Սերգեյ Ումառյան
Սերգեյ Ումառյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 21, 1920 |
Ծննդավայր | Լեռնաձոր, Զանգեզուրի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ |
Վախճանվել է | 1994[1] կամ 1995[2] |
Մասնագիտություն | արձակագիր և թարգմանիչ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1951) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Սերգեյ Ումառյան Վիքիդարանում |
Սերգեյ Հովհաննեսի Հարությունյան (մայիսի 21, 1920, Լեռնաձոր, Զանգեզուրի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ - 1994[1] կամ 1995[2][Նշում 1], գրական անուն է դարձրել տոհմական Ումառյան ազգանունը), հայ արձակագիր, թարգմանիչ, բժշկական ծառայության լեյտենանտ, կապիտան։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերգեյ Ումառյանը ծնվել է 1920 թվականի մայիսի 21-ին, Լեռնաձոր գյուղում։ Ավարտել է Երևանի բժշկական ուսումնարանը և աշխատել հայրենի գյուղում։ 1941 թվականին զորակոչվել է Խորհրդային բանակ և 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ծառայության ընթացքում նրան շնորհվել է բժշկական ծառայության լեյտենանտի կոչում։ Բելառուսական ռազմաճակատում 90-րդ հեծելազորային գնդի սանիտարական գումարտակում օգնել է հարյուրավոր վիրավորների։ Եղել է բժշկական ծառայության լեյտենանտ, սանիտարական գումարտակի հրամանատար, մասնակցել է Մոսկվայի պաշտպանությանը, Նեմանի սառցահատի մարտական գործողությանը, Քյոնիգսբերգի գրավմանը, Լեհաստանի ազատագրման մարտերին։ Բեռլինի գրավումից հետո սանիտարական գումարտակի հրամանատար, կապիտան Ումառյանը զորացրվել և վերադարձել է հայրենիք[3]։ 1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելյան լեզուների և գրականության բաժինը։ 1952 թվականից աշխատել է «Հայաստան» (1976 թվականից՝ «Սովետական գրող») հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրությունում՝ որպես ավագ խմբագիր[4][5]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է շքանշաններով ու մարտական մեդալներով։
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Ումառյանի թարգմանությամբ լույս են տեսել Ֆիրդուսու «Շահնամե», Օմար Խայամի քառյակները, արևելյան և «Ճապոնական հեքիաթներ»-ի ու գեղարվեստական ստեղծագործությունների ընտրանին։ «Անդոկ», «Ռուսա» պատմական վեպերի, «Սյունիքը դիցարան» և այլ աշխատությունների հեղինակ է։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բալլադներ Լենինի մասին, Երևան, «Հայաստան», 1967, 75 էջ[6]։
- Սարսափի ձայներ (վիպակ), Երևան, «Հայաստան», 1969, 96 էջ։
- Բաղաբերդ (վիպակ), Երևան, «Հայաստան», 1973, 180 էջ[7]։
- Անդոկ (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1977, 268 էջ։
- Բաղաբերդ, Անդոկ (վեպեր), Երևան, «Սովետական գրող», 1980, 552 էջ[8][9]։
- Սյունիքը դիցարան, Երևան, «Հայաստան», 1981, 122 էջ։
- Ռուսա։ Պատմավեպ, 1988[10]։
Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Հաֆեզ, Լիրիկա, Երևան, Հայպետհրատ, 1957, 115 էջ։
- Ռուդաքի, Ժողովածու, Երևան, Հայպետհրատ, 1958, 168 էջ։
- Ճապոնական հեքիաթներ, Երևան, Հայպետհրատ, 1959, 142 էջ։
- Ֆիրդուսի, Սիավուշ (Շահնամեից), Երևան, Հայպետհրատ, 1962, 192 էջ։
- Ֆիրդուսի, Զալ և Ռուդաբե (պոեմ), Երևան, Հայպետհրատ, 1964, 192 էջ։
- Ջամի Աբդուռահման, Լիրիկա (ժողովածուի մեջ մտնող քառյակները թարգմանել է Սերգեյ Ումառյանը), Երևան «Հայաստան», 1964, 100 էջ։
- Խաքանի, Քառյակներ, բանաստեղծություններ, Երևան, «Հայաստան», 1965, 72 էջ։
- Ֆիրդուսի, Ռոստամ և Սոհրաբ (պոեմ), Երևան, «Հայաստան», 1967, 180 էջ։
- Լիրիկական արևելք, Երևան, «Հայաստան», 1971, 156 էջ։
- Ֆիրդուսի, Շահնամե, Երևան, «Հայաստան», 1975, 528 էջ։
Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բաբա Թահեր. Քառյակներ։ Թարգմանեց Սերգեյ Ումառյանը։ «Գարուն»։
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մահվան ամսաթիվը տարբերվում է ըստ աղբյուրների
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://syunik.wordpress.com/2010/05/06/ումառյան-սերգեյ-հովհաննեսի/
- ↑ 2,0 2,1 2,2 http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-authoritiesdetail.pl?authid=10458
- ↑ Ումառյան Սերգեյ Հովհաննեսի, 1920-1995
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։ էջ 467-468։
- ↑ Հովակիմյան Բ. Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005։ էջ 749։
- ↑ Ումառյան Սերգեյ Հովհաննեսի, ed. (1967)։ Բալլադներ Լենինի մասին։ Երևան: Հայաստան
- ↑ Ումառյան Սերգեյ Հովհաննեսի (1973)։ Սարգսյան Մկրտիչ Դիվինի, ed.։ Բաղաբերդ: Վիպակ։ Երևան: Հայաստան
- ↑ Umaṛyan Sergey (1980)։ Baghaberd ; Andok (հայերեն)։ Sovetakan Grogh
- ↑ Ումառյան Սերգեյ Հովհաննեսի (1980)։ Արազյան Լ Ն, ed.։ Բաղաբերդ: Անդոկ։ Երևան: Սովետական գրող
- ↑ ՈՒմառյան Սերգեյ Հովհաննեսի (1988)։ Ռուսա: Պատմավեպ (հայերեն)։ Սովետական գրող։ ISBN 9785550000526