Սարգիս Սարգսյան (փիլիսոփա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Սարգսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Սարգսյան
Ծնվել էհոկտեմբերի 14, 1932(1932-10-14) Ռուսե, Բուլղարիա
Մահացել էհոկտեմբերի 16, 2009(2009-10-16) (77 տարեկան) Սոֆիա, Բուլղարիա
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունփիլիսոփա և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սոֆիայի համալսարան և Սոֆիայի տեխնիկական համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Ալմա մատերՍոֆիայի համալսարան (1957) և Սոֆիայի համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր և փիլիսոփայական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինբուլղարերեն և հայերեն

Սարգիս Դոնիկի Սարգսյան (հոկտեմբերի 14, 1932(1932-10-14), Ռուսե, Բուլղարիա - հոկտեմբերի 16, 2009(2009-10-16), Սոֆիա, Բուլղարիա), հայ փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Միջազգային փիլիսոփայական ակադեմիայի ակադեմիկոս (1994)։ Սոֆիայի համալսարանի դասախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Սարգսյանը ծնվել է 1932 թվականին Բուլղարիայի Ռուսե քաղաքում։ 1955 թվականին ավարտել է Սոֆիայի պետական համալսարանը։ 1996 թվականին համալսարանի արևելյան բանասիրության ֆակուլտետում հիմնադրել է հայկական բանասիրության բաժին և դասավանդել է հայկական մշակույթ, հայոց պատմություն, երկրագիտություն։ 1971-1973 թվականներին և 1986-1989 թվականներին, միաժամանակ՝ Սոֆիայի տեխնիկական համալսարանի պրոռեկտոր, 1976-1992 թվականներին՝ փիլիսոփայության ամբիոնի վարիչ, 1973-1978 թվականներին՝ բարձրագույն կրթության նախարարության հասարական գիտությունների բաժնի վարիչ, 1990-1999 թվականներին՝ Սոֆիայի սլավոնական համալսարանի պրոռեկտոր, 1999 թվականից՝ Վելիկոտռնովյան համալսարանի ուսանողների և ստաժորների ուսուցման կենտրոնի տնօրեն[1]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատությունները (բուլղարերեն) վերաբերում են ժամանակակից հասարակագիտության, գաղափարախոսության մեջ փիլիսոփայության գրաված տեղին ու գործառույթին, իմացաբանությանը, մասնավորապես առաջնային ու երկրորդային որակների շուրջ ծավալած բանավեճերին[1][2]։

  • Բնագիտության փիլիսոփայություն, 1998 թ.
  • Հայաստան։ Հոգևոր և գիտական կյանքը դարերի ընթացքում, 2001 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
  2. «ՀՊՏՀ Էլեկտրոնային գրադարան».
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Սարգսյան (փիլիսոփա)» հոդվածին։