Սարագոսայի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սարագոսայի համալսարան
LogoUZ.svg
Edificio de las Antiguas Facultades de Medicina y Ciencias de la Universidad de Zaragoza - PC251497.jpg
Տեսակհասարակական համալսարան
Հիմնադրված է1542
ՀիմնադրիրPedro Cerbuna?
ԱնդամակցությունIMCC, Campus Iberus?, ORCID[1] և Եվրոպայի համալսարանների միություն[2]
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
ՏեղագրությունՍարագոսա
Կայքunizar.es
Կոորդինատներ: 41°38′29.760000099989″ հս․ լ. 0°53′57.8328001″ ամ. ե. / 41.64160000002777196° հս․. լ. 0.899398000028° ավ. ե. / 41.64160000002777196; 0.899398000028
University of Zaragoza Վիքիպահեստում

Սարագոսայի համալսարան (իսպ.՝ Universidad de Zaragoza, արագոներեն՝ Universidat de Zaragoza), Իսպանիայի հնագույն համալսարաններից մեկը: Գտնվում է Սարագոսայում` Արագոն ինքնավար համայնքի մայրաքաղաքում:

Սարագոսայի համալսարանը պետական միակ համալսարարանն է շրջանում: Այնտեղ 22 ֆակուլտետներում սովորում է մոտ 40.000 ուսանող: Համալսարանի գործունեությունը իր մասնաշենքերով ու հետազոտական կենտրոններով տարածվում է Արագոնի երեք նահանգներում` Տերուել, Ուեսկե և Սարագոսա:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է, որ համալսարանը հիմնադրվել է եկեղեցական դպրոցների հիմքի վրա, որոնք բացվել էրն Սարագոսայում դեռևս 7-րդ դարում` Բրաուլիո եպիսկոպոսի օրոք. նա ներկայումս համարվում է համալսարանի սուրբ հովանավորը: Այլ տվյալներով սկզբնական դպրոցը հիմնադրվել ու ֆինանսավորվել է տեղի եկեղեցու կողմից 12-րդ դարում: 14-րդ դարում ուսումնական միջնակարգ հաստատությունում դասավանդել են հումանիտար (քերականություն, տրամաբանություն, հռետորություն) և ճշգրիտ (հանրահաշիվ, երկրաչափություն, աստղագիտություն, երաժշտություն) առարկաներ: Դրանով հնարավորություն է եղել ձեռք բերելու բակալավրի աստիճան[3]:

15-րդ դարում Արագոնի իշխան Ֆերդինանդ Կաթոլիկի ջանքերով (նա ոգևորված էր եկեղեցական մի քանի դպրոցների միացումով կազմված Փարիզի համալսարանով) և Սիքստոս IV պապի` 1474 թվականի դեկտեմբերի 13-ի հրամանով դպրոցը ստանում է «universitas magistrorum» (համալսարան) կարգավիճակ, որ իրավական ուժ է ստացել Սիքստոս IV-ի` 1477 թվականի հունվարի 25-ի հրամանով: Սակայն պայմանավորված տարբեր հանգամանքներով` միավորված դպրոցի բացումը փաստացի ուշացել է[3]:

1542 թվականի սեպտեմբերի 10-ին Սարագոսայի խորհրդի անդամների հորդորով Կառլոս V կայսրը Մոնսոնի կորտեսում (իսպ.՝ Cortes de Monzón) ստորագրել է արտոնագիր, որի համաձայն Սարագոսայի ազատ արվեստների դպրոցի կարգավիճակը բարձրացվում է համալսարանի կարգավիճակի, որտեղ ուսուցանվելու էին տարբեր առարկաներ` բժշկությունից մինչև աստվածաբանություն, քաղաքացիական իրավունքից մինչև փիլիսոփայություն: Այս կարգավիճակը հաստատվել է 1554 թվականի մարտի 6-ին Հուլիոս III պապի կնիքով և 1555 թվականի ապրիլի 28-ին Պաուլ IV պապի կողմից, սակայն ուսանողների ընդունելությունը կազմակերպվել, և ուսումնառությունը հետաձգվել է գրեթե 30 տարով արքեպիսկոպոսության և ուսումնական խորհրդի մեջ առկա տարաձայնությունների պատճառով, որոնք առնչվում էին ռեկտորի նշանակմանը, Արագոնից ֆինանսավորմանը[4]: 1582 թվականի սեպտեմբերի 3-ին Սան Սալվադոր տաճարի կաթոլիկ վանահայր Պեդրո Սերբունը, ով հետագայում հռչակվեց Տարասոնայի եպիսկոպոս, նախկին դպրոցը վերանորոգելու անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեց[3][5]:

Ավարտելով շինարարական աշխատանքները, կազմելով կանոնադրություն և վարձելով առաջին դասախոսներին` 1583 թվականի մայիսի 20-ին Սերբունան Սարագոսայի քաղաքային խորհրդի կողմից արժանացավ շնորհակալագրի: Զգուշանալով թագավորի միջամտությունից` խորհուրդը գաղտնի նշանակում է առաջին ռեկտորին: Ֆիլիպ II Հաբսբուրգը փաստի մասին տեղեկանում է նշանակումից հետո միայն, ինչը անբավարարություն է առաջացնում համալսարանի հանդեպ: Սակայն Սարագոսայի դոմինիկյան մենաստանի կաթոլիկ վանահայր Խերոնիմո Կսավիերեն, ով քարոզչական օրդենի գլխավոր մագստրոս էր և կարդինալ, առաջին դասախոսությունն է կարդում` դրանով սկսելով համալսարանի դասախոսական գործունեությունը 1583 թվականի մայիսի 24-ին[6]: Դրանից հետո Կսավիերեն դառնում է նոր համալսարանի եռանդուն պաշտպանը արքունիքում[3][7]:

Ժամանակակից դրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարագոսայի համալսարանը համարվում է տեխնիկական նորամուծությունների կենտրոն Էբրոյի հովտում և մեծ հեղինակություն է վայելում իսպանական, եվրոպական և միջազգային համալսարանների շրջանակում, որոնց հետ համագործակցում է: Ընդհանուր առմամբ, համալսարանում կրթություն է ստանում մոտ 40.000 ուսանող: Դասախոսական կազմը բաղկացած է մոտ 3.000 մասնագետներից, տարբեր մասնագիտությունների տեր պրոֆեսորներից, իսկ վարչական-տեխնիկական կազմը բաղկացած է մոտ 2.000 մարդուց:

Մասնաշենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտնականների քանդակները Պարանինֆոյի ճակատամասին

Համալսարանական մասնաշենքերը տեղակայված են Արագոնի ինքնավար համայնքի երեք նահանգներում` Տերուել, Ուեսկե և Սարագոսա: Գլխավոր մասնաշենքը գտնվում է Սարագոսայում: 1985 թվականին բացվել են լրացուցիչ մասնշենքեր Տերուելում և Ուեսկեում[3]:

Սարագոսայում տեղակայված է 5 մասնաշենք, որոնք գտնվում են քաղաքի տարբեր հատվածներում[8].

  • Դեպի Սուրբ Ֆրանցիսկոսի հրապարակ (իսպ.՝ Plaza de San Francisco) են բացվում Սարագոսայի համալսարանական քաղաքի (Ciudad Universitari) հիմնական դարպասները: Այստեղ կենտրոնացված են քոլեջների մեծամասնությունը և համալսարանի վարչական բաժանմունքները: Այստեղ է գտնվում համալսարանի ամեննշանավոր շինություններից մեկը` Պարանինֆոն: Այն շինությունների համալիր է, որ նախատեսված է բժշկական ֆակուլտետի և համալսարանի տնօրենների խորհրդի համար: Պարանինֆոն կառուցվել է 1893 թվականին ճարտարապետ Ռիկարդո Մագդալենայի նախագծով: Շենքի ճակատամասը զարդարված է Սարագոսայի համալսարանի հետ կապված բժիշկների, գիտնականների չորս քանդակներով: Դրանք ներկայացնում են Անդրես Պիկեր ի Արուֆատային, Միգել Սերվետին, Խորդան Ասոյին և Ֆաուստո Էլյուարին: Շենքի ճակատամասին մեդալիոնների առկա են նաև այլ գիտնականների պատկերներ: Ներկայումս Պարանինֆոյում են գտնվում ուսումնական լսարաններ, ցուցասրահը և համալսարանական գրադարանը:
  • Ռիո Էբրո
  • Պլազա դե Բազիլիո
  • Զբոսաշրջության ֆակուլտետ
  • Անասնաբուժական ֆակուլտետ:

Ուեսկա քաղաքում, որը գտնվում է Սարագոսայից 75 կմ հյուսիս-արևելք, գործում են համալսարանական մի քանի քոլեջներ, այդ թվում` Պոլիտեխնիկական դպրոցը, առողջապահության և սպորտի, հումանիտար գիտությունների ու կրթության, տնտեսագիտության ու կառավարման ֆակուլտետները, ինչպես նաև Սան Խորխե հիվանդանոցին կից քույրական գործի ու մանկաբարձության դպրոցները:

Տերուելում, որը գտնվում է Սարագոսայից 170 կմ հարավ, գործում են Տեխնիկական քոլեջը, որտեղ սովորում են համակարգչային ինժեներիա, և հումանիտար ու սոցիալական գիտությունների ֆակուլտետը, Եպիսկոպոս Պոլանկոյի հիվանդանոցին կից (hospital Obispo Polanco) քույրական գործի ու մանկաբարձության դպրոցները[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://orcid.org/members/001G000001CAm9zIAD-universidad-de-zaragoza
  2. https://eua.eu/about/member-directory.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «History»։ Information of the Institution (անգլերեն)։ University of Zaragoza։ Վերցված է 2018-01-10 
  4. На тот момент в Уэске находился Серторианский университет[es], основанный Педро IV в 1354 году и закрытый в 1845 году.
  5. «Cerbuna Negro, Pedro» (արագոներեն)։ Gran Enciclopedia Aragonesa։ 2009-08-20։ Վերցված է 2018-01-10 
  6. «Consistory 10 December 1607» (անգլերեն)։ The Hierarchy of the Catholic Church։ Վերցված է 2018-01-10 
  7. «Jerónimo Xavierre» (իսպաներեն)։ Biografías y Vidas։ Վերցված է 2018-01-10 
  8. «Facultades y Escuelas»։ Centros (իսպաներեն)։ University of Zaragoza։ Վերցված է 2018-01-11 
  9. «Formación» (իսպաներեն)։ Hospital Obispo Polanco։ Վերցված է 2018-01-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]