Սառա Ռեկտոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառա Ռեկտոր
անգլ.՝ Sarah Rector
Դիմանկար
Ծնվել էմարտի 3, 1902(1902-03-03)
ԾննդավայրTaft, Muskogee County, Օկլահոմա, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 22, 1967(1967-07-22) (65 տարեկան)
Մահվան վայրԿանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ
ԳերեզմանTaft
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԹասքիգիի համալսարան
Մասնագիտությունգործարար
 Sarah Rector Վիքիպահեստում

Սառա Ռեկտոր (անգլ.՝ Sarah Rector, մարտի 3, 1902(1902-03-03), Taft, Muskogee County, Օկլահոմա, ԱՄՆ - հուլիսի 22, 1967(1967-07-22), Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ), աֆրոամերիկուհի, որը հայտնի է դարձել որպես ամենահարուստ «գունամորթ» կինն աշխարհում[1][2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
Документ о рождении Сары Ректор

Սառա Ռեկտորը ծնվել է 1902 թվականի մարտի 3-ին (հայրը՝ Ջոզեֆ Ռեկտոր, մայրը՝ Ռոուզ Մակվին, երկուսն էլ ծնվել են 1881 թվականին[4]) Օկլահոմա նահանգի ամբողջությամբ սևամորթներով բնակեցված Տաֆտա քաղաքում, որն այն ժամանակ գտնվում էր հնդկացիներին պատկանող տարածքում։ Ընտանիքում բացի նրանից կար ևս հինգ երեխա։

Սառայի ծնողների նախնիները եղել են կրիկների ցեղի հնդկացիների սևամորթ ծառաները (ինքնաանվանում՝ մասկոգներ) մինչև Ամերիկայի քաղաքացիական պատերազմը։ 1866 թվականի պայմանագրին համաձայն Ամերիկայի քաղաքացիական պատերազմից հետո բոլոր ծառաներն ազատ էին արձակավել, իսկ նրանցից, ովքեր ցանկացել էին մնալ հնդկացիների տարածքում սկսել են պաշտոնապես համարվել կրիկների ցեղի անդամ, որը հիմա իր մեջ ներառում է երեք խումբ՝ «արյունակից հդիկներ», «սպիտակ ամուսիններ» և «ազատագրվածներ» (և նրանց սերունդները), վերջիններս, սակայն, հաճախ ունեցել են նաև բնիկ ամերիկացի նախնիներ։

Հնդկցիական ժողովրդին պաշտոնական պատկանելիությունը, մասնավորապես, ազատագրվածներին թույլ է տվել հողատարածքներ ստանալ։ Մոտ 600 նեգրերի երեխաներից յուրաքնչյուրը ստացել է 160 ակր հողատարածք[3]։ Հնդկացիական հողերի՝ Օկլահոմայի տարածքում ինտեգրելու այս կարևոր քայլով է ձևավորել այն, ինչն այժմ կոչվում է Օկլահոմա նահանգ։

Սառա Ռեկտորին հատկացված հողատարածքը գտնվում էր Գլենպուլ քաղաքում, որը 60 մղոն հեռու էր այն բնակավայրից, որտեղ ապրում էր նրա ընտանիքը։ Համարվում էր, որ այդ անպուտուղ հողը անբարենպաստ էր հողագործության համար։ Սառայի ընտանիքն ապրում էր աղքատության մեջ, և այս հողի տարեկան 30 դոլար հարկը ծանր էր նրանց համար, նրա հայրը հայտ է ներկայացրել դատարան հողամասը վաճառելու համար։ Հայտը մերժվել էր այս հողի վրա դրված որոշակի սահմանափակումների պատճառով, ուստի դատարանը ընտանիքին կարգադրել էր շարունակել հարկ վճարել[3]։

Այս ծախսերը հոգալու համար, 1911 թվականի փետրվարին, Սառայի հայրը հողամասը վարձով հանձնել է «Standard Oil» նավթային ընկերությանը։ 1913 թվականին անկախ նավթային փորիչ Բ․Բ․ Ջոնսըը ջրհոր է փորել այս հատվածում, որից բխող նավթային շատրվան սկսել է արտադրել օրական 2,500 բարել նավթ։ Սառա Ռեկտորը սկսել է ամեն օր 300 դոլլար եկամուտ ստանալ։ 1913 թվականի հոկտեմբերին նրա հոնորարները կազմել էր 11567 դոլար։ Այս տարածքում փորված ևս մի քանի նոր հորերի շնորհիվ այստեղ առաջացել է Cushing-Drumright Oil Field բնակավայրը[3]։

Երբ աղջկա հարստության մասին հայտնի է դարձել, նա սկսել է ամբողջ աշխարհից ստանալ վարկեր տրամադրելու, դրամական նվերներ անելու բազում խնդրանքներ և նույնիսկ ամուսնության առաջարկներ, չնայած նրան, որ ընդամենը 12 տարեկան էր։ Հաշվի առնելով նրա հարստությունը՝ Օկլահոմայի օրենսդիր մարմինը ընդունել է հատուկ օրենք, որը Սառա Ռեկտորին սպիտակ մարդ էր հայտարարում, որի արդյունքում նա կարողանում էր օգտվել սպիտակամորթ ամերիկացիների որոշ առավելություններից, ինչպիսիք են գնացքների առաջին դասով ճանապարհորդելը[5]։

Սառան, իր եղբայրներն ու քույրերը, սկսել են սովորել դպրոցում. ընտանիքը սկսել է ապրել ժամանակակից հինգ սենյականոց կոտեջում, գնել են ավտոմեքենա։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Tuskegee University համալսարանում։ Երբ Սառան դարձել է 18 տարեկան, նա արդեն միլիոնատեր էր։ Նա ուներ բաժնետոմսեր և պարտատոմսեր, փուռ և ռեստորան Օկլահոմայի Մասկոգ քաղաքում, ինչպես նաև երկու հազար ակր հողատարածք։ Այդ ժամանակ նա իր ընտանիքի հետ տեղափոխվել է Միսսուրի նահանգի Կանզաս Սիթի, որտեղ նա ձեռք է բերել 12-րդ փողոցում գտնվող մի տուն, որը մինչ օրս պահպանվել է և հայտնի է որպես Ռեկտորների տուն (Rector House)[6]:

Մահացել է 1967 թվականի հուլիսի 22-ին Միսսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում։ Թաղվել է իր հարազատ քաղաքի Blackjack Cemetery գերեզմանոցում[7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Ռեկտորը ամուսնացել է 1920 թվականին Քեննեթ Քեմբելլի հետ․ նրանք ունեցել են երեք տղա՝ Քեննետ Կրտսեր, Լեոնարդ և Քլարենս, սակայն զույգն ամուսնալուծվել է 1930 թվականին։ Երկրորդ անգամ ամուսնացել է 1934 թվականին Ուիլյամ Քրոուֆորդի հետ։

Սառան անցկացրել է հարմարավետ կյանք՝ վայելելով իր հարստությունը։ Նա հագնում էր գեղեցիկ զգեստներ, ուներ թանկարժեք մեքենաներ և իր վարորդը երեխաներին դպրոց հասցնելու համար, հաճախ իր տանը հանդիպումներ էր ունենում այդ երկրի աֆրիկամերիկյան համայնքի հայտնի անդամների հետ։ Նրա առաջին ամուսինը 1928 թվականից գործակցել է ավտոմեքենաների վաճառող՝ Հոմեր Ռոբերտսի հետ, ում հետ Չիկագոյում բացել է Roberts-Campbell ավտոսրահը, որը աֆրոամերիկյան երկրորդ ավտոսրահն էր։ Մեծ ճգնաժամի սկսվելով նոր ավտոմեքենաների վաճառքը դադարել է, և շուտով ընկերությունը փակվել է։ Սառայի երկրորդ ամուսինը ռեստորատոր էր, նրա հաստատություններում ընդունում էին այնպիսի մարդկանց, ինչպիսիք էին՝ Քաունթ Բեյսին և Դյուք Էլլինգթոնը։ Շատ հարուստ ամերիկացիների նման, կորցրել է իր հարստության մի մասը Մեծ ճգնաժամ ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Chicago Defender November 4, 1922 page 1
  2. Patton, Stacey The Crisis magazine-The Richest Colored Girl in the World. — С. 31—34.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Sarah Rector The Richest Black Girl In The World». Afrocentric Culture by Design. 2010 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  4. «Remembering Sarah Rector, Creek Freedwoman». The African-Native American Genealogy Blog. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. 12-year-old oil Baron: The story of Sarah Rector, America’s youngest African-American millionaire(անգլ.)
  6. The Rector House Today in Kansas City Historical Landmark Արխիվացված 2017-12-25 Wayback Machine(անգլ.)
  7. Sarah Rector(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]