Կեսգիշերը Փերա փելեսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեսգիշերը Փերա փելեսում
թուրքերեն՝ Pera Palas'ta Gece Yarısı
Изображение логотипа
Ժանրդրամա
Երկիր{{{2}}} Թուրքիա
ՀիմքՉարլզ Քինգի «Կեսգիշերը Փերա փելեսում. ժամանակակից Ստամբուլի ծնունդը» վեպի հիման վրա
Լեզութուրքերեն
ՌեժիսորԷմրե Շահին
Նիսա Դաղ
Գլխավոր
դերերում
Հազալ Քայա
Թանսու Բիչեր
Սելահաթին Փաշալը
ՍցենարիստԷլիֆ Ուսման
Պատմվածքի վայրPera Palace Hotel?
ԴարաշրջանXX դար
Նկարահանման վայրՍտամբուլ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ8
Էկրաններին է2022 թվականի մարտի 3-ից
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԸնկերությունNetflix
Karga Seven Pictures
ԴիստրիբյուտորNetflix
Պատկերի ձևաչափ4K (Ultra HD)

Կեսգիշերը Փերա փելեսում (թուրքերեն՝ Pera Palas'ta Gece Yarısı), 2022 թվականի դրամա ժանրի թուրքական պատմական հեռուստասերիալ, որի ռեժիսորը Էմրե Շահինն է։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Հազալ Քայան, Թանսու Բիչերը և Սելահաթին Փաշալըն։ Հեռուստասերիալը Netflix հարթակում թողարկվել է 2022 թվականի մարտի 3-ին։ Առաջին եթերաշրջանը բաղկացած է 8 հեռուստասերիայից։ Իրադարձությունները տեղի են ունենում Ստամբուլի Փերա փելես իրական հյուրանոցի շուրջ։ Նկարահանված է Չարլզ Քինգի «Կեսգիշերը Փերա փելեսում. ժամանակակից Ստամբուլի ծնունդը» վեպի հիման վրա[1]։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսրան (Հազալ Քայա) երիտասարդ որբ լրագրող է, որն ապրում է Ստամբուլում։ Նրան հանձնարարվել է հոդված պատրաստել Փերա փելես հյուրանոցի 130-ամյակի վերաբերյալ։ Հյուրանոցում նա հանդիպում է մենեջերին՝ Ահմեթին (Թանսու Բիչեր), որը նրանց ցույց է տալիս հյուրանոցը և պատմում Փերա փելեսի պատմությունը, ինչպես նաև նրա հանրահայտ հյուրերին։ Էսրային մեծապես հետաքրքրում է Փերիդեի պատմությունը. երիտասարդ կին, որը 1919 թվականին Կոստանդնուպոլսի բռնազավթման ժամանակ փրկել էր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կյանքը։ Այդ ժամանակ բրիտանացիները փորձում էին վերացնել Թուրքիայի Հանրապետության ապագա հիմնադրին։

Ահմեթը Էսրայից թաքցնում է այն հանգամանքը, որ խորհրդավոր բանալու հետ միասին, հյուրանոցի սենյակներից մեկը վեր է ածվում ժամանակի ճանապարհորդության պորտալի։ Այդ գիշեր Էսրան պատահաբար հայտնվում է 1919 թվականին, որտեղ էլ նրան շուտով շփոթում են իր ակնհայտ նմանակի՝ Փերիդեի հետ։ Նրա հանդիպումը տղամարդկանց հետ, որոնց թվում են բրիտանացի նենգ սպա Ջորջը (Ջեյմս Չալմերս), գիշերային ակումբի խորհրդավոր սեփականատեր Հալիթը (Սելահաթին Փաշալը) և ոստիկանության սպա Ռեշաթը (Էնգին Հեփիլերի), որը սիրահարված է Փերիդեին, անորոշության մեջ են գցում Էսրային՝ ում վստահել։ Այդուհանդերձ, Ահմեթի հետ միասին նա պետք է ճանապարհ գտնի՝ կանգնեցնելու Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի սպանության փորձը և փրկի Թուրքիայի անկախության կուրսը։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Turkish Fantasy series 'Midnight at the Pera Palace' opens a door of the palace to 1919, what to expect from the exciting thriller?». Netflix Junkie (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ փետրվարի 17. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեսգիշերը Փերա փելեսում» հոդվածին։