Jump to content

Սառա Լուիզա Օբերհոլցեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառա Լուիզա Օբերհոլցեր
Ծնվել էմայիսի 20, 1841(1841-05-20)[1]
ԾննդավայրUwchlan Township, Չեստեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]
Վախճանվել էփետրվարի 2, 1930(1930-02-02)[2] (88 տարեկան)
Մասնագիտությունբանկիր, բանաստեղծուհի, գրող, botanical collector, բնագետ և հավաքորդ
Քաղաքացիություն ԱՄՆ
 Sara Louisa Oberholtzer Վիքիպահեստում

Սառա Լուիզա Օբերհոլցեր (Sara Louisa Oberholtzer, ծնյալՎիկերս / Vickers․ մայիսի 20, 1841(1841-05-20)[1], Uwchlan Township, Չեստեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[1] - փետրվարի 2, 1930(1930-02-02)[2]), ամերիկացի հասարակական գործիչ, գրող և տնտեսագետ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Լուիզա Օբերհոլցեր-Վիկերսը ծնվել է [4] քվակերների ընտանիքում։ Կրթություն է ստացել Friends գիշերօթիկ դպրոցում և Millersville Normal-ում, ինչպես նաև մասնավոր ուսուցիչների մոտ[5] ։ Որպես հասարակական գործիչ՝ նա, հավատարիմ մնալով քվակերական ավանդույթներին, հանդես է եկել[6] ընդդեմ ստրկության և հանուն կանանց իրավահավասարության, ինչպես նաև հանուն երեխաների ու երիտասարդների համընդհանուր կրթության ապահովման[7] ։ Սառան մասնակցել է Միացյալ Նահանգների մշակութային կյանքին, նամակագրություն ունեցել հայտնի գրողների, այդ թվում՝ Ջոն Գրինլիֆ Ուիթյերի և Հենրի Ուադսվորթ Լոնգֆելոյի հետ [7] ։ 1862 թվականին նա ամուսնացել է ջրաղացպան Ջոն Օբերհոլցերի հետ [7] ։ Ավելին, ամուսնու մասնագիտությունը հետք է թողել նրա գործունեության վրա [7] ։ Նա մեծ ուշադրություն է հատկացրել դպրոցական խնայբանկերի համակարգի ստեղծմանը [5] ։ Բացի այդ, մասնակցել է կանանց կազմակերպությունների ժողովներին, այդ թվում՝ 1890 թվականին Վաշինգտոնում անցկացված Կանանց ազգային խորհրդին [5] և 1893 թվականին Չիկագոյում կայացած Կանանց համաշխարհային կոնգրեսին [5], ինչպես նաև 1903 թվականին Շվեյցարիայում՝ Ժնևում անցկացված կոնգրեսին [5] ։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Լուիզա Օբերհոլցերը հասարակական գործունեությանը զուգահեռ զբաղվել է գրական աշխատանքով։ Հրատարակել է բանաստեղծական հինգ ժողովածու և մեկ վեպ [7]։ Այդ ժողովածուներն են՝ Violet Lee and Other Poems (1872), «Come for Arbutus» (1882), «Hope’s Heart Bells, a story of Quaker life» (1884), «Daisies of Verse» (1886 թ.) և «Souvenirs of Occasions» (1892) չափածո գրքերը[4] ։ Նրա մի ամբողջ շարք բանաստեղծությունների խոսքերով երգեր են գրվել, և դրանք ներառվել են բազմաթիվ հրատարակությունների արժանացած երգարաններում [5] ։ Սառա Լուիզա Օբերհոլցերը նախընտրում էր տաղաչափական պարզ ձևերը, ինչպիսիք են դիսթիխները, որոնք օգտագործել է Daisies of verse ժողովածուում զետեղված «Մարդկային հանելուկը» բանաստեղծության մեջ, տերցետը, որը կիրառել է Violet Lee, and Other Poems ժողովածուի «Մարտ» բանաստեղծության մեջ։ Երբեմն, սակայն, նա գործածել է ավելի էլիտար բանաստեղծական ձևաչափեր, ինչպես, օրինակ «Lines» բանաստեղծության մեջ յոթնաոտնյա յամբական ձևը : Որոշ դեպքերում կիրառել է նա բաղաձայնույթ՝ ալիտերացիա, ինչպես, օրինակ, Violet Lee, and Other Poems հատորյակի «By the Sea / Ծովի մոտ» բանաստեղծության հետևյալ տողերում․I sit by the sea, and it seems to me/The waves stay out so long;/I sit by the sea, and I seem to see/Their crests grow firm and strong։ Օբերհոլցերի ամենահայտնի բանաստեղծություններից է Come for Arbutus[8] ։ Հուզիչ է նաև էլեգիան՝ նվիրված Բրուքլինի թատրոնի հրդեհի երկու հարյուր յոթանասունմեկ զոհերին[9] ( In Memory of the Two Hundred and Seventy-One. Burned in Brooklyn Theatre, December 5, 1876 )։ Հեղինակի էմանսիպացիոն հայացքներն արտահայտված են Woman's sphere պոեմում, որը կարելի է վերանվանել Woman's Vocation .

And is it woman's sphere, indeed!
To wash and stew, to cook and knead,
To ever hungry people feed,
To sow and gather garden-seed,
And never know a single need
Above a family's endless greed?
Եվ սա է իսկապես կնոջ ոլորտը․
Լվալ և շոգեխաշել, եփել և հունցել,
Սոված մարդկանց կերակրել,
Սերմ ցանել և բերք հավաքել,
Սեփական ամեն մի կարիք անտեսել՝
Ընտանիքի անվերջ կարիքները բավարարելու համար՞[10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/S._L._Vickers_Oberholtzer
  2. 2,0 2,1 2,2 SNAC — 2010.
  3. Herringshaw, Thomas William (1898). Herringshaw's encyclopedia of American biography of the nineteenth century. Accurate and succinct biographies of famous men and women in all walks of life who are or have been the acknowledged leaders of life and thought of the United States since its formation [...] Chicago: American Publishers' Assocciation. էջ 700.
  4. 4,0 4,1 «Sarah Louisa Oberholtzer (1841–1930)». Bartleby.com (անգլերեն).
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Oberholtzer, Sara Louisa (Vickers)». Wikisource (անգլերեն).
  6. «Kim są Kwakrzy?». Towarzystwo Przyjaciół (Kwakrzy) (լեհերեն).
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Poet Sarah Louisa Oberholtzer». explorepahistory.com (անգլերեն).
  8. «Come for Arbutus». PoetryNook.com (անգլերեն).
  9. «Hundreds die in Brooklyn theater fire». H History (անգլերեն).
  10. Ponieważ przytoczona strofa jest znamienna dla poglądów Sary Louise Oberholtzer, spójrzmy na jej dosłowne tłumaczenie: Czy to rzeczywiście jest powołanie kobiety, zmywać, smażyć, gotować, miesić ciasto, karmić wszystkich głodnych, uprawiać ogródek i nigdy nie mieć innych aspiracji, niż niekończące się wymagania rodziny.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Լուիզա Օբերհոլցեր» հոդվածին։