Սասուն Մկրտչյան
Սասուն Ֆահրադի Մկրտչյան | |
---|---|
![]() | |
հունիսի 10, 1989 - ապրիլի 3, 2016 | |
Ծննդավայր | Հայաստան, Երևան |
Մահվան վայր | ![]() |
Գերեզման | Եռաբլուր |
Քաղաքացիություն | ![]() |
Ծառայության տարիներ | 2011 - 2016 |
Կոչում | շարքային |
Պաշտոն | հետախույզ-գնդացրորդ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախա-ադրբեջանական «քառօրյա պատերազմ» |
Պարգևներ | «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան![]() «Մարտական ծառայություն» մեդալ ![]() |
Սասուն Ֆահրադի Մկրտչյան (հունիսի 10, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 3, 2016, Թալիշ, Թարթառի շրջան, Ադրբեջան), Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պայմանագրային զինծառայող, հետախույզ-գնդացրորդ, շարքային։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կյանք և ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սասուն Մկրտչյանը ծնվել է 1989 թ. հունիսի 10-ին Երևանում՝ սասունցիների ընտանիքում։ Ունի հայր, մայր և քույր։
1996-2006 թթ սովորել է Հ. Հայրապետյանի անվան №78 դպրոցում։
10 տարեկանից զբաղվել է Մուայ թայ սպորտաձևով։ Մասնակցել է բազմաթիվ մրցույթների և պարգևատրվել տարբեր մեդալներով ու պատվոգրերով։ Վերջին տարիներին Սասունը հանդիսանում էր ֆեդերացիայի անդամ, ինչպես նաև մրցավար և մեկնաբան։
2009-2014 թթ սովորել է Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտում։
2009-2011 թթ աշխատել է ՀՀ վերաքննիչ դատարանում՝ որպես կարգադրիչ։
Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2007-2009 թթ անցել է պարտադիր ժամկետային ծառայության Շամշադինի զորամասում։
2011-2014 թթ ծառայել է Խաղաղապահ զորքերում։
2014 թվականից ծառայության է անցել ՀՀ Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության բրիգադում և 4-րդ հատուկ նշանակության ջոկատում՝ որպես հետախույզ-գնդացրորդ։ Մասնակցել է օպերատիվ ուղղության ուսումնասիրմանը, մարտական հերթապահությանը և հատուկ միջոցառումների կատարմանը։ Պարբերաբար մեկնում էր Արցախ՝ ծառայություն իրականացնելու։

Քառօրյա պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սասուն Մկրտչյանը մասնակցել է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմին Արցախի Մարտակերտի ՊԲ 33651 պահպանման տակ գտնվող մարտական դիրքերում։
Ապրիլի 1-ին հերթական անգամ ծառայությունն իրականացնելուց հետո վերադարձել է Արցախից։ Սակայն սահմանից թշնամու ակտիվության մասին լուրերը ստանալուն պես ապրիլի 2-ի առավոտյան Սասունին ևս կանչեցին առաջնագիծ։
Թալիշի դիրքը հետ գրավելիս Սասունի գնդացիրը փչացել է։ Զինակցից զենք է խնդրել, սակայն հրամանատարը չի թույլատրել։ Սասունը խնդրել է զինակցին վառել կրակայրիչը և սկսել է քանդել գնդացիրը։ Այդ ընթացքում հասցրել է վիրավոր ընկերներին հանել առաջնագծից և կրկին շտապել վերադարձնել կորցրած դիրքերը[1]։
Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը Թալիշի դիրքերը հետ գրավելու ժամանակ որովայնի շրջանում ստացել է ծանր հրազենային վիրավորում։ Զինակից ընկերները նրան իջեցրել են դիրքերից և հանձնել շտապօգնությանը, սակայն Սասունի կյանքը փրկել չի հաջողվել։
Հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սասուն Մկրտչյանի հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թ. ապրիլի 4-ին՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում[2]։

Հուղարկավորությունը տեղի է ունեցել 2016 թ. ապրիլի 5-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ զինվորական արարողակարգով։ Հուղարկավորությանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը[3][4]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի 2016 թ. N-32-Ա հրամանագրով Սասուն Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով[5]։
2016 թվականի մայիսի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սասուն Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով[6]։
Խաղաղ ժամանակ Սասունն արժանացել է ՀՀ զինված ուժերի «Լավագույն զինվոր-մարտիկ» և «Մարտական պատրաստության գործում ունեցած բարձր ցուցանիշների համար» պատվոգրերի։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թ. մայիսի 13-ի հրամանով Սասուն Մկրտչյանի անունը գրանցվել է ՀՀ ՊՆ 24923 զորամասի «Հավերժ զինվոր» ցուցակում։
2016 թ. հուլիսի 29-ին Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշի մարտական դիրքում տեղադրվեց Սասուն Մկրտչյանի հուշաքարը[7]։
2016 թ. սեպտեմբերի 1-ին Երևանի Հ. Հայրապետյանի անվան №78 դպրոցում բացվեց Սասուն Մկրտչյանի անունը կրող դասասենյակ[8]
2017 թ. մարտի 7-ին Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի դպրոցում բացվեց Սասուն Մկրտչյանի անունը կրող դասասենյակ[9]։
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Սասուն Մկրտչյանի մասին նկարահանվել են «Ես, թե Հայրենիքս. Սասուն Մկրտչյան» և «Նվիրյալները. Սասուն Մկրտչյան» ֆիլմերը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Թալիշի դիրքերի համար Սասուն Մկրտչյանը կյանքը զոհեց»։ Երկիր Մեդիա (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-11-ին։ Վերցված է 2017-04-18
- ↑ ««Սասունը բանակը շատ էր սիրում, որքան էլ հետ էինք պահում, միեւնույն է ծառայությունը նախընտրեց». (Տեսանյութ)»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից (հայերեն)։ Վերցված է 2017-04-18
- ↑ «Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հուղարկավորությանը (ֆոտո)»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2017-04-18
- ↑ «Սասուն Մկրտչյանին հուղարկավորեցին Եռաբլուրում (Ֆոտոշարք)»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից (հայերեն)։ Վերցված է 2017-04-18
- ↑ ««Իր գնդացրով վեր է կացել ու հնձելով՝ առաջ գնացել… Շատ ծանր վիրավորվել է, պտտվող գնդակ է եղել…». պատմում է զոհված հետախույզի մայրը»։ Երկիր Մեդիա (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-16-ին։ Վերցված է 2017-04-18
- ↑ «Շարունակվող ապրիլ. Սասուն Մկրտչյան»։ www.civilnet.am (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-30-ին։ Վերցված է 2017-04-18
- ↑ «Թալիշում բացվել է Սասուն Մկրտչյանի հուշաքարը - ankakh.com»։ ankakh.com (հայերեն)։ Վերցված է 2017-04-18
- ↑ «Բացվել է ապրիլյան պատերազմի հերոս Սասուն Մկրտչյանի անվան դասասենյակ»։ www.panorama.am (հայերեն)։ Վերցված է 2017-04-18
- ↑ «Ապրիլյան պատերազմի հերոս Սասուն Մկրտչյանի անունով դասասենյակ բացվեց»։ Երկիր Մեդիա (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-03-ին։ Վերցված է 2017-04-18