Առձայնույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Առձայնույթ (ասոնանս)՝ բանաստեղծական բնագրի մեջ ձայնավոր հնչյունների կրկնությունն է։ Առձայնույթի կիրառմամբ ստեղծագործությունը կարող է ստանալ նվագայնություն։

Առձայնույթի օրինակ է «ու» տառի կրկնությունը Վահան Տերյանի «Շշուկ և շրշյուն» բանաստեղծությունում՝

Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն...
... Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում...

Այս նույն բանաստեղծությունում կա նաև բաղաձայնույթ՝ «շ» և «ջ» բաղաձայների կիրառմամբ։

Առձայնույթ է կոչվում նաև մոտավոր հանգը, երբ բանաստեղծական տողերի վերջում համընկնում են միայն շեշտված ձայնավորները, իսկ մյուս հնչյունները կարող են չհամընկնել, օր. ահա-պահած, կեցած–ծիծաղ, կորովի–թովիչ, ժիր–ուժին ևն (Ե. Չարենց, «Գանգրահեր տղան»)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զ. Մ. Գրիգորյան, Ա. Ա. Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 139։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 545 CC-BY-SA-icon-80x15.png