Jump to content

Սեթ Գոդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեթ Գոդին
անգլ.՝ Seth Godin
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 10, 1960(1960-07-10) (64 տարեկան)
ԾննդավայրՄաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԹաֆթսի համալսարան, Սթենֆորդի համալսարան, Սթենֆորդի գործարարության դպրոց, Williamsville East High School? և Tufts University School of Engineering?
Մասնագիտությունգրող, ձեռնարկատեր, բլոգեր, տնտեսագետ, համակարգչային գիտնական և դերասան
Կայքsethgodin.com
 Seth Godin Վիքիպահեստում

Սեթ Գոդին (անգլ.՝ Seth Godin, հուլիսի 10, 1960(1960-07-10), Մաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր, Yahoo!ուղղակի մարքեթինգի նախկին ղեկավար, ինչպես նաև մարքեթինգի ոլորտում հաջողակ հեղինակ և բանախոս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոդինը ծնվել է Մաունթ Վերնոնում 1960 թվականին։ Հայրը Նյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքի գործարաններից մեկի սեփականատերն է, իսկ մայրը աշխատում է թանգարանում[1]։

1984 թվականին ստացել է Սթենֆորդի համալսարանի բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան[1]։ Հետագայում ստեղծել է բազմաթիվ ստարտափներ։ Դրանցից մեկը՝ 1990 թվականին հիմնադրված Yoyodyne-ը, ձեռք է բերվել Yahoo!-ի կողմից 1998 թվականին 30 միլիոն դոլարով[2]։ Այս ձեռքբերումից հետո նա դարձել է Yahoo-ի փոխնախագահը, որը պատասխանատու էր ուղղակի մարքեթինգի համար[3]։

1999 թվականին հրատարակել է «Թույլատրական մարքեթինգ» գործը, որը մեծ հաջողություն է ունեցել գրախանութներում[3]։ Այնտեղ ժողովրդականացրել է համանուն հայեցակարգը («մարքեթինգ՝ ըստ թույլտվության»)․ այն հաղորդակցության/գովազդի մոտեցման եղանակ է, որը պահանջում է թիրախավորված մարդկանց թույլտվություն՝ ի տարբերություն «ընդհատման մարքեթինգի»։

Թույլատրական մարքեթինգի նպատակն է խրախուսել հաճախորդին մուտք գործել և այնուհետև ընդունել թույլտվության աճող մակարդակները, այսինքն՝ բրենդի կամ արտադրանքի նկատմամբ համաձայնությունը, հարաբերությունների մարքեթինգի ծրագրի միջոցով։

2006 թվականին հիմնել է Squidoo համայնքային կայքը, որը թույլ է տալիս օգտատերերին ստեղծել իրենց հետաքրքրությունների վրա հիմնված էջեր[2]։

Նրա՝ 2010 թվականին հրատարակված «Արդյո՞ք դու կարևոր ես» գիրքը մարքեթինգային չէ և վերաբերում է անձնական զարգացմանը։ Այնուհետև Սեթ Գոդինը Ամազոնի հետ սկսել է Domino նախագիծը և հրատարակել Poke the Box-ը, այնուհետև «Մենք բոլորս եզակի ենք» գրքերը, որոնք կոչ էին անում փոխել ստատուս քվոն, ձեռնարկել և գործել։ 2012 թվականի փետրվարին իր բլոգում տեղադրել է իր նոր մանիֆեստը՝ «Դադարեցրեք գողանալ երազանքները»՝ անվճար ներբեռնման հիմունքներով։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Թույլատրական մարքեթինգ»
  • «DIP` Մի փոքր գիրք, որը կսովորեցնի ձեզ, թե երբ հրաժարվել (և երբ համառել)»
  • «Tribus - Մեզ պետք է, որ դուք մեզ առաջնորդեք» (Diateino հրատարակություններ, 2009)
  • «Արդյո՞ք դուք կարևոր եք։ Սանձազերծեք ձեր մեջ կապող օղակը․․․» (Diateino հրատարակություններ, 2010)
  • «Մենք բոլորս եզակի ենք․ զանգվածային մարքեթինգից դուրս գա՛լ» (Diateino հրատարակություններ, 2011)
  • «Սթորիթելլինգը մարքեթինգում։ Բոլոր մարքեթոլոգները պատմում են պատմություններ․․․»
  • «Վիրուսային մարքեթինգի գաղտնիքները»
  • «Poke the box: Քո՛ հերթն է» (Diateino հրատարակություններ, 2011)
  • «Բոլոր մարքեթոլոգները ստախոսներ են․ շատ ավելի լավ, քանի որ սպառողները պաշտում են, երբ իրենց պատմում են պատմություններ»
  • «Արի տեսնենք՝ ինչ կարող ես անել դու»
  • «Մանուշակագույն կով»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Coster, Helen (2009 թ․ ապրիլի 9). «The Apprentices». Forbes. Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին.
  2. 2,0 2,1 «Seth Godin, gourou du marketing sur le net». Madame Figaro (ֆրանսերեն). 2014 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին.
  3. 3,0 3,1 «Seth Godin's 'Permission Marketing' Turns 15». Forbes (անգլերեն). 2014 թ․ ապրիլի 30. Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեթ Գոդին» հոդվածին։