Բաղաձայնույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բաղաձայնույթ (ալիտերացիա)՝ բանաստեղծական բնագրի մեջ բաղաձայն հնչյունների կրկնությունն է։ Բաղաձայնույթի կիրառմամբ ստեղծագործությունը կարող է ստանալ նվագայնություն։

Հչյունների կուտակման հնարքին դիմել է դեռևս Գրիգոր Նարեկացին՝ 10-րդ դարում։

Շուշանն շողէր հովտին,
Շողշողէր դէմ արեգականն...
Շուշանն շաղով լցեալ,
Շող-շաղով և շար մարգարտով...
(«Տաղ Վարդավառի»)

Կամ՝

Աչքն ծով ի ծոց ծիծաղախիտ
Ծաւալանայր յառաւօտուն...
(«Տաղ Ծննդեան»)

Այդ առումով Նարեկացին գրական ուսուցիչ է եղել հետագա դարերի հայ բանաստեղծների համար։ Բաղաձայնույթի գեղեցիկ կուտակումով հարուստ են Միսաք Մեծարենցի բանաստեղծությունները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զ. Մ. Գրիգորյան, Ա. Ա. Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 138։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 250 CC-BY-SA-icon-80x15.png