Սարերում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարերեում
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1891
Հրատարակվել է1892
ՎիքիդարանՍարերում

«Սարերում», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1891 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումայնանն այս բանաստեղծությունը գրել է 1891 թվականին[1]։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյան ֆոնդի № 22-ում պահվում է մեկ ինքնագիր՝ թվագրված՝ «1891 թ․ ապրիլի 15», վերնագրված՝ «Մի պատկեր» (հանված է «Մուրճ» ամսագրի արխիվից)։

Առաջին անգամ, «Մի պատկեր» վերնագրով, տպագրվել է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորում (Էջ 66-68)[1]։ Այնուհետև «Սարերում» վերնագրով՝ կրճատումներով և մշակված՝ 1903 թվականին Թիֆլիսում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքում (էջ 17-18), հետո՝ 1908 թվականին Բաքվում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքում (էջ 16-17), ապա՝ Երևանում 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 68-69)։

Արտատպվել է 1908 թվականին՝ Բաքվում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակության. էջ 568.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Սարերում