Սեսիլ Հիգս
Սեսիլ Հիգս | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1898 կամ հունիսի 28, 1900[1] |
Ծննդավայր | Thaba Nchu, Մանգաունգ, Ֆրի Սթեյթ, ՀԱՀ |
Վախճանվել է | հունիսի 16, 1986[1] |
Մահվան վայր | Քեյփթաուն, ՀԱՀ |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Կրթություն | Գոլդսմիթի համալսարան և Բայամ Շոուի արվեստի դպրոց |
Մասնագիտություն | արվեստագետ |
Սեսիլ Հիգս (անգլ.՝ Cecil Higgs, հունիսի 28, 1898 կամ հունիսի 28, 1900[1], Thaba Nchu, Մանգաունգ, Ֆրի Սթեյթ, ՀԱՀ - հունիսի 16, 1986[1], Քեյփթաուն, ՀԱՀ), հարավաֆրիկացի նկարչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեսիլ Հիգսը ծնվել է 1898 թվականին Օրանժ անկախ պետության Տաբա-Նչու քաղաքում։ Եղել է Կլեմենտ Հիգսի և նրա կնոջ՝ Ֆլորանսի ընտանիքի հինգ երեխաներից երրորդ երեխան և երկրորդ աղջիկը։ Հիգսի հայրը մահացել է 50 տարեկան հասակում 1912 թվականին։ 1916 թվականին Հիգսը դարձել է Գրեհամսթաունի Աղջիկների Վեսլյան ավագ դպրոցի (այժմ՝ Քինգսվուդ քոլեջ) պանսիոներ։ Հիգսի ավագ եղբայրը՝ Կլեմենտ կրտսերը, զոհվել է 1916 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ 1918 թվականին կարճ ժամանակահատված սովորել է Գրեհամսթաունի արվեստի դպրոցում, սակայն ուսումնական հաստատությունները փակվել են իսպանական գրիպի համաճարակի պատճառով։ 1920 թվականին նավարկել է Անգլիա և 13 տարի մնացել արտերկրում։ Լոնդոնում սովորել է Գոլդսմիթս քոլեջի Բայեմ Շոու արվեստի դպրոցում[2], 1926 թվականից` Արվեստի թագավորական ակադեմիայում (Վալտեր Սիքերտի մոտ)։ 1931 թվականին թողել է Թագավորական ակադեմիան` ուսումը շարունակելու Լոնդոնի արվեստի դպրոցում։ Հետագայում սովորել է Փարիզի Գրանդ Շոմեր ակադեմիայում, Անդրե Լոթեի ղեկավարությամբ և աշխատել է քաղաքի տարբեր ստուդիաներում։ Եվրոպայում ապրելու տարիներին ցուցադրվել է ինչպես Լոնդոնի խմբի, այնպես էլ նոր Անգլիական արվեստի ակումբի հետ[2]։
Հիգսին հետ են կանչել Հարավային Աֆրիկա մոր հիվանդության պատճառով, որը մահացել է 1934 թվականին։ Հիգսի առաջին սոլո ցուցահանդեսը տեղի է ունեցել 1935 թվականին Սթելլենբոսի համալսարանի ներքին գիտական սրահում, որտեղ հանդիպել է նկարիչ Վոլֆ Կիբելին և քանդակագործ Լիպի Լիպշիցին։ 1938 թվականին համատեղ ցուցահանդես է ունեցել Ռենե Գրաեցի, Մեգի Լաուբսերի և Լիպի Լիպշիցի հետ։ 1938 թվականին վերադարձել է Փարիզ, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով հեռացել է այնտեղից։ Հիգսը միացել է Նոր խմբին, որն ապստամբում էր արվեստի ավանդական ձևերի դեմ։ 1939 թվականին Հիգսը ընկերական հարաբերություններ է հաստատել անգլիացի նկարիչ Ջոն Դրոնսֆիլդի հետ։ 1953 թվականին Օրանժ անկախ պետությունում Հիգսը կազմակերպել է իր անհատական ցուցահանդեսը։ Հիգսը վերջնականապես հաստատվել է Սի Փոյնթում և ծովի ազդեցությունը նրա նկարներում նպաստել է, որ նա ծովային նկարիչ դառնա[2]։
1963 թվականին Հիգսը տեղափոխվել է Վերմոնտ, 1964 թվականին գույքը գրավ է դրել Արևմտյան Կապի Վերմոնտ տարածքում նախկինում ձեռք բերված հողամասում տուն կառուցելու համար, ինչը նրանից չորս ամիս խլեց, և 65 տարեկան հասակում Հիգսը կարողացավ իր սեփական տանը բնակություն հաստատել։
1975 թվականին Հարավային Աֆրիկայի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել Հիգսի հետահայաց ցուցադրությունը։ Հիգսը շարունակել է ստեղծել ծովային տեսարաններ և մի շարք ցուցահանդեսներ է կազմակերպել Յոհանեսբուրգում։ 1978 թվականին տան վրա հարձակումից հետո Հիգսը քիչ է ստեղծագործել։ 1980 թվականին Քեյփթաունի Wolpe պատկերասրահում ցուցադրվել են նրա ավելի քան 40 տարիների ընթացքում ստեղծած աշխատանքները[2]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիգսի մոտ ախտորոշվել է Ալցհայմերի հիվանդություն, և 1984 թվականին նա տեղափոխվել է Պրոտեա պարկ խնամքի տուն, որտեղ մահացել է 1986 թվականի հունիսի 16-ին քնած ժամանակ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1964 թվականին Հիգսը պարգևատրվել է «Suid-Afrikaanse Akademie van Wetenskap en Kuns» ոսկե մեդալով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fransen, Hans, Three Centuries of South African Art
- Holloway, Victor, Cecil Higgs
- Alexander, L. and Cohen, E. (1990). 150 South African Paintings Past and Present, Struikhof Publishers: Cape Town.
- Berman, E. (1996). Art and Artists of South Africa, Southern Book Publishers: Western Cape.
- Berman, E. (1975). The Story of South African Painting. Cape Town: AA Balkema, 94-98.
- Ogilvie, G. (1988). The Dictionary of South African Painters and Sculptors. Everard Read: Johannesburg, 292-293.