Սերգեյ Մատինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մատինյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Մատինյան
Ծնվել էհունվարի 8, 1931(1931-01-08)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 8, 2017(2017-09-08) (86 տարեկանում)
Դարհեմ, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Բնակության վայր(եր)ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Flag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտ, Թբիլիսիի պետական համալսարան, Երևանի ֆիզիկայի ինստիտուտ, Երևանի պետական համալսարան, Դյուկի համալսարան և Հարավային Կարոլինա նահանգի համալսարան
Գործունեության ոլորտտեսական ֆիզիկա
Ալմա մատերԹբիլիսիի պետական համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր (1969) և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
ՊարգևներԱշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ

Սերգեյ Հայկի Մատինյան (1931, հունվարի 8, Թիֆլիս, ԱԽՖՍՀ2017, սեպտեմբեր 8, Դարհեմ, ԱՄՆ), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1969), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990 , թղթակից անդամ՝ 1982 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին ավարտել է Թբիլիսիի համալսարանը։ 1968-1994 թթ. Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տարրական մասնիկների տեսության լաբորատորիայի վարիչ, 1970-1994 թթ.` նաև փոխտնօրեն։ 1994 թվականից ապրում է ԱՄՆ-ում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են թույլ էլեկտրամագնիսական և ուժեղ փոխազդեցությունների, տարրական մասնիկների տեսությանը, դաշտի քվանտային տեսությանը, բարձր էներգիայի միջուկային ֆիզիկային, քվանտային հիդրոդինամիկային (գերհոսունության տեսություն) և նեյտրոնային աստղաֆիզիկայի հարցերին։ Կարևոր արդյունքներ է ստացել չեզոք Κ-մեզոնների օպտիկայի, վեկտորական մեզոնների ֆոտոծնման բնագավառներում։ Հայտնաբերել է քվանտային քրոմոդինամիկայի վակուումի անկայունությունը, ինչպես նաև ոչաբելյան տրամաչափական դաշտերի դինամիկ քաոսը[1]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • На пути обьединения слабых элекромагнитных и сильных взаимодействиий, "Успехи физических наук", т. 130, № 1, 1980.
  • Динамический хаос неабелевых калибровочных полей, "Физика элементарных частиц и атомного ядра", т. 16, № 3, 1985

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 290 CC-BY-SA-icon-80x15.png