Սեյնթ Ջոն (երաժիշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեյնթ Ջոն
Ջոնն 2018 թվականի մայիսին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունSAINt JHN
Ի ծնե անունՔարլոս Սեյնթ Ջոն
Նաև հայտնի է որպեսSAINt JHN և Ghetto Lenny
Ծնվել էօգոստոսի 26, 1986(1986-08-26)[1][2] (37 տարեկան)
Բրուքլին, Նյու Յորք
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ
ՄասնագիտությունԵրգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, ռեփեր
ԳործիքներՎոկալ, կիթառ
Գործունեություն2010-ներկա
ԼեյբլGodd Complexx?
ԿապվածGØDD COMPLEXx
Կայքsaintjhn.com
 Saint Jhn Վիքիպահեստում

Քարլոս Սեյնթ Ջոն (անգլ.՝ Carlos Saint John, օգոստոսի 26, 1986(1986-08-26)[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և ռեփեր, ով ավելի հայտնի է պարզապես Սեյնթ Ջոն (գրվում է SAINt JHN)։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնն իր երաժշտական կարիերան սկսել է 2010 թվականին՝ թողարկելով «The St. John Portfolio» մինի ալբոմն ու «In Association» միքսթեյփը[3]։ Որոշ ժամանակ անց նա մեկնեց Լոս Անջելես, որտեղ երգեր էր գրում երգչուհի Ռիհաննայի համար, սակայն դրանցից ոչ մեկը չնտրվեցին նրա թիմի կողմից[4]։ Վերադառնալով Նյու Յորք, նա գրեց «No Interruption» (2012) երգը ռեփեր Հուդի Ալենի համար[4]։ 2014 թվականին նա մի քանի երգ գրեց երգչուհի Կայզայի «Sound of a Woman» ալբոմի համար[5]։ 2016 թվականին Ջոնը գրեց «Crash» և «Rivals» երգերը երգիչ Աշերի համար, որոնք տեղ գտան նրա «Hard II Love» ալբոմում[4]։

2016 թվականին նա կրկին վերադարձավ երգեցողությանը` թողարկելով «1999» սինգլը[4]։ 2018 թվականին թողարկեց իր «Collection One» կոչվող առաջին ալբոմը, որում ընդգրկված են նաև «Some Nights» և «N***a Sh*t (Swoosh)» սինգլները[6]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ
  • «Collection One» (2018)
Մինի ալբոմներ
  • «The St. John Portfolio» (2010)
Միքսթեյփներ
  • «In Association» (2010)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.officialcharts.com/artist/56017/saint-jhn/
  2. 2,0 2,1 https://www.hotnewhiphop.com/saint-jhn/profile/
  3. «Carlos St. John - In Association (Mixtape)». Pigeons & Planes. 2010 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «How Rapper Saint JHN Learned To Appreciate His Own Gifts». The Fader. 2016 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  5. «Carlos St. John - Credits». Allmusic. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  6. «Emerging Rapper SAINt JHN Talks Debut Project 'Collection One' and Being the 'Ghetto Lenny Kravitz'». Billboard. 2018 թ․ մարտի 30. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեյնթ Ջոն (երաժիշտ)» հոդվածին։