Սելահաթին Փաշալը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սելահաթին Փաշալը
Ծնվել էփետրվարի 2, 1990(1990-02-02) (34 տարեկան)
ԾննդավայրԲոդրում, Մուղլայի մարզ, Թուրքիա[1]
ԿրթությունBahçeşehir Koleji? և International Business School, Budapest?
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասան

Սելահաթին Փաշալը (թուրքերեն՝ Selahattin Paşalı, փետրվարի 2, 1990(1990-02-02), Բոդրում, Մուղլայի մարզ, Թուրքիա[1]), թատրոնի և կինոյի թուրք դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելահաթին Փաշալըն ծնվել է 1990 թվականի փետրվարի 2-ին Բոդրումում[2]։ 14 տարեկանում միացել է Դարյուշաֆաքա բասկետբոլային ակումբին և եղել թիմի ավագը[2]։ Բուդապեշտում Փաշալըն սովորել է արվեստի կառավարում։ Ավելի ուշ, դերասանական կուրսեր է ստացել Craft Atölye-ում[3]։ Իր հեռուստատեսային առաջնախաղն ունեցել է 2017 թվականին՝ նկարահանվելով Show TV-ով հեռարձակված Սրտի զարկ հեռուստասերիալում[4]։ Հաջորդ տարի նկարահանվել է «Բավարար է մի հույս» հեռուստասերիալում։ 2019 թվականին նկարահանվել է «Հետք» հեռուստասերիալում, որը հեռարձակվել է Kanal D հեռուստաընկերությամբ։ 2020 թվականին երկրորդական դեր է մարմնավորել «Բաբելոն» հեռուստասերիալում։ Այնտեղ նրա խաղընկերներն են եղել Հալիթ Էրգենչը, Ասլը Էնվերը, Նուր Ֆեթթահօղլուն և Օզան Գյուվենը[5]։ Փաշալըն առավել հայտնի դարձավ «Սեր 101» հեռուստասերիալում իր մարմնավորած դերի համար։ Netflix սթրիմինգային ցանցով հեռարձակված հեռուստասերիալում Փաշալըն մարմնավորել է Օսմանի դերը[6]։ Ներկայումս նկարահանվում է «Օմեր» հեռուստասերիալում։

Հեռուստասերիալներից զատ նկարահանվել է նաև ֆիլմում։ «Կեսգիշերը Փերա փելեսում» ֆիլմում մարմնավորել է Հալիթի դերը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալ
Տարի Անվանում Դեր
2017–2018 Սրտի զարկ Ալփ Սունգուր
2018 Բավարար է մի հույս Արդա Օզքան
2019 Հետք Արդա Ենիլմեզ
2020 Բաբելոն Հաքան
2023 Օմեր Օմեր

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ
Տարի Անվանում Դեր
2022 Մուքավեմեթ Ռահմի
Երաշտային օրեր Էմրե

Netflix[խմբագրել | խմբագրել կոդը]

Netflix
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
2020–2021 Սեր 101 Օսման Դեմիրքան Գլխավոր դեր
2022– Կեսգիշերը Փերա փելեսում Հալիթ Գլխավոր դեր

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

[7] 2022 թվականին ամուսնացել է Լարա Թյումերի հետ։ Զույգն ունի մեկ երեխա[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.showtv.com.tr/oyuncu/selahattin-pasali/6675
  2. 2,0 2,1 «Selahattin Paşalı Kimdir? (Show TV)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
  3. «Selahattin Paşalı Biyografi (Biyografya.com)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  4. «Aşk 101 Dizisindeki Osman Rolüyle ve Yakışıklılığıyla Herkesi Etkileyen Selahattin Paşalı'yı Yakından Tanımaya Ne Dersiniz?». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  5. «Babil dizisinin Hakan'ı Selahattin Paşalı'nın içini kemiren gerçek!». Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
  6. «Diyanet-Sen'den "Aşk 101" dizisine tepki». Haberler.com. 2020 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  7. «Selahattin Paşalı ile hamile sevgilisi Lara Tümer evlendi! İşte törenden ilk kareler… Gelinlik ve damatlık sosyal medyaya damga vurdu!». Sabah (թուրքերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  8. «Selahattin Paşalı-Lara Tümer çifti bebeklerine kavuştu». Milliyet (թուրքերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]