Սեմ Լևինսոն
Սեմ Լևինսոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 8, 1985 (36 տարեկան) |
Ծննդավայր | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, showrunner և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ծնողներ | հայր՝ Բարրի Լևինսոն[1][2] |
Sam Levinson Վիքիպահեստում |
Սեմյուել Լևինսոն (անգլ.՝ Samuel Levinson; հունվարի 8, 1985, ԱՄՆ), ամերիկացի դերասան և ֆիլմերի հեղինակ[3]։
Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լևինսոնը Դայա Ռոդսի և հեղինակ/ռեժիսոր/դերասան Բարի Լևինսոնի որդին է։ Նա հրեական ծագում ունի[4]։
Լևինսոնն ասել է, որ չորս տարի դերասանական մեթոդ է ուսուցանել[5]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լևինսոնը կատարել է իր դերասանական դեբյուտը 1992 թվականի «Խաղալիքներ» ֆիլմում իր եղբոր՝ Ջեքի հետ միասին։ Հետագայում նա նաև հայտնվել է «Ավազակներ» և «Ի՞նչ նոր կատարվեց» ֆիլմերում։ 2009 թվականին նա կատարել է Փիթեր Թոմփսոնի դերը «Սթոիք» ֆիլմում։
2011 թվականին Լևինսոնը հաղթել է Ուոլդո Սոլթի մրցանակը Սանդենս կինոփառատոնում[6] իր դեբյուտային ռեժիսորական ֆիլմի՝ «Ուրիշ երջանիկ օր»-ի սցենարի համար[4][7]։
Լևինսոնն իր հոր՝ Բարի Լևինսոնի հետ համահեղինակել է 2017 թվականի «Ստերի կախարդը» հեռուստաֆիլմը։ Ֆիլմը Բերնի Մեյդոֆի մասին է, որի դերը կատարել է Ռոբերտ դե Նիրոն[8]։
2018 թվականին Լևինսոնը դարձել է «Մարդասպանների ազգ» ֆիլմի ռեժիսորը և հեղինակը[9]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի Սանդեսի կինոփառատոնին[10]։
2019 թվականի հունիսին Լևինսոնի HBO հեռուստասերիալը՝ «Էյֆորիա»-ն, որը հիմնված է նույնանուն իսրայելական սերիալի վրա[11], եթեր է թողարկվել[12]։ Սերիալն ուշագրավ էր այն բանով, որ այն ներկայացնում էր թմրամոլության և սեռականության դեմ պայքարող դեռահասների կոպիտ և գրաֆիկական պատկերը[5]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2008-ից 2011 թվականների Լևինսոնը հանդիպել է դերասանուհի Էլեն Բարքինի հետ[13]։
Լևինսոնն ամուսնացած է Էշլի Լենթ Լևինսոնի հետ։ Նրանք որդի ունեն[5]։
Լևինսոնը պատմել է թմրանյութերի դեմ պայքարի մասին իր դեռահասական և երիտասարդական տարիներին[14]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշում |
---|---|---|---|---|
1992 | Խաղալիքներ | Toys | Ռազմական սենյակի խաղացող | Դերասան |
2001 | Ավազակներ | Bandits | Բիլի Սաունդերս | Դերասան |
2008 | Ինչ նոր կատարվեց | What Just Happened | Կարլ | Դերասան |
2009 | Սթոիք | Stoic | Փիթեր Թոմփսոն | Դերասան |
2010 | Գործողություն․ Խաղի ավարտ | Operation: Endgame | Սցենար | |
2011 | Ուրիշ երջանիկ օր | Another Happy Day | Հեղինակ, ռեժիսոր | |
2017 | Ստերի կախարդը | The Wizard of Lies | Սցենար (Բարի Լևինսոնի հետ համահեղինակությամբ) | |
2018 | Մարդասպանների ազգ | Assassination Nation | Հեղինակ, ռեժիսոր | |
2019 | Էյֆորիա | Euphoria | Ստեղծող/շոուրաներ, գործադիր պրոդյուսեր, հեղինակ, ռեժիսոր | |
2020 | Խոր ջուր | Deep Water | Սցենար | |
TBA | Կնոջ մասեր | Pieces of a Woman | Գործադիր պրոդյուսեր |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://ew.com/tv/2019/06/16/euphoria-creator-sam-levinson/
- ↑ 2,0 2,1 https://deadline.com/2017/06/the-wizard-of-lies-barry-levinson-robert-de-niro-emmys-interview-1202085373/
- ↑ Brennan Matt (June 30, 2019)։ «'Euphoria' creator Sam Levinson isn't interested in following the rules»։ Los Angeles Times
- ↑ 4,0 4,1 Sragow Michael (January 31, 2011)։ «Like father, like son: Sam Levinson wins at Sundance»։ The Baltimore Sun
- ↑ 5,0 5,1 5,2 Sandberg Bryn Elise (June 16, 2019)։ «'Euphoria' Creator on Boundary-Pushing HBO Drama: "We Didn't Want to Pull Any Punches"»։ The Hollywood Reporter (անգլերեն)
- ↑ «Meet the 2011 Sundance Filmmakers: “Another Happy Day” Director Sam Levinson»։ IndieWire (անգլերեն)։ January 14, 2011
- ↑ Holden Stephen (November 17, 2011)։ «Sam Levinson’s ‘Another Happy Day’ - Review»։ The New York Times
- ↑ Fienberg Daniel (May 9, 2017)։ «'The Wizard of Lies': TV Review»։ The Hollywood Reporter (անգլերեն)
- ↑ Crump Andy (September 22, 2018)։ «How 'Assassination Nation' Exploits Privacy Fears»։ The Hollywood Reporter (անգլերեն)
- ↑ Felperin Leslie (February 9, 2018)։ «Sundance 2018; 'Assassination Nation': Film Review»։ The Hollywood Reporter (անգլերեն)
- ↑ Roxborough Scott (March 13, 2018)։ «HBO Puts in Pilot Order for 'Euphoria,' Based on Israeli Format»։ The Hollywood Reporter (անգլերեն)
- ↑ Goodman Tim (June 5, 2019)։ «'Euphoria': TV Review»։ The Hollywood Reporter (անգլերեն)
- ↑ Dyball Rennie (June 2, 2011)։ «Ellen Barkin Is Dating Sam Levinson»։ People (անգլերեն)
- ↑ Chuba Kirsten (June 5, 2019)։ «'Euphoria' Creator on Authentic Trans Portrayals, Mining "Deeply Personal" History to Tackle Teen Drug Abuse»։ The Hollywood Reporter (անգլերեն)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sam Levinson Internet Movie Database կայքում
|
- Հունվարի 8 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի կինոարտադրողներ
- Ամերիկացի կինոգործիչներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի կինոդերասաններ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացիներ
- 21-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի սցենարիստներ