դեպքերից երեքը գրանցվել են իսպանական ակումբներում։ Շատ անգամ ակումբներին պակասում էին ազգային գավաթները՝ մեկ մրցաշրջանում վեց գավաթ նվաճելու համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «On this day in 2009 - Barcelona completed the only 'sextuple' in history». 2019 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  2. «Comparing Sextuples: 2009 Barça vs. 2020 Bayern». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  3. UEFA.com. «Most titles | History | UEFA Champions League». UEFA.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
  4. «Celtic's 1966/67 team voted the greatest club side of the last century». 2020 թ․ ապրիլի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  5. «Atletico stun Inter in Super Cup». 2010 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  6. «Real Madrid beat Barcelona 1-0 to win Copa del Rey». 2011 թ․ ապրիլի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  7. «Watch: Borussia Dortmund win the Supercup – handing Pep Guardiola his first defeat as Bayern Munich coach». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  8. «Barcelona 1-1 Athletic Bilbao (Agg 1-5) | Spanish Super Cup report». TheGuardian.com. 2015 թ․ օգոստոսի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  9. «Real Madrid shocked at home by Celta Vigo in Copa del Rey quarter-final». TheGuardian.com. 2017 թ․ հունվարի 18. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.