Սերգեյ Կաշտելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Կաշտելյան
Ծնվել էհուլիսի 18 (31), 1910
ԾննդավայրԲորովիչի, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 15, 1995(1995-01-15) (84 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԿրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարան
Մասնագիտությունուսուցիչ
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Սերգեյ Անդրեյի Կաշտելյան (հուլիսի 18 (31), 1910, Բորովիչի, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 15, 1995(1995-01-15), Մոսկվա, Ռուսաստան), օրիգինալ ժանրի խորհրդային արտիստ, ռեժիսոր, մանկավարժ։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1985)[1]։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Կաշտելյանը ծնվել է Սանկտ Պետերբուրգի նահանգի Բորովիչի բնակավայրում։ Գեղարվեստական կրթություն ստացել է Մոսկվայի երաժշտական տեխնիկումում։ Կրկեսով տարված՝ 1930 թվականին տեղափոխվել է Կրկեսային արվեստի տեխնիկում՝ երաժշտական էքսցենտրիկայի մասնագիտությամբ, որն ավարտել է 1934 թվականին՝ տիրապետելով բազմաթիվ ժանրերի։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան, ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականին իր ուսանող գործընկեր Նիկոլայ Պավլովսկու հետ հրավիրվել է Մոսկվայի մյուզիք-հոլլ։ Գործընկերոջ հետ միասին («Օտտո և Կաստելյան» կեղծանունով) «Վարյետեյի արտիստները» ներկայացման համար ինքնուրույն պատրաստել են առանձին համար՝ հիմնված էքսցենտրիկ մնջախաղի, ակրոբատիկայի և բարդ կասկադյորական հնարքների վրա։ Յուրաքանչյուր հնարքի համար գտնվել է հոգեբանական հիմնավորում, որը համարը դարձրել է ավելի արդյունավետ և ծիծաղելի։ «Կրկեսի գմբեթի տակ» ներկայացման մեջ նրանք խաղացել են յուրահատուկ գորգի դերը։ 1933 թվականին նկարահանվել են «Որախ տղաներ» ֆիլմում՝ բարդ հնարքներ կատարելով հայտնի տուրուդմփոցի տեսարանում։ Դուետը գործունեություն է ծավալել մինչև 1936 թվականը։

Մոսկվայի մյուզիկ-հոլլի փակվելուց հետո (1936) Կաշտելյանին հրավիրել են Սատիրայի թատրոնի թատերախումբ, որտեղ նա անցել է դերասանական և ռեժիսորական լուրջ դպրոց՝ դիտելով թատրոնի առաջատար գործիչների ներկայացումները ռեժիսոր Նիկոլայ Գորչակովի ղեկավարությամբ, ով Կաշտելյանին վստահել է փոքր դերեր և էքսցենտրիկ մնջախաղեր բեմադրելը։ 1938 թվականին փոխադրվել է էստրադա։ Կաշտելյանը Քաղաքացիական օդային նավատորմի վարչությանը կից ստեղծել է ջազ նվագախումբ, որտեղ դարձել է գեղարվեստական ղեկավար և գլխավոր դերասան։ «Ուրախ ժամ» ներկայացման մեջ (ռեժիսոր՝ Ֆեոդոր Կավերին) խաղացել է ոմն «Տամբովցի մարդու» դերը։ Սկզբում եղել է արվեստի լիակատար գիտակ, այնուհետև սկսել է ապշեցնել իր ակրոբատիկ տեխնիկայով և դաշնամուրային փայլուն կատարումներով։ Կաշտելյանի ստեղծագործականությունն անբաժանելի է դարձել երաժշտությունից և հաճախ որոշվել է դրանով։ Պատերազմի սկզբում ղեկավարել է «Բուկովինա» ջազ նվագախումբը։

Կիևը գրավելուց հետո (1943) Կաշտելյանը քաղաքում կազմակերպել է մանրապատումների հանրապետական թատրոն։ «Բեռլինի ճանապարհին» և «Սպասում ենք մեր հարազատներին» հաղորդումներում հանդես է եկել որպես դերասան և ռեժիսոր։ 1946 թվականին ղեկավարել է Լվովի ջազի պետական ջազային նվագախմբի նոր կազմը։ Որոշ ժամանակ նվագախմբի հետ աշխատել է թատերական ռեժիսոր Ֆեոդոր Կավերինը[2]։ 1948 թվականին Կաշտելյանը վերադարձել է Մոսկվա. ծանր հիվանդությունը չի թողել որ նրա դերասանական կարիերան շարունակվի։

Կրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարանի ռեժիսոր-մանկավարժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկատել տաղանդավոր մարդուն, ստիպել նրան հավատալ սեփական ուժերին, սովորեցնել անխոնջ աշխատանք և օգնել ամեն կերպ իրականանալ, սա է ռեժիսորի հիմնական խնդիրը։ Սերգեյ Կաշտելյան

1955 թվականին Կաշտելյանն անցել է մանկավարժական գործունեության։ Նա իր առջև խնդիր է դրել կրթել դերասանների, ովքեր ունակ են օրիգինալ ժանրի համարներ ստեղծել ոչ թե իրենց հարմարեցված պատահական երաժշտության հնարքների միջոցով, այլ խոսուն, արդյունավետ, հրապարակախոսական, ինչպես երգը կամ բանաստեղծությունը։ Կրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարանում աշխատելով ուսանողների հետ՝ Կաշտելյանը սկսել է մնջախաղը համատեղել էքսցենտրիկության, ակրոբատիկայի, առարկաների հետ խաղով, այդ գործողությունը համեմելով երաժշտության և աղմուկի էֆեկտներով։ Կաշտելյանի ինտուիցիան և տաղանդը չեն հիասթափեցրել արդեն առաջին համարներում (1950-1960-ականներ), որոնք ստեղծվել են Բորիս Ամարանտովի («Կե-լա-լա», «Ատոմշիկ»), Աիդա Չեռնովայի և Յուրի Մեդվեդևի համար («Սա չպետք է կրկնել»), Ա. Ժերոմսկու (« Թղթե զինվորիկը ») և շատ ուրիշների, որոնք առանձնացել են բովանդակության լրջությամբ, փոխաբերականությամբ, զգեստների և բեմական իրերի ճշգրիտ լուծմամբ, հայեցակարգի համապատասխանությամբ և կատարողական անհատականությամբ։ Անսպասելիորեն զուգակցվել են տարբեր տեխնիկական հնարքներ, առաջացրել են երաժշտական և տեսողական պատկերների անբաժանելիություն, ընդհանրացումը հասել է խորհրդանշական իմաստի։ Ժանրը ձեռք է բերել գեղարվեստական նոր որակ, ռեժիսուրայի այլ մակարդակ։ Այդ շրջանի Կաշտելյանի աշխատանքի յուրահատուկ արդյունք է դարձել Տագանկայի թատրոնի « Տասը օրեր, որոնք ցնցեցին աշխարհը » ներկայացումը (ռեժիսոր՝ Յուրի Լյուբիմով, 1964), որտեղ Կաստելյանը բեմադրել է մնջախաղի ինտերմեդիաներ և դրվագներ։ Կաշտելյանի օգտագործած հնարքներից շատերը (կրակ, վանդակաճաղեր, խաչեր և այլն) լրացրել են մնջախաղի զինանոցը և ստեղծել խորհրդային մնջախաղի նոր, փոխաբերական ուղղություն։

1960-1963 թվականներին Կաշտելյանը եղել է էստրադային արվեստի համառուսաստանյան ստեղծագործական արվեստանոցի ռեժիսորը։ 1960-1980 թվականներին նա դիմել է մի շարք թեմաների՝ քնարերգությանը Ս. Վլասովայի և Օ. Շկոլնիկովի «Մոխրոտը և «Վաղանցիկություն», Ս. Կաբիգուժինայի և Ս. Շուկուրովի «Որքան գեղեցիկ է այս աշխարհը» և « Լուսնի Սոնատը», Ն. և Վ. Գրեչանենկոների «Բումերանգներ», Ի. Դագաևայի և Ա. Կարպենկոյի «Ծովը» ստեղծագործություններում։ Հումորով են հագեցած Ժերոմսկու «Մուլտը», Վ. Միկիտչենկոյի «Քմահաճ կիթառը», Բ. Օպլետաևի «Տյորկինը լոգարանում», Ա. և Ա. Գրիշչենկովների «Հոկեյի խաղադաշտում» ստեղծագործությունները։

Բեմադրվել են նաև սպորտին նվիրված ներկայացումներ՝ օլիմպիական չեմպիոնուհի Լ. Պետրիկին նվիրված «Ռուսական գեղեցկություն», Ն. և Ա. Բալմոնտովներին նվիրված «Մարզիչը օլիմպիական հույս»։ Երաժշտական էքսցենտրիկության ժանրում Կաշտելյանը ստեղծել է Ե. և Վ. Տրոյանների «Երաժիշտը և թզուկը», Ն. Ստարոսելցևի «Էտյուդ բալալայկայով» ներկայացումներ։

Կաշտելյանը ռեժիսուրայի էստրադային արտիստների բազմաթիվ համառուսաստանյան մրցույթների դափնեկիր է։

Դեռևս 1968 թվականին Կաշտելյանը փորձել է ստեղծել ինքնատիպ ժանրի թատրոն՝ այդտեղ համախմբելով իր ուսանողներին։ Բայց թատրոնը երկար չի գոյատևել հիմնականում կազմակերպչական պատճառներով։ 1980 -ականներին կայացել են Կաշտելյանի մի քանի ստեղծագործական երեկոներ, որոնք պատկերացում են տվել նրա տաղանդի մասշտաբի, յուրաքանչյուր նոր ստեղծագործության անսպասելիության և տարբերության մասին։ Այդ երեկոների ծրագրերը պատկերացում են տվել այնպիսի հասկացության առաջացման մասին, ինչպիսին է Կաշտելյանի ռեժիսորական մեթոդը։ Նրա հետևորդներն են եղել Աիդա Չեռնովան, Ժերոմսկին, Կարպենկոն, ռեժիսորներ Վլադիսլավ Շպակը, Անատոլի Բոյկոն, Վալենտին Գնեուշևը։

Aquote1.png Ես պարզապես չգիտեմ երկրորդ նման մարդու, ով այսքան բան կհորիներ և կաներ էստրադայի օրիգինալ ժանրերի ոլորտում։ Կաշտելյանը, իմ տեսանկյունից, եզակի վարպետ է։ Ի վերջո, Սերգեյ Անդրեևիչը նաև ուսուցիչ է, ով ոչ միայն սովորեցնում է իր ուսանողներին, այլ ստեղծում է դերասաններ։ Եվ նրա սաները մեկը մյուսի հետևից դառնում են տարբեր միջազգային և համամիութենական մրցույթների, երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնների դափնեկիրներ, ստանում են ստեղծագործող երիտասարդության բարձրագույն պարգևներ՝ Լենինյան կոմերիտմիության մրցանակ։ «Տիտղոսակիր» ուսանողների թվով Կաշտելյանը, հավանաբար, հավասարը չունի, նրանք երեսունից ավելի են։ Ես իսկապես սիրում, գնահատում և հարգում եմ այս ժանրում աշխատող իսկապես մեծ արտիստին, որին նվիրել եմ իմ կյանքի մեծ մասը։ Շատ շնորհակալություն նրան։ Եվ սա ես չեմ ասում, այլ բոլոր նրանք, ովքեր ծանոթ են նրա կյանքին և նրա հիանալի ստեղծագործություններին։
- Լեոնիդ Ուտյոսով, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ Անսահման հնարամիտը։ «Երեկոյան Մոսկվա», 1980, հուլիսի 18։
Aquote2.png

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Елизавета Дмитриевна Уварова Эстрада в России. XX век: энциклопедия.М.: Olma Media Group, 2004. — 861 с. — С. 275. ISBN 5-224-04462-6
  2. Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. — М.: Большая Российская энциклопедия, 2008. — Т. 12: Исландия — Канцеляризмы. — С. 354.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]