Jump to content

Դերասանական մեթոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարլոն Բրանդոի կատարումը Էլիա Կազանսի A Streetcar Named Desire ֆիլմում, կիրառելով Ստանիսլավսկու մեթոդի գործիքները՝ կինոյում։

Դերասանական մեթոդ, դերասանական խաղի նախապատրաստական մի փուլ, որի ընթացքում օգտագործվում են տարբեր մեթոդներ և տեխնիկաներ՝ դերասանի կողմից ավելի անկեղծ և հուզականորեն արտահատիչ ներկայացում ստանալու համար։ Մի շարք տեխնիկաներ հիմնված են «Ստանիսլավսկու համակարգի» վրա, որը մշակվել է ռուս դերասան և ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկու կողմից[1]։

Դերասանական մեթոդի զարգացմանը նպաստած անձանց թվում կային երեք ուսուցիչեր, որոնք պնդում էին, որ Ստանիսլավսկու մոտեցման օրինական ժառանգներն են և նրանցից յուրաքանչյուրն ընդգծում էր մոտեցման տարբեր կողմերը՝ Լի Ստրասբերգը (հոգեբանական ասպեկտ), Ստելլա Ադլերը (սոցիոլոգիական ասպեկտ) և Սանֆորդ Մեիզներ (վարքի ասպեկտ)։ Մոտեցումն առաջին անգամ մշակվեց, երբ նրանք միասին աշխատեցին Նյու Յորքի Խմբային թատրոնում։

Մեթոդը կիրառող դերասանները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական մեթոդի երկու վառ օրինակներ են համարվում Դանիել Դեյ Լուիզը և Ջոնի Դեփը[2]։ Դանիել Դեյ Լուիզը սովորաբար ընտրում է այնպիսի դերեր, որոնք բավական դժվար են խաղալ և փորձում է ամբողջովին հասկանալ իր կերպարի մտքերն ու զգացմունքները։ Իր դերակատարմանը նախապատրաստվելիս դերասանը փնտրում է ճանապարհներ, որոնց միջոցով կարող է բառացիորեն ապրել իր կերպարը։ Նա հաղթել է ավելի մեծ թվով Օսկար՝ «լավագույն դերասան» անվանակարգում, քան այլ դերասաններ։ Նրա մեթոդ խաղը հատկապես նկատվեց "My Left Foot" ֆիլմում, որտեղ մարմնավորում էր Քրիսթի Բրաունի կերպարը։ Ֆիլմում նա հաշմանդամ էր և և խոսում էր այնպես, ինչպես ուղեղային կաթված ստացած անձնավորությունը, նաև նկարում էր ոտքի մատներով։ Նրա ամենաբարդ դերակատրումներից է եղել նաև ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնին մարմնավորելը։ Նա մի աբողջ նկարահաման ընթացք խոսել է Լինքոլնի տոնայնությամբ։

Ջոնի Դեփը նույնպես բազմիցս աչքի է ընկել իր դերասանական մեթոդների կիրառմամբ։ Նրա հայտնի մեթոդներից մեկն այն է, որ նա թղթին նկարում է այն կերպարը, որին պետք է մարմնավորի և նայելով նկարին փորձում է ճանաչել նրան։ Իր ամենահայտնի դերերից մեկը եղել է "Edward Scissorhands" ֆիլմում, որտեղ մարմնավորել է Եդվարդին, որն ուներ մկրատե ձեռքեր։ Ֆիլմի վերջին նկարահանումներին դերասանն ասել է, որ բավական տխուր է հրաժեշտ տալու իր այդքան սիրելի կերպարին, չնայած, որ նրանք ինչ-որ կերպ մնում են իրենց հետ։ Ըստ Ջոնի Դեփի՝ ցանկացած դերում դերասանն ունի իր անձից մի մաս, այլ կերպ չի կարող լինել, հակառակ դեպքում դերասանը ոչ թե խաղում է, այլ ստում։

Հոգեբանական հետևանքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ կերպարի զգացմունքները չեն բաժանվում կատեգորիաների, դրանք կարող են վատ անդրադառնալ դերասանի հոգեբանության վրա։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ դերասանն ընկնում է իր նախկին կերպարից մնացած հուզական զգացողությունների մեջ՝ լինի դա դրական, թե բացասական[3]։ Հոգեբանական էֆեկտները, ինչպես էմոցիոնալ հոգնածությունն առաջանում են այն ժամանակ, երբ նախկին կերպարից թաքնված զգացմունքները վերադառնում են միանալով ներկա կերպարին[4]։

Հոգնածությունը կամ հուզական հոգնածությունը հիմնականում առաջանում են, երբ դերասաններն «անհամաձայնություն են ստեղծում իրենց գործողությունների և իրական զգացմունքների միջև»[5]։ Գործողության ձևը, որը կոչվում է «մակերեսային գործողություն», ներառում է միայն անձի գործողությունները փոխելը՝ առանց խորքային մտքի գործընթացների փոփոխության։ Երբ «դերասանական խաղը» ճիշտ է գործածվում, այն ամբողջովին փոխում է գործողությունների միտքը և խուսափում ավելորդ հոգնածությունից, հոգեբանական խնդիրներից և այլն։ Դերասանական խաղի ժամանակ, դեռևս «չբացահայտված» զգացմունքները կարող են հանգեցնել քնի անբավարարվածության և հետագա կողմնակի խնդիրների ցիկլային բնույթի, իսկ քնի անբավարարվածությունը կարող է առաջացնել այնպիսի հետևանքների, ինչպիսիք են փսիխոզի սուր դրվագները։

Օսկարի և մեթոդի կապը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օսկար» մրցանակաբաշխության «լավագույն դերասան» և «լավագույն դերասանուհի» անվանակարգերի հաղթողների մեծ մասը հիմնականում հենց այս մեթոդը կիրառողներն են։ Եթե խոսենք թվերով, ապա վերջին տարիներին 139 անվանակարգերից նոմինացված են եղել 59 դերասաններ, որոնք օգտագործել են մեթոդի գործիքները։ Լեոնարդո Դի Կապրիոն, որը մինչև 2015 թվաքանակը նոմինացված է եղել 5 լավագույն դերասան անվանակարգերում և չի հաղթել՝ Օսկարի 2016 թվականի մրցանակաբաշխությանը դառնում է լավագույն դերասան անվանակարգի հաղթող՝ իր "The Revenant" ֆիլմում մարմնավորած կերպարի համար, որի ստեղծման գործում դերասանը մեծ ջանքեր է թափել։ Անշուշտ դերասանական մեթոդի կիրառումն իր դրական ազդեցությունն է թողնում արտիստի կարիերայի հետագա զարգացմանը, ֆիլմի վարկանիշի բարձացմանը, ինչպես նաև դիտողի՝ կերպարին բազմակողմանի ընկալելու հնարավորությանը[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Krasner, David (2000). Method Acting Reconsidered: Theory, Practice, Future. Palgrave Macmillan; 1st ed. (September 9, 2000). ISBN 0312223099.
  2. Cotton, Falvey, Kent, David, David, Simon (2008). New Language Leader. Pearson. ISBN 978-1-4058-2688-4.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Hamden, Raymond. “Clinical and Forensic Psychology."
  4. Grandey, Alicia A. “When ‘The Show Must Go On’: Surface Acting As Determinants of Emotional Exhaustion and Peer-Rated Service Delivery."
  5. Grandey, Alicia A. “When ‘The Show Must Go On’: Surface Acting As Determinants of Emotional Exhaustion and Peer-Rated Service Delivery.".
  6. Todd VanDerWerff, Emily (2018 թ․ մարտի 2). «The case for and against every Oscars Best Picture nominee». Fox.