Սեբաստիան Իզամբար
Սեբաստիան Իզամբար | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Sébastien Izambard |
Ծնվել է | մարտի 7, 1973[1] (52 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | քրոսովեր |
Մասնագիտություն | երգիչ, դաշնակահար, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, երաժիշտ, հեղինակ-կատարող և երգերի հեղինակ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | կիթառ, դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | EMI |
Անդամակցություն | Իլ Դիվո |
![]() |
Սեբաստիան Իզամբար (ֆր.՝ Sébastien Izambard, մարտի 7, 1973[1], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի հանրահայտ կատարող, Il Divo խմբի մենակատարներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեբաստիան Իզամբարը ծնվել է 1973 թվականին Փարիզում, աղքատ ընտանիքում։ Ծնողները բաժանվել էին, երբ նա 6 տարեկան էր, և նա ապրում էր մոր հետ։ Փոքր տարիքից հետաքրքրված էր երաժշտությամբ, ինքնուրույն սովորել էր նվագել տարբեր երաժշտական գործիքներ։
Սեբաստիանը սկսել է իր երաժշտական կարիերան որպես Ֆրանսիայում հայտնի երգերի կատարող՝ ձայնագրելով մի քանի ալբոմներ[2][3]։ Այդ ալբոմի կոմպոզիցիաներից մեկը ֆրանսիական վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականներն է գրավել։ Ինչպես նաև հռչակ է ստացել որպես կոմպոզիտոր, դաշնակահար և կիթառահար[4]։ 2011 թվականին Հոլիդեյ Ջոննիի հետ համատեղ մասնակցել է Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում կայացած համերգին[5]։
Հաջորդ տարի՝ 2002 թվականին, Սեբաստիանը գործարարի դեր է խաղացել Ռիկարդո Կոչչանտեի «Փոքրիկ իշխանը» հայտնի մյուզիքլում (ֆր.՝ Le Petit Prince): Բաց այդ նա մասնակցություն է ունեցել «La Troupe» թատերական խմբի կողմից կազմակերպված ներկայացումներում։
Մայրենի ֆրանսերենից բացի տիրապետում է նաև ագլերենին և իսպաներենին։
Il Divo-ի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականի վերջին Սեբաստիան Իզամբարը հրավիրվել էր մասնակցելու նոր երաժշտական Il Divo նախագծին[3][4]։ Խմբում Իզամբարը միակ սոլիստն է, որ չէր սովորել կոնսերվատորիայում։ Արդեն 2004 թվականի սկզբում ձայնագրված էր քառյակի առաջին համատեղ ալբոմը։ Հետո խումբը ձայնագրեց երաժշտական ալբոմների մի շարք, որոնք զբաղեցրել են Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի և աշխարհի տարբեր երկրների վարկանիշային աղյուսակների առաջին հորիզոնականները, ինչպես նաև կատարել են համաշխարհային շրջագայություն։
Մասնակցությունը բարեգործություններում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեբաստիան Իզամբարը երկար տարիների ընթացքում ակտիվ մասնակցություն է ցուցաբերում «Assistance Medicale Toit du Monde» բարեգործական կազմակերպության գործունեությունում, որը օգնություն է ցուցաբերում հիվանդ երեխաներին և որբերին[3]։ Ինչպես նաև 2000-ականների սկզբին մի շարք հայտնի ֆրանսիացի արտիստների հետ ձայնագրել է «Noël Ensemble» ալբոմը, որի վաճառքի ստացված գումարը փոխանցվել է սպիդով հիվանդների ֆոնդին[5]։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին ամուսնացել է Ռենե Մերֆիի (անգլ.՝ Renee Murphy)՝ Sony BMG կազմակերպության նախկին աշխատակցի հետ, ում հետ ծանոթացել է 2005 թվականին Ավստրիալիայում Il Divo-ի շրջագայության ժամանակ[6]։ Նրանք ունեն երեք երեխա՝ երկվորյակներ Լուկան ու Ռոզան և Ջուդը։ Ապրել է Մեծ Բրիտանիայում՝ Լոնդոնում[3][7]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Libre (2000)
- Libre — սինգլ (2000)
- J’t'en Veux — Single (2000)
- Il Divo ( Il Divo-ի կազմում, 2004)
- Ancora ( Il Divo-ի կազմում, 2005)
- The Christmas Collection ( Il Divo-ի կազմում, 2005)
- Voices from the FIFA World Cup ( Il Divo-ի կազմում, 2006)
- Siempre ( Il Divo-ի կազմում, 2006)
- The Promise ( Il Divo-ի կազմում, 2008)
- An Evening with Il Divo - Live in Barcelona ( Il Divo-ի կազմում, 2009)
- Wicked Game ( Il Divo-ի կազմում, 2011)
- Live in London ( Il Divo-ի կազմում, 2011, DVD)
- The Greatest Hits Deluxe Edition ( Il Divo-ի կազմում, 2012)
- A Musical Affair ( Il Divo-ի կազմում, 2013)
- Amor & Pasión ( Il Divo-ի կազմում, 2015)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ «La bio officielle» (ֆրանսերեն). Sébastien Izambard. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Биография». Il Divo (русскоязычный фан-сайт). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ 4,0 4,1 «Sebastien Izambard» (անգլերեն). Myspace. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ 5,0 5,1 «Biografía Sebastien Izambard» (իսպաներեն). Il Divo (spanish website). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Song in their hearts» (անգլերեն). Herald Sun. 2007 թ․ փետրվարի 17. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Yvonne Swann (2013 թ․ մարտի 29). «My haven: The Paris-born Il Divo star Sebastien Izambard, 40, in the living room of the London home he shares with his family» (անգլերեն). Daily Mail. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Sebastien of Il Divo» (անգլերեն). The Official Il Divo Site. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
- «SÉBASTIEN IZAMBARD» (անգլերեն). Wordpress.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեբաստիան Իզամբար» հոդվածին։ |
|