Սաֆարի Սեմյուելս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սաֆարի Սեմյուելս
Safaree Icebox 2019 (cropped).jpg
Բնօրինակ անունSafaree Samuels
Ի ծնե անունՍաֆարի Լլոյդ Սեմյուելս
Նաև հայտնի է որպեսSafaree Samuels
Ծնվել էհուլիսի 4, 1981 (39 տարեկան)
Բրուքլին, Նյու Յորք
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ
ՄասնագիտությունՌեփեր, երգերի հեղինակ, հեռուստատեսային դեմք
ԿրթությունՄիդվուդի ավագ դպրոց
ԿապվածՆիքի Մինաժ

Սաֆարի Լլոյդ Սեմյուելս (անգլ.՝ Safaree Lloyd Samuels, ծնվ. 1981 թ. հուլիսի 4, Բրուքլին, Նյու Յորք), ամերիկացի ռեփեր, երգերի հեղինակ և հեռուստատեսային դեմք։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաֆարի Լլոյդ Սեմյուելսը ծնվել է 1981 թվականի հուլիսի 4-ին Նյու Յորք նահանգի Բրուքլին շրջանում։ Նա արմատներով ճամայկացի է և ունի երկու քույր[1][2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական կարիերան սկսել է որպես The Hoodstars խմբի անդամ, որը հիմնադրվել է 2000-ականների սկզբին և իր կազմում ընդգրկել է նաև ռեփերներ Նիքի Մինաժին, Lou$tar-ին և Seven Up-ին[3]։ Խումբը լավագույնս հայտնի էր իր «Don't Mess With» երգով, որը 2004 թվականին ընդգրկվել է WWE ընկերության կողմից թողարկված «ThemeAddict: WWE The Music, Vol. 6» ալբոմում[4]։ Խմբի գործունեության դադարից հետո Նիքի Մինաժը սկսեց իր անհատական կարիերան, իսկ Սաֆարին շարունակեց համագործակցել նրա հետ[5]։

2010 թվականին Սաֆարին մի քանի այլ հեղինակների հետ գրեց «Did It On'em» երգը Մինաժի համար, որը զբաղեցրեց 49-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում և ընդգրկվեց Մինաժի առաջին՝ «Pink Friday» ալբոմում[6]։ 2012 թվականի սկզբին Մինաժը ներկայացրեց իր «Stupid Hoe» երգի տեսահոլովակը, որում նկարահանվել է նաև Սաֆարին[7]։ Նույն տարվա ապրիլին Մինաժը թողարկեց իր երկրորդ՝ «Pink Friday: Roman Reloaded» անվանումը կրող ալբոմը, որում ընդգրկված երգերից մի քանիսի համահեղինակը Սաֆարին է[8]։

2015 թվականին Սաֆարին թողարկեց իր «It Is What It Is» և «It Is What It Is, Vol. 2» միքսթեյպները[9][10]։ 2016 թվականի սկզբին նա նկարահանվեց երգչուհի Քեյ Միշելի «Քեյ Միշել․ Իմ կյանքը» (անգլ.՝ K. Michelle: My Life) ռեալիթի շոուի մի քանի էպիզոդում[11]։ Նույն տարվա օգոստոսին կայացավ VH1 հեռուստաալիքի «Սեր և հիփ հոփ․ Հոլիվուդ» (անգլ.՝ Love & Hip Hop: Hollywood) ռեալիթի շոուի երրորդ եթերաշրջանի պրեմիերան, որում նկարահանվում է նաև Սաֆարին[12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաֆարին երկար տարիներ սիրային հարաբերությունների մեջ էր Նիքի Մինաժի հետ, սակայն նրանք բաժանվեցին 2014 թվականին[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Safaree Defends His Man Twerks, Says He’s Not Gay — Just Jamaican»։ Bossip։ Հուլիսի 22, 2015։ Վերցված է Սեպտեմբերի 27, 2016 
  2. «Safaree Samuels: Nicki Minaj’s Ex-Boyfriend»։ DailyEntertainmentNews.com։ Ապրիլի 17, 2015։ Վերցված է Սեպտեմբերի 27, 2016 
  3. «Nicki Minaj Was Once On The Run For Attempted Murder, According to 7even Up»։ HipHopDX։ Ապրիլի 29, 2015։ Վերցված է Սեպտեմբերի 27, 2016 
  4. «Columbia Records releases ThemeAddict: WWE The Music V6 in stores now!»։ Նոյեմբերի 18, 2004։ Վերցված է Սեպտեմբերի 27, 2016 
  5. «Safaree Samuels Opens Up About Breakup with Nicki Minaj»։ Rap-Up։ Հունվարի 13, 2015։ Վերցված է Սեպտեմբերի 27, 2016 
  6. «Nicki Minaj - Chart history»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-11-ին։ Վերցված է Սեպտեմբերի 27, 2016 
  7. «Nicki Minaj Gets Ferocious In ‘Stupid H–’ Video»։ Rapfix.mtv.com։ Հունվարի 20, 2012։ Վերցված է Սեպտեմբերի 27, 2016 
  8. «Nicki Minaj Blasts Ex Safaree Samuels as 'Poor Excuse of a Man' After He Serves Her With Lawsuit»։ Entertainment Tonight։ Մայիսի 11, 2016։ Վերցված է Սեպտեմբերի 27, 2016 
  9. «Safaree Drops His Mixtape 'It Is What It Is'»։ The Source։ Ապրիլի 9, 2015։ Վերցված է Սեպտեմբերի 27, 2016 
  10. «Safaree Samuels - It Is What It Is Vol. 2»։ HotNewHipHop։ Դեկտեմբերի 7, 2015։ Վերցված է Սեպտեմբերի 27, 2016 
  11. «“I Dont Want No Big Thang Poking Me, I Need My Walls”: K.Michelle And Safaree Samuels Link Up To Talk Bae Situations»։ VH1։ Փետրվարի 2, 2016։ Վերցված է Սեպտեմբերի 27, 2016 
  12. «Safaree Joins Love & Hip Hop Hollywood To Prove He’s More Than Just Nicki Minaj’s Ex»։ VH1։ Օգոստոսի 3, 2016։ Վերցված է Սեպտեմբերի 27, 2016 
  13. «Why Did Nicki Minaj & Safaree Samuels Break Up? Their Reported Split Has to Do with Fame & Jealousy»։ Bustle։ Հոկտեմբերի 22, 2014։ Վերցված է Սեպտեմբերի 27, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]