Սասուն կամավորական ջոկատ (Հրազդան)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասուն կամավորական ջոկատ (այլ կիրառումներ)
Սասուն կամավորական ջոկատ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում |
Երկիր | Հայաստան և Արցախ |
Ստեղծվեց | 1989 |
Ճակատամարտեր | Արցախյան ազատամարտ |
Լուծարվեց | 1994 |
Հրամանատարներ | |
Հայտնի հրամանատարներ | Ս. Միքայելյան |
«Սասուն» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989 թվականին Հրազդանում։ 1989-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի (Բերդավան, Բաղանիս, Ոսկեպար), Տավուշի (Պառավաքար) և Արցախի Հանրապետության Շահումյանի, Մարտակերտի (Հաթերք, Ումուդլու, Սրխավենդ և այլն), Ասկերանի (Խոջալու), Ֆիզուլիի, Քարվաճառի շրջանների, Գետաշենի ենթաշրջանի և Շուշիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատի հրամանատարը եղել է Սասուն Միքայելյան։ Ջոկատից զոհվել է 5 ազատամարտիկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |