Սաքո Սարգսյան
Սաքո Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1916 |
Ծննդավայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | փետրվարի 6, 1989 (72 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և գրականագետ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1939) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Ավանգարդ, Երևանի բանվոր և Սովետական Հայաստան |
Սաքո Սարգսյան Վիքիդարանում |
Սաքո Հովհաննեսի Սարգսյան (մայիսի 5, 1916, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 6, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային գրող, գրականագետ, բանաստեղծ, արձակագիր։ Բանասիրական գիտությունների թեկնածու։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1947 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սաքո Սարգսյանը ծնվել է 1916 թվականի մայիսի 5-ին Երևանում։ 1939 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը, ապա ուսանել նույն ինստիտուտի ասպիրանտուրայում (նրա ղեկավարն էր ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Արսեն Տերտերյանը)։ Քսան տարի աշխատել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում (1945-1962 թթ․, լեզվագրական ֆակուլտետի դեկան, հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ (պրոֆեսորի պաշտոնակատար), այնուհետև՝ Երևանում, ՀԽՍՀ ԳԱ ազգագրության և հնագիտության ինստիտուտում, որտեղ զբաղվել է հայկական բանահյուսության ուսումնասիրությամբ։ 1933 թվականից աշխատել է լրագրության բնագավառում գրականության և մշակույթի բաժնի վարիչ է եղել «Ավանգարդ», «Բանվորական Երևան», «Սովետական Հայաստան» թերթերի խմբագրություններում։ 1949 թվականին «Մովսես Արազին և սովետահայ արձակը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան[1]։
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարգսյանի մանկական բանաստեղծությունների առաջին ժողովածուն է «Մանուկն ու կակաչը» (1938 թ․), որին հաջորդել են «Նվերը» (1939 թ․), «Գետակի երգը» (1939 թ․) ժողովածուները և «Քուռկիկ Ջալալի» (1964 թ․) չափածո մշակումը՝ հայկական էպոսից։ Գրել է նաև մի շարք արձակ գործեր։ Հեղինակ է գրականագիտական բնույթի ուսումնասիրությունների («Մ․ Արազու ստեղծագործությունը», 1954 թ․, «Երգիծանքը հայ ժողովրդական հեքիաթներում և առակներում», 1975 թ․) և Էսսեների («Պետրոս Դուրյան», 1959 թ․, «Սուրեն Սպանդարյան», 1964 թ․ (երկուսն էլ ըստ Սարգսյանի համանուն կինոսցենարների, էկրանավորվել են, «Հայֆիլմ», 1968 թ․ և 1971 թ․), «Նար-Դոս», 1973 թ․, «Ալիշան» (պատկերներ կյանքից), 1978 թ․։ Սարգսյանի բնագրագիտական մշակումով է լույս տեսել Գարեգին Սրվանձտյանցի երկերի ժողովածուի առաջին հատորը (1970 թ․)։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մանուկն ու կակաչը, Երևան, Պետհրատ, 1938, 8 էջ։
- Նվերը, Երևան, Պետհրատ, 1939, 8 էջ։
- Գետակի երգը, Երևան, Պետհրատ, 1939, 10 էջ։
- Քուռկիկ Ջալալի, Երևան, Հայպետհրատ, 1964, 11 էջ։
- Մովսես Արազու ստեղծագործությունը, Երևան, «Գիտելիք», 1954, 41 էջ[2]։
- Պետրոս Դուրյան, Երևան, Հայպետհրատ, 1959, 142 էջ։
- Սուրեն Սպանդարյան, Երևան, Հայպետհրատ, 1964, 191 էջ[3]։
- Նար-Դոս, Երևան, «Հայաստան», 1973, 250 էջ։
- Երգիծանքը հայ ժողովրդական հեքիաթներում և առակներում, Երևան, «Հայաստան», 1975, 158 էջ։
- Ալիշան (պատկերներ կյանքից), Երևան, «Սովետական գրող», 1978, 214 էջ[4]։
- Աստղեր...արեւածագին։ (Էսսեներ) Սուրեն Սպանդարյան, Վահան Տերյան։ Հայաստան, 1989, 383 էջ[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
- ↑ Սարգսյան Սաքո Հովհաննեսի (1959)։ Ավագյան Էդուարդ Սամվելի, ed.։ Պետրոս Դուրյան։ Կյանքն ու ստեղծագործությունը։ Նշանավոր մարդկանց կյանքը։ Երևան: Հայպետհրատ
- ↑ Սարգսյան Սաքո Հովհաննեսի (1964)։ Գրիգորյան Շ Ա, ed.։ Սուրեն Սպանդարյան։ Կյանքն ու գործունեությունը։ Նշանավոր մարդկանց կյանքը։ Երևան: Հայպետհրատ
- ↑ Սարգսյան Սաքո Հովհաննեսի (1978)։ Ավագյան Էդուարդ Սամվելի, ed.։ Ալիշան: Պատկերներ կյանքից։ Երևան: Սովետական գրող
- ↑ Sargsyan Sakʻo (1989)։ Աստղեր...արեւածագին: (Էսսեներ) Սուրեն Սպանդարյան, Վահան Տերյան (հայերեն)։ Հայաստան։ ISBN 9785540004008
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 224)։ ![]() |
- Մայիսի 5 ծնունդներ
- 1916 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 6 մահեր
- 1989 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ տղամարդ գրողներ
- Հայ գրականագետներ
- Հայ բանաստեղծներ
- Հայ արձակագիրներ
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ