Սենտիմենտալ սիրավեպ
Սենտիմենտալ սիրավեպ ռուս.՝ Сентиментальный роман | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | մելոդրամա |
Թվական | 1976 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Իգոր Մասլեննիկով |
Սցենարի հեղինակ | Իգոր Մասլեննիկով |
Դերակատարներ | Ելենա Պրոկլովա, Ելենա Կորենևա, Nikolay Denisov?, Բորիս Գալկին[1], Օլեգ Յանկովսկի[1], Իվան Բորտնիկ[1], Լյուդմիլա Գուրչենկո[1], Վլադիմիր Բասով[1] և Ստանիսլավ Լյուբշին[1] |
Օպերատոր | Դմիտրի Մեսխիև |
Երաժշտություն | Վլադիմիր Դաշկևիչ |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 97 րոպե |
IMDb | ID 0075190 |
«Սենտիմենտալ սիրավեպ» (ռուս.՝ «Сентиментальный роман»), 1976 թվականի խորհրդային լիամետրաժ գունավոր գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Իգոր Մասլեննիկովը «Լենֆիլմ» կինոստուդիայում Վերա Պանովայի համանուն վեպի հիման վրա։
Ֆիլմը նկարահանվել է հիմնականում Սիմֆերոպոլում, հին քաղաքում և նրա արվարձաններում (Սիմֆերոպոլի ջրամբար)[2]։ Պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1977 թվականի փետրվարի 28-ին[3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի 20-ական թվականներ; Շուրա Սևաստյանովը սկսնակ լրագրող է փոքրիկ թերթում, ավարտել է եկեղեցական-ծխական դպրոցի երկրորդ դասարանը։ Հետևելով կոմունիզմի կառուցման ոգուն՝ քաղքենիության մոլի հակառակորդ է՝ իր ցանկացած դրսևորմամբ։ Նա հերքում է սերը՝ հավատալով, որ սերը գոյություն չունի, կա ընկերություն և տղամարդու սեռական ցանկություն կնոջ նկատմամբ։
Շուրան շփվում է երկու ընկերուհիների հետ, որոնց անվանել են Զոյա մեծ և Զոյա կրտսեր։ Զոյա կրտսերին, որը սիրահարված է Շուրային, նա սովորեցնում է կոմունիզմի գաղափարները։ Նա արհամարհում է գեղեցկուհի Զոյա մեծին քաղքենիության, գեղեցիկ իրերի հանդեպ սիրո, եսասիրության համար։
Անսպասելիորեն Շուրան սիրահարվում է Զոյա մեծին, առաջարկում է միասին ապրել։ Նա համաձայնում է, հեռանում է իր մանր-բուրժուական ընտանիքից, որտեղ նրան փորձում էին ստիպել ամուսնանալ իր համար տհաճ մարդու հետ։ Իդիլիան քանդվում է, երբ Զոյան աշխատանքի է ընդունվում սրճարանում, որը գտնվում է իրենց տան դիմացի փողոցում։ Շուրան սկզբում զայրանում է Զոյայի արարքի պատճառով, բայց հետո որոշում է, որ այդպես ավելի լավ կլինի։
Սրճարանում Շուրան ծանոթանում է պահեստապետի հետ, որը փորձում է Սևաստյանովին զգուշացնել Զոյայի համար սրճարանում թաքնված վտանգի մասին։ Շուրային դա անհանգստացնում է, և երբ թերթի գլխավոր խմբագիրն առաջարկում է նրան գնալ Մարգարիտովկա և այնտեղ նյութեր հավաքել, Շուրան հրաժարվում է և իր փոխարեն առաջարկում Անդրեյ Կուշլայի թեկնածությունը։ Անդրեյը ծագումով Մարգարիտովկայից է, նրա ավագ եղբայրն այնտեղ կոլտնտեսության նախագահն է, և նա ուրախությամբ համաձայնում է։
Բայց կուլակները, որոնք գրավել են իշխանությունը գյուղում, սպանում են Անդրեյին։ Շուրան գնում է նրա թաղմանը Մարգարիտովկա, և երբ վերադառնում է, իմանում է, որ Զոյան լքել է իրեն և փախել սրճարանի պահեստապետի հետ, և բացի այդ, դրամարկղից մեծ գումար է վերցրել։
Զոյայի եղբայրը գալիս է Շուրայի մոտ և հայտնում նրան, որ Զոյային ձերբակալել են պահեստապետի պատճառով, որը, պարզվում է, ավազակ է։ Շուրան գնում է Իլյա Գորոդնիցկու՝ այդ գործը վարող դատախազի մոտ։ Գորոդնիցկին Շուրայի ընկերոջ՝ Սյոմկայի ավագ եղբայրն է։ Գորոդնիցկին կարճ ժամանակում ազատում է Զոյային, բայց նա չի վերադառնում Սևաստյանովի մոտ. դատախազը, որն ակնհայտորեն հիացած է Զոյայի գեղեցկությամբ, առաջարկում է նրան ապրել իր ընտանիքում։
Շուրան որոշում է գտնել կրտսեր Զոյային։ Նա Զոյայի ջոկատի պիոներներից իմանում է, որ նա հեռացել է, բայց շուտով կվերադառնա։ Շուրան գնում է կայարան՝ դիմավորելու Զոյային և ականատես է լինում Գորոդնիցկու, նրա կնոջ և Զոյա մեծի մեկնմանը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ելենա Պրոկլովա – Զոյա մեծ
- Ելենա Կորենևա – Զոյա կրտսեր
- Նիկոլայ Դենիսով – Շուրա Սևաստյանով
- Ստանիսլավ Լյուբշին – Անդրեյ Կուշլյա
- Սերգեյ Միգիցկո – Սյոմկա Գորոդնիցկի
- Լյուդմիլա Գուրչենկո – Մարիա Պետրիչենկո
- Լյուդմիլա Դմիտրիևա – Քսանյա
- Նատալյա Նազարովա – Լիզա, Անդրեյ Կուխլիի կինը
- Վալենտինա Տիտովա – Մարիաննա, Իլյայի կինը
- Վլադիմիր Բասով – Գորոդնիցկու հայրը
- Իվան Բորտնիկ – սրճարանի պահեստապետ
- Միխայիլ Բոյարսկի – Հակոբյան, թերթի խմբագիր
- Նիկոլայ Վալյանո – սրճարանի տնօրեն
- Բորիս Գալկին – Ստեպան
- Նիկոլայ Կարաչենցով – Զոյա մեծի եղբայրը
- Օլեգ Յանկովսկի – Իլյա Գորոդնիցկի, Սյոմկայի եղբայրը
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարը և բեմադրությունը՝ Իգոր Մասլեննիկովի
- Գլխավոր օպերատոր՝ Դմիտրի Մեսխիև
- Նկարիչ՝ Մարկ Կապլան
- Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Դաշկևիչ
- Հնչյունային օպերատոր՝ Ասյա Զվերևա
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժյուրիի հատուկ մրցանակ Իգոր Մասլեննիկովին Արևմտյան Բեռլինի միջազգային կինոփառատոնում (1976)[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Фильмы, которые снимались в Симферополе». Крымовед. Сайт Ивана Коваленко. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Սենտիմենտալ սիրավեպ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ ««Сентиментальный роман»». Фильмы. Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ««Сентиментальный роман»». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
- «Сентиментальный роман» Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003.
- ««Сентиментальный роман»». Фильмы. Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ««Сентиментальный роман»». Статья. Онлайн-энциклопедия Кирилла и Мефодия. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ««Сентиментальный роман»». Теле- и художественные фильмы. Телеканал «Культура». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.(չաշխատող հղում)
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1970-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1976 ֆիլմեր
- 1977 ֆիլմեր
- «Լենֆիլմ» ստուդիայի ֆիլմեր
- Խորհրդային դրամա ֆիլմեր
- Խորհրդային մելոդրամա ֆիլմեր
- Խորհրդային պատմական ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր
- Ռուսական մելոդրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1920-ականներին
- 1970-ականների խորհրդային ֆիլմեր