Սերժ Լյուտանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերժ Լյուտանս
ֆր.՝ Serge Lutens
Ծնվել էմարտի 14, 1942(1942-03-14)[1][2][3] (77 տարեկան)
ԾննդավայրԼիլ
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտությունլուսանկարիչ և նորաձևության դիզայներ
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր
Կայքsergelutens.com
Serge Lutens Վիքիպահեստում

Սերժ Լյուտանս (ֆր.՝ Serge Lutens, մարտի 14, 1942(1942-03-14)[1][2][3], Լիլ[4]), ֆրանսիացի լուսանկարիչ, կինեմատոգրաֆիստ, մոդելավորող և պարֆյումեր: Առավել հայտնի է որպես համանուն օծանելիքի բրենդի ստեղծող և որպես 20-րդ դարի 80-ական թվականներին Ճապոնական Shiseido կոսմետիկ ընկերության գովազդի հեղինակ:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերժ Լյուտանսը ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1942 թվականին, Ֆրանսիայի Լիլ քաղաքում։ Նա եղել է ապօրինի ծնունդ և ծնվելուց հետո մի քանի տարի ապրել է խնամատար ընտանիքում՝ ծնողների հետ բնակություն հաստատելով միայն նրանց հարսանիքից հետո[5][6]: 14 տարեկան հասակում հոր պնդմամբ Լյուտանսը լքել է դպրոցը և աշխատել Լիլ քաղաքի Chez Besson վարսավիրանոցում[6]: Այդ ժամանակ նա առաջին անգամ տարվել է լուսանկարով, փորձարկել է իր ծանոթների լուսանկարները։ Այդ լուսանկարները, որոնք արվել են «իրենց համար», համարվել են պրոֆեսիոնալ լուսանկարչության նրա առաջին քայլերից[6]:

18 տարեկանում Սերժ Լյուտանսը Ալժիրում պատերազմի պատճառով զորակոչվել է ֆրանսիական բանակ, փորձել է խուսափել գործող զորքեր ուղարկելուց[6][7]: Նրա խոստովանությամբ՝ սկզբում նա փորձել է նմանակել դիսֆորիան, իսկ հետո, իրոք, դեպրեսիայի մեջ է ընկել և բժշկական հսկողության տակ անցկացրել մի քանի ամիս[6]:

Լուսանկարիչ և ոճաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականից նա Լիլից տեղափոխվել է Փարիզ և սկսել է համագործակցել որպես լուսանկարիչ և դիզայներ՝ սանրվածքների և դիմահարդարման համար Փարիզի Վոգ ամսագրի խմբագրության հետ: Նրա աշխատանքները հաջողություն են ունեցել և բացի Վոգ-ից, 1960-ականներին նա աշխատանքներ է կատարել Elle-ի, Jardin des Modes-ի, Harper's Bazaar-ի համար[7]: 1967 թվականին Քրիստիան Դիոր ֆիրման Լյուտանսին պատվիրել է ծաղիկների, ոճի և վիզուալ կերպարների մշակումը՝ Դիոր կոսմետիկայի գիծը գործարկելու համար[7]: 1970-ական թվականների սկզբին ամերիկյան Վոգի գլխավոր խմբագիր Դիանա Վրիլանդը, Դիրորի համար Լյուտանսի աշխատանքը որակել է «դիմահարդարման հեղափոխություն»[7]:

1973 թվականին Գուգենհայմի նյույորքյան թանգարանը Լյուտանսի ստեղծագործությանը նվիրել է առանձին ցուցադրություն[8]:

1970-ական թվականներին Լյուտանսը շատ է ճամփորդել և իր վիզուալ տպավորությունները ձևակերպել է երկու կարճամետրաժ ֆիլմերում՝ «Les Stars», որը նկարահանվել է 1974 թվականին, և «Suaire», որը նկարահանվել է 1976 թվականին: Երկու ֆիլմերն էլ ցուցադրվել են Կաննի կինոփառատոնում[9]:

1980 թվականին Լյուտանսը պայմանագիր է կնքել ճապոնական Shiseido կոսմետիկ ընկերության հետ և մշակել է վիզուալ ոճ, որը դարձել է Shiseido-ի այցեքարտը երկար տարիներ: Մամուլը նշել է ռուսական կոնստրուկտիվիզմի զգալի ազդեցությունը Լյուտանսի ստեղծած տեսողական պատկերների վրա[10]: Այս պատկերների օգտագործմամբ գովազդային արշավը այնքան պայծառ էր, որ մի քանի տարիների ընթացքում Shiseido-ն տեղական ասիական ապրանքանիշից վերածվեց համաշխարհային ապրանքանիշի[7]: Լյուտանսի համագործակցությունը Shiseido-ի հետ դարձել է մշտական:

Բույրերի ստեղծող[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուտանսի առաջին բույրը` Nombre Noir Lutans, ստեղծել է 1982 թվականին Shiseido-ի համար, և իրոք նա 1990 թվականներին զբաղվել է հոտերի ստեղծմամբ։ Սկզբում նա ստեղծել է բույրեր Shiseido ապրանքանիշի համար, իսկ ավելի ուշ՝ 2000 թվականին, հիմնել է «Parfums-Beauté Serge Lutens» ապրանքանիշն իր մշակման բույրերի համար։ Ներկայումս Լյուտանսը հիմնականում աշխատում է հոտերի վրա, զարգացնում է սեփական ապրանքանիշի հավաքածուն: 2015 թվականի սկզբին թողարկված La Religieuse (Միանձնուհի) ծաղկեփունջը դարձել է նրա հեղինակության թվով 70-րդ բույրը[5][11]:

Որոշ նոր բույրերի ներկայացման համար Լյուտանսը նկարահանել է երեք րոպեանոց փոքր հոլովակներ, որտեղ կարդացել է նախաարտահայտված տեքստը կամ ինքն է հայտնվել կադրում[12][13][14]:

2015 թվականին Մարտին Լյուտանսը վաճառեց «Parfums-Beauté Serge Lutens» ապրանքանիշի իրավունքները Shiseido ընկերությանը` պահպանելով ապրանքանիշի արտ-տնօրենի տեղը[15]:

2015-ի հունիսին նա Մոսկվա էր ժամանել Serge Lutens ֆիրմային խանութի բացման համար, որն աշխարհում երկրորդն էր փարիզյան խանութից հետո[16]: Մոսկովյան խանութի ձևավորման մեջ օգտագործվել են ռուսական Ավանգարդի՝ կոնստրուկտիվիզմի և սուպրեմատիզմի նկարչության մոտիվները, ինտերիերի դիզայնը մշակվել է Սերժ Լյուտանսի անձնական մասնակցությամբ[5][17]:

Ընտանիք և անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին Լյուտանսն ավերված տուն է ձեռք բերել Մարաքեշի պատմական կենտրոնում և սկսել է վերանորոգել այն՝ մտադրվելով այնտեղ բնակություն հաստատել: Վերականգնումը տևել է ավելի քան երեսուն տարի, այժմ Լյուտանսը ապրում և աշխատում է այս տանը[6][18]:

Լյուտանսն ունի որդի, նա ապրում է ԱՄՆ-ում[6]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2004 թվականներին Սերժ Լյուտանսի աշխատանքները մի քանի անգամ արժանացել են FiFi Awards մրցանակի՝ օրիգինալ կոնցեպտի համար[19]:

2006 թվականի հուլիսին Սերժ Լյուտանսն արժանացել է Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշանի հրամանատարի կոչման[20][21]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Delarge J. Le DelargeParis: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  4. «Как произносится Serge Lutens»։ Forvo։ Վերցված է 2015-10-26 
  5. 5,0 5,1 5,2 Ирина Багаева (2015-06-04)։ «Серж Лютанс (парфюмер): «Я вижу себя как недоразумение. Я плод ошибки»»։ РБК։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-27-ին։ Վերցված է 2015-10-27 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Anna Bodin (2015-01-31)։ «Serge Lutens – dofternas domptör» (շվեդերեն)։ AB Dagens Nyheter։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-26-ին։ Վերցված է 2015-10-26 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Serge Lutens. Biographie» (ֆրանսերեն)։ Serge Lutens։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-25-ին։ Վերցված է 2015-10-25 
  8. Helen Oppenheim (2014-06-16)։ «Heirloom Serge Lutens Sketches in Article – 1973» (անգլերեն)։ Helen Oppenheim blog։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-30-ին։ Վերցված է 2015-10-30 
  9. Jacques Lafitte, Stephen Taylor Qui est qui en France. — J. Lafitte, 1999. — P. 1164.
  10. «Maquillages: l'avant-garde hommage à naum gabo» (ֆրանսերեն) (n°752)։ L'OFFICIEL DE LA MODE։ 1989։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-03-ին։ Վերցված է 2015-11-03 
  11. Marion Louis (2015-01-28)։ «Serge Lutens : "La Religieuse, c'est moi !"» (ֆրանսերեն)։ Madame le Figaro։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-27-ին։ Վերցված է 2015-10-27 
  12. Serge Lutens (2015-02-11)։ «La religieuse - Serge Lutens» (ֆրանսերեն)։ Youtube։ Վերցված է 2015-11-03 
  13. Serge Lutens (2014-10-07)։ «L'Incendiaire - Serge Lutens» (ֆրանսերեն)։ Youtube։ Վերցված է 2015-11-03 
  14. Serge Lutens (2011-03-19)։ «Féminité du Bois - Serge Lutens» (ֆրանսերեն)։ Youtube։ Վերցված է 2015-11-03 
  15. «Shiseido has big ambitions for Serge Lutens» (անգլերեն)։ Premium Beauty Media։ 2015-03-13։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-26-ին։ Վերցված է 2015-10-26 
  16. «Серж Лютен в Москве: звезды на открытии бутика»։ HELLO.RU։ 2015-06-03։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-26-ին։ Վերցված է 2015-10-26 
  17. «Сделают красиво: 10 новых бьюти-мест»։ Intrview Russia։ 2015-06-29։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-30-ին։ Վերցված է 2015-10-30 
  18. Catherine Saint-Jean (2015-02-01)։ «Dans le secret de la maison de Serge Lutens» (ֆրանսերեն)։ Madame le Figaro։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-26-ին։ Վերցված է 2015-10-26 
  19. Cartes sur table (und) // Officiel de la couture et de la mode de Paris. — 2002. — Т. 865—867. — С. 10.
  20. Yasmina Lahlou (2007-03-19)։ «Les mille et un jardins de Lutens» (ֆրանսերեն)։ Jeune Afrique։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-27-ին։ Վերցված է 2016-06-28 
  21. «Nomination ou promotion dans l'ordre des Arts et des Lettres juillet 2006» (ֆրանսերեն)։ Le ministère de la Culture et de la Communication։ 2010-04-12։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-27-ին։ Վերցված է 2016-06-28